Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Միակ երազանքս այն է, որ երբ հասնեմ կյանքիս մայրամուտին` հանգիստ ու խաղաղ հեռանամ այս կյանքից. Լեգենդի վերջին զրույցը

Սպորտ

Օլիմպիական չեմպիոն և մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել է 100 տարեկան հասակում։

Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշել է ծննդյան 99-րդ տարեդարձը, եւ հենց այդ օրը «Իրավունք» բացառիկ զրույց է վարել այլեւս լուսահոգի լեգենդի հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք առանց խմբագրման.

Ի՞նչ երազանք ունի 99-ամյա ֆուտբոլի լեգենդը, որը դեռ չի իրականացել «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում կիսվել է լեգենդը.

-Լավ հարց էր, չէի մտածել(-ժպտում է. Հեղ) .Չունեմ, հավատացեք, չունեմ, ես անշնորհակալ կլինեմ, որ կյանքից տրված իմ անձնական, գործնական հաջողություններից դժգոհեմ: Այո, ճիշտ նշեցիք, բոլորեցի 99-ամյակս, բայց մինչեւ այժմ ես գնահատված ու կարեւորված եմ, ես աշխատում եմ, ունեմ անուն, պատիվ, հեղինակություն, ինձ հարգում եւ ակնածանքով են վերաբերում ոչ միայն իմ ՌԴ-ում եւ Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում: Էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Ուստի միակ երազանքս այն է, որ երբ հասնեմ կյանքիս մայրամուտին` հանգիստ ու խաղաղ հեռանամ այս կյանքից, դա էլ լինի ու ուրիշ ոչ մի երազանք չունեմ:

- Ինչն՞ եք ամենաշատը սիրում Հայաստանում:

-Հայաստանն ամբողջությամբ, խենթանում եմ հայրենիքիս համար մինչ օրս ու այդպես է լինելու մինչեւ կյանքիս վերջին վարկյանը:

-Ի՞նչ Հայաստանի մասին եք երազում:

-Տարածքային առումով ամբողջական, համախմբված ու բարեկեցիկ Հայաստանի մասին եմ երազում:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Մարդկային ստորությունից:

-Ի՞նչը, ինքներդ Ձեզ երբեք չեք ների:

-Երբեք ինձ չեմ ների, որ այդպես էլ չկարողացա անթերի խոսել իմ մայրենի լեզվով:

-Ի՞նչը չեք ների առհասարակ:

-Դավաճանությունը:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Կյանքը գեղեցիկ եւ լիարժեք ապրելու իմաստ:

-Արտասվո՞ւմ եք:

-Նախկինում` հազվադեպ, հիմա արցունքներս ինքնաբերաբար հոսում են Արցախ անունը լսելիս:

-Եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ընդամենը 24 ժամ ապրելու, որը կլիներ Ձեր գործողությունը:

-Ամեն ինչ կանեի, որ 24 ժամում հասցնեի շատ բարի գործեր անել, ու այդ պահին իմ ձեռքին եղած ողջ գումարը կփոխանցեի չքավորներին:

- Թեեւ Դուք նշեցիք, որ առողջական վիճակից ելնելով Հայաստան գալ, ցավոք չեք կարող, բայց եթե Ձեր առողջությունը ներեր ւ կարողանայիք այցելել հայրենիք, ո՞րը կլիներ Հայաստանում այն վայրը, որ առաջինը կայցել էիք:

-Առաջին հերթին կայցելեի «Արարատ 73-»-ի մահացած տղաների գերեզմաններին, հաջորդը, որ կանեի դա իմ ողջ մնացած թիմակից տղաներին այցելելը կլիներ, կգնայի պինդ կգրկեի Սերգեյ Պողոսյանին, ում հետ ավելի սերտ կապի մեջ եմ քան մյուս տղաների հետ...

-Եվ վերջում, կա՞ հարց, որը չհնչեց, բայց, որին կցանկանայիք անդրադառնալ: 

-Ուզում եմ հայ ազգիս ասել, որ ես Ձեզ հետ հավասար լացում եմ, տխրում եմ եւ ուրախանում եմ, ես Ձեզ հետ եմ իմ հայ ազգ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված