Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

«Օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանը՝ «Աֆուլիկը» կալանավորվեց

Օրենքով գող» Ռաֆայել Խոյեցյանը, որն առավել հայտնի է «Աֆուլիկ» անունով, կալանավորվեց։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ. Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում։

Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ. Պ.-ն, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ. Հ.-ին։

Վ. Բ.-ն, հանդիսանալով Պ. Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարած քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, տեղեկանալով մեկ անձի կողմից մյուսին 150 հազար ԱՄՆ դոլար պարտք ունենալու մասին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ. Պ.-ի մոտ պարտավորություն է ստանձնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնավոր հարցը անօրինական եղանակով լուծելու վերաբերյալ, սակայն խոստացված ժամանակահատվածում չի կատարել իրեն ստանձնած պարտավորությունը։

Ռ. Պ.-ն, տեսնելով, որ տևական ժամանակ Վ. Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով՝ նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, ինչպես նաև իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամին՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ. Հ.-ին, հաշվեհարդար տեսնել Վ. Բ.-ի հետ։

Գ. Հ.-ն, կատարելով խմբավորման ղեկավար Ռ. Պ.-ի հրահանգը, վերը նշված հանցավոր նպատակներն իրագործելու համար 2025 թվականի հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բռնություն է գործադրել Վ. Բ.-ի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ա. Հ.-ն, հանդիսանալով մեկ այլ՝ քրեականաստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Պ. Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2025 թվականի հուլիսի 30-ին Վ. Բ.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինից տեղեկանալով Ռ. Պ.-ի հետ առկա վեճի մասին՝ այդ մասին հայտնել է Պ. Գ.-ին։

Այնուհետև Պ. Գ.-ն, Ռ. Պ.-ի և Վ. Բ.-ի միջև առաջացած վեճը հարթելու, այդ կերպ իր և իր ղեկավարած խմբավորման քրեական հեղինակությունը բարձր պահելու նպատակով, 2025 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում գտնվող իր հավաքատեղիում հանդիպել է Վ. Բ.-ի հետ։

Հանդիպման ընթացքում վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վ. Բ.-ի կողմից վճարվելիք 150 հազար ԱՄՆ դոլար գումարը 70–80 հազար ԱՄՆ դոլարով նվազեցնելու վերաբերյալ։

Բացի այդ, Վ. Բ.-ն, գործարարներից մեկի կողմից Հրազդան քաղաքի բնակչին որպես պարտք առաջացած ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումարը օրենքով չնախատեսված եղանակով, անօրինական օգուտի՝ վարձատրության դիմաց վերադարձնելու նպատակով, պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի այն։

Արդյունքում գործարարը Հրազդան քաղաքի բնակչին է փոխանցել պարտքից 3 մլն 700 հազար ՀՀ դրամ, որից 2 մլն դրամը բնակիչը նույն օրը փոխանցել է Վ. Բ.-ին՝ որպես անօրինական օգուտ։

Բացի այդ, Վ. Բ.-ն, Ա. Մ.-ի կողմից այլ անձին պարտք եղած 34 հազար ԱՄՆ դոլար գումարի վերադարձը կազմակերպելու նպատակով, Ա. Մ.-ի հետ զրուցելու պատրվակով, վերջինիս հրավիրել է իր բնակության հասցե, որտեղ, իր նպատակին հասնելու միջոց որպես, տևական ժամանակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որպեսզի գումարը փոխանցի իրեն։

Ի վերջո, ընդառաջ գնալով Ա. Մ.-ի խնդրանքներին, Վ. Բ.-ն թույլատրել է, որպեսզի նա հեռանա իր բնակության վայրից՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կմարի պարտքը։

2025 թվականի նոյեմբերի 19-ին Ռ. Պ.-ի, Պ. Գ.-ի, Գ. Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ա. Հ.-ի և Վ. Բ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։

Նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են։

2025 թվականի նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ ՊեսկովԻնչ է հայտարարագրել Սուրեն Պապիկյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված