Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Բելտա»-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված Ուկրաինայի 31 քաղաքացու:
Խոսնակը հայտնել է, որ այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝