Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԱՅՍ ՇԱԲԱԹԸ ՈՐՈՇԻՉ ԿԼԻՆԻ

Վերլուծություն

Այն, որ աշ­խարհն այս պա­հին ողջ ու­շադ­րութ­յամբ կենտ­րո­նա­ցած է, այս­պես ա­սենք, ուկ­րաի­նա­կան խնդրի կար­գա­վոր­ման թրամփ­յան վեր­ջին ա­ռա­ջարկ­նե­րի վրա, ի­հար­կե, փաստ է: Թե որն է այդ ու­շադ­րութ­յան պատ­ճա­ռը, դա կռա­հե­լը դժվար չէ:

 ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԹԻՎ 1 ՊԱՐՏՎՈՂԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ

Այս­պես. այն, որ ուկ­րաի­նա­կան այս թե­մա­տի­կա­յում գլխա­վոր հարցն ա­մե­նե­ւին էլ Ուկ­րաի­նան չէ, դեռ էն գլխից էր հաս­կա­նա­լի, ան­գամ մինչ պա­տե­րազ­մի սկիզ­բը, ա­վե­լին՝ ուկ­րաի­նա­կան ա­ռա­ջին «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յու­նից» ի վեր: Իսկ ա­հա այս փու­լում ո­րոշ­վող հիմ­նա­կան հար­ցը ոչ թե այն է, թե այս պա­տե­րազ­մի արդ­յուն­քում ռուս-ուկ­րաի­նա­կան սահ­մա­նը կանց­նի մի քա­նի տասն­յակ կի­լո­մետր այս կամ այն կողմ, այլ` թե վերջ­նարդ­յուն­քում որ կող­մը կհռչակ­վի հաղ­թող: Դրանից կախված` ի՞նչ ուղ­ղութ­յամբ կզար­գա­նան ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ի՞նչ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քում կհայտն­վի Եվ­րո­պան, նաեւ ՆԱՏՕ-ի ա­պա­գան, այլ տի­րույթ­նե­րում ռուս-ա­մե­րիկ­յան ­շա­հե­րի վե­րա­բաշ­խու­մը:

Այս­պի­սով, ի՞նչ մե­խա­նիզմ է այս պա­հին ա­ռաջ մղում Թ­րամ­փը, թեեւ ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ Վա­շինգ­տոնն ու Մոսկ­վան, ե­թե հաշ­վի ենք առ­նում այն հա­մառ պնդում­նե­րը, թե, այս­պես ա­սած, «Թ­րամ­փի 28 կե­տա­նոց ծրա­գիրն» ի­րա­կա­նում կազ­մել են ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նա­խա­գահ­նե­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Գլ­խա­վոր ի­մաս­տը մո­տա­վո­րա­պես սա կա­րե­լի է հա­մա­րել. այդ ծրագ­րի հիմ­քով ըն­թա­ցող գոր­ծըն­թա­ցնե­րը եր­կու հիմ­նա­կան «հարց լու­ծո­ղի» է պա­հում ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում՝ Վա­շինգ­տո­նին եւ Մոսկ­վա­յին: Ուկ­րաի­նա­յի մա­սին ան­գամ չար­ժե խո­սել, իսկ Եվ­րո­պան մնում է «կող­քից դի­տո­ղի եւ ո­րո­շում­նե­րը կա­տա­րո­ղի», այն է՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով հիմ­նա­կան պարտ­վո­ղի դիր­քում: Դ­րա հե­տե­ւանք­նե­րը գործ­նա­կա­նում այս պա­հին էլ են ակն­հայտ: Ա­ռաջ­նա­յին՝ ի­րենց քա­ղա­քա­կան «բա­գա­ժը» վերջ­նա­կա­նա­պես զրո­յաց­նում են «ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը մին­չեւ հաղ­թա­նակ շա­րու­նա­կե­լու» սցե­նա­րով աչ­քի ըն­կած բո­լոր եվ­րա­լի­դեր­նե­րը՝ սկսած եվ­րաա­ռաջ­նորդ տի­կին Ուր­սու­լա­յից, վեր­ջաց­րած Մակ­րո­նով, Մեր­ցով, նրանց ան­մի­ջա­կան ղե­կա­վար Ս­թար­մե­րով. ա­վե­լի մանր տրա­մա­չա­փի գլո­բա­լիս­տա­կան լի­դեր­ներն էլ՝ դե­սեր­տի դե­րում: Այս պա­հին այդ եվ­րաա­ռաջ­նորդ­նե­րը սե­փա­կան երկր­նե­րում հա­սել են զրո­յա­կա­նի մոտ վար­կա­նի­շի, եւ այն, որ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ պարտ­վո­ղի պի­տա­կը նրանց վերջ­նա­կա­նա­պես է օ­րա­կար­գից դուրս մղե­լու, դա եւս հաս­կա­նում են բո­լո­րը: Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, դա դառ­նում է եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րի հա­մար այն ջախ­ջա­խիչ հար­վա­ծը, ո­րի դեպ­քում հարց է՝ կկա­րո­ղա­նա՞ն եր­բե­ւէ ոտ­քի կանգ­նել:

Այս­պի­սով, պետք է այս պա­հին ա­մեն ինչ ա­նել՝ «Թ­րամ­փի ծրագ­րի» ի­րա­կա­նա­ցու­մը թույլ չտա­լու հա­մար: Չ­նա­յած, ա­նե­լու ա­ռանձ­նա­պես բան էլ ար­դեն չկա: Ինչ-որ եվ­րո­պա­կան այ­լընտ­րան­քա­յին «խա­ղա­ղութ­յան ծրա­գիր» փոր­ձե­ցին նա­խօ­րեին Ժ­նե­ւում հրամց­նել ա­մե­րի­կա­ցի­նե­րին, գլո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­ներն ի­րար հերթ չտա­լով հրա­պա­րա­կում էին այն: Ի­մաս­տը պարզ էր. դա մի այն­պի­սի փաս­տա­թուղթ էր, ո­րը Մոսկ­վան նույ­նիսկ չէր քննար­կե­լու, ո­րը եվ­րո­պա­ցի­նե­րը կդնեին Թ­րամ­փի ա­ռաջ, թե` տես, ձա­խո­ղում են բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ու­րեմն նոր պատ­ժա­մի­ջոց­ներ են պետք: Բայց ժնեւ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­տո պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն, քննար­կում­նե­րը ո­րա­կե­լով «մինչ օրս ա­մե­նաարդ­յու­նա­վե­տը», հայ­տա­րա­րեց նաեւ, որ ան­գամ չի տե­սել եվ­րո­պա­ցի­նե­րի ծրա­գի­րը: Այ­սինքն, չկա այլ տար­բե­րակ, բա­ցի «Թ­րամ­փի ծրագ­րից»:

Եվ­րո­պա­ցի­նե­րին եր­կու տար­բե­րակ է մնում: Ա­ռա­ջի­նը՝ թու­լա­նալ եւ հա­ճույք ստա­նալ: Եվ երկ­րոր­դը հնչեց­րեց Մեր­ցը, թե՝ Զե­լենս­կին ոչ մի դեպ­քում մին­չեւ նո­յեմ­բե­րի 27-ը՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի վերջ­նա­ժամ­կե­տը ո­րե­ւէ բան չի ստո­րագ­րի կամ խոս­տա­նա: Ու սրա­նից ամ­բողջ հար­ցը տե­ղա­փոխ­վում է այլ հար­թութ­յուն՝ կստո­րագ­րի՞ Զե­լենս­կին, թե՝ ոչ:

ԿՍՏՈՐԱԳՐԻ՞ ԶԵԼԵՆՍԿԻՆ, ԹԵ՝ ՈՉ

­Մինչ այդ էլ տա­րած­վել էին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ չստո­րագ­րե­լու հա­մար Զե­լենս­կին եր­կու պայ­ման էր դրել եվ­րո­պա­ցի­նե­րի ա­ռաջ: 15 մի­լիարդ դո­լար տալ դեկ­տեմ­բե­րին եւ եւս 65 մի­լիարդ՝ գա­լիք տա­րի: Եվ­րո­պա­ցի­նե­րը, որ մինչ այդ էլ փոր­ձում էին Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վո­րու­մից գլուխ հա­նել, այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում այդ հար­ցը լու­ծել: Կա´մ պետք է այդ գու­մա­րը բար­դել եվ­րո­պա­ցի հար­կա­տու­նե­րի վրա: Բայց երբ եվ­րո­պա­կան երկր­նե­րում լի­դեր­ներն ու­նեն զրո­յա­կա­նի մոտ վար­կա­նիշ, ա­պա նման հա­վել­յալ ծախ­սե­րը հաս­տատ մասշ­տա­բա­յին բուն­տե­րի է տա­նե­լու: Այլ տար­բե­րակ էր ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րի հաշ­վին ֆի­նան­սա­վո­րու­մը: Բայց այս­տեղ էլ, բա­ցի այն խնդիր­նե­րից, ո­րոնք ար­գե­լա­կում էին այդ գոր­ծըն­թա­ցը, եւս մեկ, ե­րե­ւի ա­վե­լի լուրջ հարց ա­ռա­ջա­ցավ: «Թ­րամ­փի ծրագ­րում» ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րի հետ կապ­ված լու­ծում­ներ են սահ­ման­վում. մա­սամբ դրանք պետք է ներդր­վեն Ուկ­րաի­նա­յում, մա­սամբ՝ ռուս-ա­մե­րիկ­յան ա­պա­գա ծրագ­րե­րում: Այ­սինքն, ԱՄՆ-ի հա­մար այդ փո­ղե­րից տե­սա­նե­լի ե­կա­մուտ­ներ կան, եւ ե­թե հի­մա եվ­րո­պա­ցի­նե­րը դրանք խլեն, հա­վա­սա­րա­զոր կլի­նի ռու­սա­կա­նից բա­ցի, նաեւ ա­մե­րիկ­յան գրպա­նը մտնե­լուն:

­Կարճ ա­սած, Եվ­րո­պան հա­զիվ թե կա­րո­ղա­նա Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը լու­ծել: Մ­նում է Զե­լենս­կուն կոմպ­րո­մատ­նե­րով կամ ֆի­զի­կա­կան ոչն­չա­ցու­մով (ին­չի մա­սին խո­սակ­ցութ­յու­ններ մինչ այս էլ կա­յին) սպառ­նա­լը: Բայց ինչ­պես հու­շե­լու ե­կավ ուկ­րաի­նա­կան հայտ­նի սկան­դա­լը, ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ էլ Զե­լենս­կու նկատ­մամբ քիչ կոմպ­րո­մատ­ներ չկան: Օ­րի­նակ, հե­տաքր­քիր ակ­նարկ էր ԿՀՎ նախ­կին սպա Լա­րի Ջոն­սո­նի մի­ջո­ցով հղված մե­սի­ջը, թե՝ Զե­լենս­կին կաս­կած­վում է 48 մի­լիարդ դո­լա­րի խար­դա­խութ­յան մեջ, ո­րին ներգ­րավ­ված են բազ­մա­թիվ բարձ­րաս­տի­ճան եվ­րո­պա­ցի պաշ­տոն­յա­ներ:

­Բայց բա­նը հա­սել է նրան, որ ար­դեն կոմպ­րո­մատ­նե­րից շատ ա­վե­լի վտան­գա­վոր բա­ներ էլ կան: Ուկ­րաի­նա­կան միան­գա­մայն տեղ­յակ աղբ­յուր­նե­րից մե­կի հա­ղորդ­մամբ. «Զե­լենս­կուն զգու­շաց­րել են, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել նա­խա­գա­հի ողջ շրջա­պա­տի դեմ եւ կա­սեց­նել օգ­նութ­յու­նը, քա­նի դեռ կո­ռում­պաց­ված պաշ­տոն­յա­նե­րը մնում են իշ­խա­նութ­յան գլուխ»: Ա­սենք, Թ­րամփն ար­դեն գրե­թե ու­ղիղ խոս­քով է խո­սում մերժ­ման դեպ­քում հե­տա­գա զար­գա­ցում­նե­րից: Ժ­նեւ­յան հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած իր գրառ­ման մեջ նա նման ար­տա­հայ­տութ­յուն էր կի­րա­ռել. «Ուկ­րաի­նա­յի «ղե­կա­վա­րութ­յու­նը» ոչ մի ե­րախ­տա­գի­տութ­յուն չի ցու­ցա­բե­րել մեր ջան­քե­րի հա­մար…»: Այն, որ ԱՄՆ նա­խա­գա­հը Ուկ­րաի­նա­յի «ղե­կա­վա­րութ­յուն» բա­ռը չա­կերտ­նե­րի մեջ է դրել, միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ է Զե­լենս­կուն, որ ե­թե ներ­կա գոր­ծըն­թա­ցը ձա­խող­վի, ա­պա Թ­րամ­փը կա­րող է հենց այդ քայ­լին գնալ` հայ­տա­րա­րել Զե­լենս­կու ոչ լե­գի­տիմ լի­նե­լու մա­սին:

Իսկ Զե­լենս­կու անվ­տան­գութ­յան հար­ցը, ի­հար­կե, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են լու­ծել:

Այ­սինքն, մեկ բան այս պա­հին հաս­տատ է. ստո­րագ­րել թե չստո­րագ­րել հար­ցով Զե­լենս­կին հայտն­վել է ա­մե­րիկ­յան մուր­ճի եւ եվ­րո­պա­կան զնդա­նի ա­րան­քում, ե­թե ան­գամ մի կողմ թող­նեն ռու­սա­կան մամ­լի­չը: Ո՞ր մի ճնշու­մը նա ա­վե­լի ծանր կհա­մա­րի, հենց այդ ուղ­ղութ­յամբ էլ կլի­նի կողմ­նո­րո­շու­մը:

ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ

Չ­նա­յած, ե­թե ան­գամ բա­նը  չհաս­նի Զե­լենս­կուն ոչ լե­գի­տիմ ճա­նա­չե­լուն (ի վեր­ջո, մե­կը պետք է, որ ինչ-որ թղթեր ստո­րագ­րի Ուկ­րաի­նա­յի ա­նու­նից), ա­պա այն մյուս զգու­շա­ցու­մը, ո­րը ե­կավ Թ­րամ­փից, ե­րե­ւի ա­մե­նավ­տան­գա­վորն է: Այս­պես, Թ­րամ­փը շատ պարզ բա­ցատ­րում է, թե ինչ կլի­նի, ե­թե Զե­լենս­կին չհա­մա­ձայն­ի իր խա­ղա­ղութ­յան ծրագ­րի հետ: «Այդ դեպ­քում նա կա­րող է շա­րու­նա­կել կռվե­լ իր ողջ ու­ժով»,- ա­սել է ԱՄՆ նա­խա­գա­հը:

Այ­սինքն, այս պա­հին Թ­րամ­փին մեր­ժե­լով, Զե­լենս­կին լա­վա­գույն դեպ­քում հա­վել­յալ մեկ-եր­կու ա­միս է շա­հե­լու: Բայց այն հաշ­վար­կով, որ նախ՝ ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րը մի­լիար­դա­վոր դո­լար­ներ թա­լա­նե­լու ուղ­ղութ­յամբ կշա­րու­նակ­վեն: Երկ­րոր­դը, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք այս պա­հին զար­գա­նում են գործ­նա­կա­նում բո­լոր ռազ­մա­ճա­կատ­նե­րում, գա­լիս են հու­շե­լու, որ հա­ջորդ բա­նակ­ցա­յին փու­լում Զե­լենս­կին կանգ­նել­ու է շատ ա­վե­լի ծանր պայ­ման­նե­րի ա­ռաջ:

­Ռազ­մա­կան վի­ճակն այս պա­հին հե­տեւ­յալն է: Հա­րա­վում՝ Զա­պո­րո­ժեի եւ հա­րա­վա­յին Դ­նեպ­րո­պետ­րովս­կի ուղ­ղութ­յամբ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը կանգ­նած է ա­ռանց­քա­յին նշա­նա­կութ­յան մի շարք բնա­կա­վայ­րեր կորց­նե­լու վտան­գի ա­ռաջ: Իսկ ռուս­նե­րը սկսել են հաղ­թա­հա­րել ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան վեր­ջին կա­ռուց­ված հա­մա­կար­գը, ո­րից հե­տո դուրս են գա­լու լա­վա­գույն դեպ­քում հապ­ճեպ փոր­ված խրա­մատ­նե­րով ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նա­կան տա­րածք­ներ:

Ա­մե­նա­կա­րե­ւոր հատ­վա­ծում՝ Պոկ­րովսկ-­Միր­նոգ­րա­դի անգ­լո­մե­րա­ցիան ա­պաշր­ջա­պա­տե­լու ուղ­ղութ­յամբ ուկ­րաի­նա­կան հա­կա­հար­ձա­կու­մը կա­րե­լի է ար­դեն միան­շա­նակ ա­սել, որ վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­ված է: Ռուս­ներն ար­դեն սկսել են սե­փա­կան հար­ձա­կու­մը՝ հետ վերց­նե­լով այն ա­մե­նը, ինչն ուկ­րաի­նա­ցի­նե­րը կա­րո­ղա­ցել էին գրա­վել այդ հա­կա­հար­ձակ­ման ժա­մա­նակ: Իսկ անգ­լո­մե­րա­ցիա­յում ուկ­րաի­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ է մնա­ցել Միր­նոգ­րա­դի մի փոքր հատ­ված, ո­րը դի­մադ­րե­լու ո­րե­ւէ շանս պար­զա­պես չու­նի: Իսկ Անգ­լո­մե­րա­ցիան գրա­վե­լով` ռուս­նե­րը սպառ­նա­լու են դուրս գալ Դ­նեպ­րո­պետ­րովս­կի մար­զի կենտ­րո­նա­կան գո­տի­նե­րը, ո­րոնք զուրկ են պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րից, իսկ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը ծան­րա­գույն վի­ճա­կում է: Գու­մա­րած, կա­րող է լիո­վին կանգ­նել ա­մե­րիկ­յան օգ­նութ­յու­նը:

Ա­վե­լի հյու­սիս պատ­կե­րը նույնն է՝ ռուս­նե­րը խո­շոր «կաթ­սա­նե­րով» եւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կին սպառ­նում Դոն­բա­սում՝ Կոնս­տան­տի­նով­կա­յում, Սե­ւերս­կում, Լի­մա­նում, Խար­կո­վում՝ Իզ­յու­մի ուղ­ղութ­յամբ, Կուպ­յանս­կի ա­րե­ւել­յան գո­տում, ուր­վագծ­վում է նաեւ հյու­սի­սում, եւ այս­պես շա­րու­նակ:

­Նաեւ այն տպա­վո­րութ­յու­նը կա, որ ուկ­րաի­նա­կան բա­նա­կը դեռ մի կերպ դի­մադ­րում է՝ սպա­սե­լով խա­ղա­ղութ­յան լու­րին: Իսկ թե ինչ կլի­նի, ե­թե պարզ­վի, որ խա­ղա­ղութ­յուն չի լի­նե­լու, դա ար­դեն շատ մեծ հարց է:

­Մի խոս­քով, ակն­հայտ է, որ հա­ջորդ բա­նակ­ցա­յին փու­լում ռուս­ներն ի­րոք ներ­կա­յաց­նե­լու են շատ ա­վե­լի կոշտ պա­հանջ­ներ, ընդ ո­րում, ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի եւ ներ­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի ա­վե­լի թույլ դիր­քե­րի պայ­ման­նե­րում: Եվ այդ դեպ­քում ա­մե­րի­կա­ցի­ներն այ­լեւս կմտա­ծե՞ն Զե­լենս­կու անձ­նա­կան անվ­տան­գութ­յան մա­սին՝ սա եւս նրա հա­մար կա­րե­ւոր հարց է:

­Մի խոս­քով, ընդ­հան­րա­կան վի­ճա­կը սա է, իսկ Զե­լենս­կուն մնում է ըն­դա­մե­նը եր­կու օր՝ վերջ­նա­կան պա­տաս­խան տա­լու հա­մար:

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված