Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ) Լուկաշենկոն ցույց տվեց, թե որտեղ պետք է կանգնի Փաշինյանը (Տեսանյութ) Ով եւ ինչ պայմանով կարող է ստանալ թաղման նպաստ Նեթանյահում կարծես թե մտածում է իշխանազավթման Զելենսկու սխեման կրկնօրինակել Եվրոպային այս ձմռանը սպասում է գազի դեֆիցիտ և կոմունալ ծառայությունների կտրուկ աճ. Politico

ՇՏԱՊ. Փաշինյանի ստատուսից մեկ օր անց քահանան «անհետանում է»

Փաշինյանի ստատուսից մեկ օր անց քահանան «անհետանում» է

Կիրակի օրը Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախատեսված պատարագին այդ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարությունը չի լինելու։ 
«Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ քահանան արձակուրդ է գնացել Փաշինյանի գրած ստատուսի հաջորդ օրը։ Ըստ աղբյուրի՝ Տեր Հարությունը հրաժարվել է հոգևոր կարգ մատուցել, եւ թեմը կանգնել է քահանայի փոխարինման փաստի առաջ։ Նշենք, որ Տեր Հարությունն իր քահանայական ձեռնադրությունը ստացել է Բագրատ Սրբազանից, ով շուրջ 6 ամիս է գտնվում է կալանավայրում։ 

Կիրակի օրվա պատարագը ստիպված է լինելու մատուցել Տեր Երվանդ քահանա Բաբայանը, ով 2012 թվականի փետրվարի 1-ից ծառայում է Արտաշատի Ներքին Դվին գյուղի Սուրբ Հարություն եկեղեցում։ Սակայն, ամենաուշագրավ հանգամանքը հետևյալն է․ դեռ պատարագից մոտ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն իր էջում հայտարարել էր, որ մասնակցելու է կոնկրետ քահանայի մատուցած պատարագին։ Այսինքն՝ նա նախօրոք տեղեկացված է եղել, որ Սբ․ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը չի իրականացնելու իրեն վերապահված ծառայությունը, և արդեն որոշված է, թե ով է փոխարինելու վերջինիս։ 
Սա առնվազն անհասկանալի է, եթե ոչ կասկածելի։

Փաշինյանը նպատակադրված շրջանցում է եկեղեցու ինստիտուտը և հրապարակ բերում կոնկրետ քահանաների անուններ՝ նրանց դնելով անհարկի ուշադրության ու ճնշման տակ։ Քահանայաց դասը եկեղեցու ամենախոցելի օղակն է․ աշխատավարձ չեն ստանում, գոյատևում են միայն արարողություններից ստացվող եկամուտով, և տարիներ շարունակ ունեն կուտակված լարվածություն Մայր Աթոռի հետ։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հրապարակումը ինչ-որ մի եկեղեցում մատուցվող պատարագի մասին գրառում չէ։ Դա տվյալների գիտակցված օգտագործում է, որի նպատակն է քահանաների՝ տարիներ ի վեր կուտակված դժգոհությունը դարձնել գործիք՝ Կաթողիկոսին ավելի խոցելի դարձնելու համար։

«Իշխանություն» լրատվականը մի քանի օր շարունակ փորձում է կապ հաստատել Տեր Հարություն քահանայի հետ, սակայն նրա հեռախոսը մշտապես անջատված է։ Մենք փորձել ենք նաեւ պարզաբանում ստանալ թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանից, սակայն նա ևս անհասանելի է։ Իսկ Սրբազանը, որպես թեմի ղեկավար, պարտավոր է պատասխանել մեկ հիմնարար հարցի․ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իմացել, որ պատարագը մատուցելու համար հրավիրվելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Գևորգ Սրբազանը, ով միակն էր, որ հոգևոր ժողովում դեմ էր քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու որոշմանը։

Մենք դիմել ենք նաև Մայր Աթոռին՝ հասկանալու, թե ինչ կարգապահական հետևանքներ կարող են լինել այդ իրավիճակում ծառայություն մատուցող քահանայի համար։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսային վստահեցրեց, որ քահանան կարգալույծ չի արվի միայն այն պատճառով, որ համաձայնել է փոխարինել Տեր Հարությունին։

Սակայն այստեղ կա առանցքային հարց․ պատարագի ընթացքում արդյո՞ք քահանան կհիշատակի Վեհափառ Հայրապետին։ 

«Եթե նա չհիշատակի Վեհափառի անունը, ապա դա արդեն դիտարկվում է որպես ծանր խախտում, և դրա համար անպայման կլինեն հետևանքներ։ Ինչ պատժաչափ կկիրառվի՝ կարգալույծ, ժամանակավոր ծառայությունից հեռացում, թե այլ կարգապահական միջոց, կորոշի համապատասխան հանձնաժողովը»,-ասաց Տեր Եսային։

Լիա Սարգսյան

https://ishkhanutyun.am/hy

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ