Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

ՀՀ-ում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները. ցուցանիշներ

Քրեական

Ընթացիկ տարում բացահայտվել է խոշորամասշտաբ, ներդրումային խարդախություններով զբաղվող երեք խումբ:

 

Այս մասին 1 տարվա աշխատանքներն ամփոփելիս ասել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

 

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտումներին, նախարարը նշել է, որ միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը և համայնքին պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 մլրդ դրամ: Կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ:

 

Նախորդ տարվա համեմատ, շուրջ 60 տոկոսով աճել է առգրավված, հայտնաբերված, բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը:

 

Ընթացիկ տարում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7 տոկոսով: Հանցավորության կառուցվածքը շարունակում է մնալ կայուն: 85,7 տոկոսը բաժին է ընկնում ոչ բարձր հանրային վտանգավորություն ունեցող, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին:

 

Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է: Հանցագործությունների թիվը, որոնցով կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, աճել է 3,5 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9, ծանրով՝ 5,8 տոկոսով:

 

ՀՀ-ում սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են 0,2 տոկոս, շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, որոնք վերջին տարիների կտվածքով կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չունեն: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային հրապարակումներով 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021-ին կազմել է 5,8 դեպք: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի համար հաշվարկված տվյալները եղել են ավելի ցածր՝ 2021-ին՝ 2, 2022 թվականին՝ 1,9, 2023-ին՝ 1,8, 2024 թվականին՝ 2:

 

«Այս տվյալները փաստում են, որ Հայաստանը գտնվում է համաշխարհային միջինից էականորեն ավելի լավ մակարդակում: Ավելին, միջազգային տարբեր կազմակերպությունների, հարթակների կողմից հրապարակվող վարկանիշային գնահատումներով մեր երկիրը համարվում է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը»,- ասել է նախարարը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ