Թրամփի վարչակազմը հույս ունի մինչև ամսվա վերջ հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս ունի մինչև ամսվա վերջ հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը շուտով կհրապարակի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի նոր նախագիծը, որը կոչված է վերջ դնել հակամարտությանը: «Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ բոլոր կողմերը, ինչպես սպասվում է, կհամաձայնեցնեն հակամարտության դադարեցման մասին շրջանակային համաձայնագիրը մինչև այս ամսվա վերջ, իսկ հնարավոր է՝ արդեն այս շաբաթ», - ասվում է հրապարակման մեջ:
