Ավարտվել է աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը. Որ թիմերը նվաճեցին ուղեգրեր
ՍպորտԱվարտվեց աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը։
Իսպանիայի հավաքականը վերջին տուրում սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց Թուրքիայի հետ։
«Ֆուրիա ռոխան» 16 միավորով E խմբում գրավեց առաջին տեղը, Թուրքիան` 13 միավորով երկրորդ։
Ավստրիայի հավաքականը սեփական դաշտում դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմի դեմ խաղում. գրանցվեց 1-1 հաշիվը։
Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը H խմբում 19 միավորով զբաղեցրեց առաջին տեղը, Բոսնիան` 17 միավորով երկրորդ։
Բելգիան սեփական դաշտում 7-0 հաշվով ջախջախեց Լիխտենշտային։ Ռուդի Գարսիայի գլխավորած թիմը J խմբում պայքարն ավարտեց 18 միավորով` զբաղեցնելով առաջին տեղը։
Ուելսի թիմը սեփական դաշտում 7-1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին` 16 միավորով զբաղեցնելով երկրորդ տեղը։
Հյուսիսմակեդոնացիները 13 միավորով ընտրական մրցաշարն ավարտեցին երրորդ տեղում, Լիխտենշտայնը պարտվել է բոլոր 8 խաղերում` եզրափակելով խումբը։
Այսպիսով, Իսպանիայի, Բելգիայի, Ավստրիայի հավաքականները նվաճեցին Մունդիալի ուղեգիր, որոնց միացան նաև Շոտլանդիան ու Շվեյցարիան։
Թուրքիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուելսի, Կոսովոյի, Դանիայի հավաքականները հանդես կգան անցումային փլեյ-օֆֆում։
ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար
B խումբ
Կոսովո - Շվեյցարիա` 1-1
Ֆլորիան Մուսլիա, 74 - Ռուբեն Վարգաս, 47
Շվեդիա - Սլովենիա` 1-1
Ուիլյամ Լունդգրեն, 87 - Տիմի Էլշնիկ, 64
C խումբ
Շոտլանդիա - Դանիա` 4-2
Սքոթ Մաքթոմինեյ, 3, Լոուրենս Շենքլենդ, 78, Կիրան Թիրնի, 90+3, Քենի Մաքլին, 90+9 - Ռասմուս Հոյլուն, 57 (11մ), Պատրիկ Դորգու, 82
Հեռացում` Ռասմուս Քրիստենսեն, 61 (Դանիա)
Բելառուս - Հունաստան` 0-0
E խումբ
Իսպանիա - Թուրքիա` 2-2
Դանի Օլմո, 4, Միկել Օյարսաբալ, 62 - Դենիս Գյուլ, 42, Սալիհ Օզջան, 54
Բուլղարիա - Վրաստան` 2-1
Գեորգի Ռուսև, 10, Ֆիլիպ Կրաստև, 24 - Լուկա Լոչոշվիլի, 88
H խումբ
Ավստրիա - Բոսնիա և Հերցեգովինա` 1-1
Միխայել Գրեգորիչ, 78 - Հարիս Տաբակովիչ, 12
Ռումինիա - Սան Մարինո` 7-1
Դանթե Ռոսի, 13 (ինքնագոլ), Ստեֆան Բայարամ, 29, Դենիս Ման, 42, Ջակոմո Վալենտինի, 57 (ինքնագոլ), Յանիս Հաջի, 76, Անդրեյ Ռացյու, 82, Լուի Մունտյանու, 86 (11մ) - Նիկոլաս Ջակոպետի, 2
J խումբ
Բելգիա - Լիխտենշտայն` 7-0
Հանս Վանակեն, 3, Ժերեմի Դոկու, 34, 41, Բրենդոն Մեխելե, 52, Ալեքսիս Սալեմակերս, 55, Շառլ Դե Կետելարե, 57, 59
Ուելս - Հյուսիսային Մակեդոնիա` 7-1
Հարի Ուիլսոն, 18 (11մ), 75, 81 (11մ), Դեյվիդ Բրուքս, 21, Բրենան Ջոնսոն, 37, Դենիել Ջեյմս, 57, Նեյթան Բրոդհեդ, 88 - Բոյան Միյովսկի, 23
