Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՖԻՖԱ-ի անունից Ջանի Ինֆանտինոն ցավակցել է Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Հասարակություն

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցավակցել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ։ Նա գրառում է արել Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկարներ Նիկիտա Սիմոնյանի հետ։

«Ցավով տեղեկացա, որ 99 տարեկանում մահացել է Նիկիտա Սիմոնյանը՝ նախկին Խորհրդային Միության հավաքականի ավագը, որն իր հավաքականին դուրս բերեց իր երկրի պատմության մեջ առաջին Աշխարհի գավաթ, նաև խփեց իր երկրի առաջին գոլը եզրափակիչ մրցաշարում։
Նա 1956 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած թիմի վերջին խաղացողն էր, կյանքի մեծ մասը նվիրել է ֆուտբոլին։

ՖԻՖԱ-ի բոլոր աշխատակիցների և համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի անունից ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու աշխատել են նրա հետ»,- գրել է Ինֆանտինոն։

Նիկիտա Սիմոնյանին հրաժեշտ կտան նոյեմբերի 27-ին «Սպարտակի» ստադիոնում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ