Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

«Խաչմերուկը» ոչ թե Հայաստանն է կամ Ադրբեջանը, այլ՝ Իրանը

Վերլուծություն

­Նա­խօ­րեին ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Reuters-ը: Ըստ այդմ, նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փը սկսել է «Մու­սուլ­ման եղ­բայր­ներ» կազ­մա­կեր­պութ­յան «ո­րո­շա­կի ստո­րա­բա­ժա­նում­ներ» ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պութ­յուն ճա­նա­չե­լու գոր­ծըն­թաց:

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՎԱԾՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Ս­րան կա­րե­լի էր նաեւ ու­շադ­րութ­յուն չդարձ­նել, ե­թե մեկ էա­կան հան­գա­մանք չլի­ներ: Այն է՝ «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րը» հան­դի­սա­նում է ոչ թե պար­զա­պես Էր­դո­ղա­նի հետ ո­րո­շա­կի կա­պեր ու­նե­ցող կազ­մա­կեր­պութ­յուն, այլ Թուր­քիա­յի ա­ռաջ­նոր­դի հիմ­նա­կան աշ­խա­տան­քա­յին եւ գա­ղա­փա­րա­կան հե­նաս­յու­նը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում՝ սի­րիա-լի­բա­նա­նա­կան ուղ­ղութ­յամբ: Եվ այն, որ Թ­րամ­փը փոր­ձում է լիո­վին խա­ղից հա­նել այդ հա­մա­կար­գը, այդ թվում՝ դրա մաս­նիկ հան­դի­սա­ցող ՀԱՄԱՍ-ը, մեկ բան է նշա­նա­կում՝ հար­վածն ուղղ­ված է էր­դո­ղա­նա­կան Թուր­քիա­յին:

Ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն այդ նույն նպա­տակն ու­ներ նաեւ Սի­րիան զավ­թած Ջու­լա­նիին վեր­ջերս Ս­պի­տակ տուն հրա­վի­րե­լու աղ­մուկ հա­նած պատ­մութ­յու­նը, ո­րը բա­զում փոր­ձա­գետ­նե­րի մոտ այն պարզ հարցն ա­ռա­ջաց­րեց, թե ի­րա­կա­նում Ջու­լա­նին ու նրա ղե­կա­վա­րած խմբա­վո­րումն ո՞ւմ օգ­տին է աշ­խա­տում՝ Ան­կա­րա­յի՞, թե Թել Ա­վի­վի: Իսկ ա­հա  տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րով իրանցի հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Ա­լի Հեյ­դարն այս հար­ցում ու­նի միան­շա­նակ կար­ծիք. «Չ­նա­յած 2024 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին Ա­սա­դի կա­ռա­վա­րութ­յան անկ­մա­նը եւ Ահ­մադ ալ-­Շա­րի իշ­խա­նութ­յան գա­լուն, Թուր­քիա­յի հույ­սե­րը՝ Սի­րիան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից դարձ­նե­լու, չեն ի­րա­կա­նա­ցել: Տե­ղում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը եւ Դա­մաս­կո­սի նոր կա­ռա­վա­րութ­յան մո­տե­ցու­մը ցույց են տա­լիս, որ Ան­կա­րա­յի եւ ն­րա նպա­տակ­նե­րի միջեւ հե­ռա­վո­րութ­յունն էլ ա­վե­լի է մե­ծա­ցել»: Այ­սինքն, թեեւ Ջու­լա­նիին հենց Թուր­քիա­յի ա­մե­նաակ­տիվ դե­րա­կա­տար­մամբ իշ­խա­նութ­յան բե­րե­ցին Սի­րիա­յում, սա­կայն հի­մա պարզ­վում է, որ Էր­դո­ղա­նի հա­մար ա­վե­լի ձեռն­տու կլի­ներ Ա­սա­դի մնա­լը, ո­րը գո­նե ա­րեւմտ­յան ճնշում­նե­րի տակ էր: Փո­խա­րե­նը Ջու­լա­նին նաեւ հենց Էր­դո­ղա­նի մի­ջամ­տությամբ դուրս ե­կավ այդ ա­րեւմտ­յան ճնշում­նե­րին, ու ա­վե­լին՝ հի­մա ար­դեն ԱՄՆ-ի հա­մար դար­ձավ պաշ­տո­նա­կան դաշ­նա­կից, ո­րին Ան­կա­րան հար­վա­ծե­լու քիչ հնա­րա­վո­րութ­յու­ներ ու­նի, քան Ա­սա­դի պա­րա­գա­յում էր: Էլ չա­սած, որ ներ­կա­յիս սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն կոչ­վա­ծը տե­ղից էլ չի շարժ­վում, երբ Իս­րա­յելն է աս­տի­ճա­նա­բար բո­լոր շո­շա­փուկ­նե­րը տա­րա­ծում Սի­րիա­յով մեկ՝ ար­դեն բա­ցա­հայտ սպառ­նա­լով թուր­քա­կան ազ­դե­ցութ­յան մնա­ցորդ­նե­րին այդ երկ­րում:

Իսկ վճռա­կան հար­վա­ծը կա­րող է դառ­նալ այն քայ­լը, ո­րը ձեռ­նար­կում է Թ­րամ­փը. «Մու­սուլ­ման եղ­բայր­նե­րին» ա­հա­բեկ­չա­կան հա­մա­կարգ ճա­նա­չե­լը: Հիմ­նա­վո­րու­մը միան­գա­մայն պարզ է. «Նա­խա­գահ Թ­րամ­փը բախ­վում է «Մու­սուլ­ման եղ­բայր­ներ» մի­ջազ­գա­յին ցան­ցի հետ, ո­րը խթա­նում է ա­հա­բեկ­չութ­յու­նը եւ­ ան­կա­յու­նաց­ման ար­շավ­նե­րը՝ ուղղ­ված ԱՄՆ-ի եւ դաշ­նա­կից­նե­րի շա­հե­րին Մեր­ձա­վոր Ար­եւել­քում»: Իսկ թե ով է «ԱՄՆ-ի դաշ­նա­կից» աս­վա­ծը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ի­հար­կե, ա­նի­մաստ հարց է:

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տը եւս կա­րե­լի է հաս­կա­նալ, եւ դա միայն Սի­րիան թուր­քա­կան ազ­դե­ցութ­յու­նից վերջ­նա­կա­նո­րեն հա­նե­լը չէ: Այս բո­լոր քայ­լե­րը հար­ված­ներ են տա­րա­ծաշր­ջա­նում Ան­կա­րա­յի դիր­քե­րին: Ընդ ո­րում, կոնկ­րետ փոր­ձա­գետ­ներ ար­դեն իսկ կան­խա­տե­սում են հա­ջորդ հար­վա­ծը. դա կլի­նի Սի­րիա­յի նոր Սահ­մա­նադ­րութ­յու­նը, ո­րը՝ «Ներ­կա պա­հին, պատ­կե­րա­վոր ա­սած, գրվում է Թել Ա­վի­վում: Դա կլի­նի Սահ­մա­նադ­րութ­յուն, ո­րը Սի­րիան, ըստ էութ­յան, կվե­րա­ծի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի՝ ազ­գա­յին միա­վոր­նե­րին տա­լով ա­ռա­վե­լա­գույն ինք­նա­վա­րութ­յուն: Իսկ դա գործ­նա­կա­նում վերջ­նա­կան փուլ է տա­նում «Քուր­դիս­տա­նի» նա­խա­գի­ծը, եւ այն «օ­րի­նա­կան հիմ­քե­րով», ո­րի դեմ Թուր­քիան ո­չինչ ա­նել չի կա­րող: Իսկ դա, խո­շոր հաշ­վով, Ան­կա­րա­յի մե­ծա­գույն մղձա­վանջն է»,- գրում է փոր­ձա­գե­տը:

Ս­րան, թե­րեւս, պետք է գու­մա­րել նաեւ Էր­դո­ղա­նի ծանր հի­վան­դութ­յան եւ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում քա­ղա­քա­կան օ­րա­կար­գից դուրս մղվե­լու մա­սին վե­րա­բաց­ված խո­սակ­ցութ­յուն­նե­րը: Նաեւ այն պնդում­նե­րը, որ ար­դեն այս պա­հին է սկսվել պայ­քա­րը՝ Էր­դո­ղա­նի ի­րա­վա­հա­ջոր­դի դիր­քում ա­րեւմտ­յան (իս­րա­յել­յան) ազ­դե­ցութ­յան մե­կին նստեց­նե­լու հա­մար: Ու ե­թե աշ­խա­տի այդ սխե­ման, ա­պա դա, ի­հար­կե, էա­պես կա­րող է թու­լաց­նել թուր­քա­կան պե­տա­կա­նութ­յու­նը, ո­րի պա­րա­գա­յում Քուր­դիս­տա­նի հար­ցը հնա­րա­վոր կլի­նի հա­մա­րել լուծ­ված՝ վեր­ջա­ցած:

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԻՐԱՆԸ

Ա­հա այս ֆո­նին էլ ի հայտ ե­կավ մեկ այլ գոր­ծոն, ո­րը հու­շում է, որ Էր­դո­ղա­նը, վա­ղը-մյուս օ­րը կհե­ռա­նա, թե՝ ոչ, բայց այս պա­հին դեռ խա­ղի մեջ է: Խոս­քը օ­րերս Ի­րա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի՝ տրանս­պոր­տի նա­խա­րար Ֆար­զա­նե Սա­դե­ղի մի­ջո­ցով ար­ված, կա­րե­լի է ա­սել՝ սեն­սա­ցիոն հայ­տա­րա­րութ­յան մա­սին է, որ Ի­րա­նը սկսում է ռազ­մա­վա­րա­կան Մա­րանդ-­Չեշ­մե-­Սո­րա­յա եր­կա­թու­ղու շի­նա­րա­րութ­յու­նը, որն ար­դեն ա­րա­գաց­ված տեմ­պե­րով ըն­թա­նում է: Ման­րա­մաս­նենք. խոս­քը Ի­րա­նի եր­կա­թու­ղա­յին ցան­ցը Թուր­քիա­յի հետ միաց­նող գծի մա­սին է, ո­րը, ըստ ի­րան­ցի նա­խա­րա­րի, կստեղ­ծի Չի­նաս­տա­նը Եվ­րո­պա­յին՝ Ի­րա­նի (եւ Թուր­քիա­յի) մի­ջո­ցով կա­պող չընդ­հատ­վող մի­ջանցք:

Այն, որ ի­րան­ցի նա­խա­րարն այս մա­սին հայ­տա­րա­րեց Չի­նաս­տան-Եվ­րո­պա երկ­րորդ եր­կա­թու­ղա­յին ֆո­րու­մին մաս­նակ­ցե­լու հա­մար Պե­կին կա­տա­րած այ­ցից հե­տո, շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Այդ թվում, որ ե­թե թե­ման բեր­վում է հրա­պա­րա­կա­յին դաշտ, ա­պա դա ար­դեն իսկ կան Պե­կի­նի գործ­նա­կա­նում բո­լոր «դաբ­րո­նե­րը»: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ Ի­րան-­Թուր­քիա մասշ­տա­բա­յին եւ կա­յուն կո­մու­նի­կա­ցիոն կա­պը միշտ էլ ե­ղել է անգ­լո­սաք­սոն­նե­րի «աչ­քի գրո­ղը», ո­րի դեմ պատ­րաստ են ա­մեն գնով պայ­քա­րել: Ու հաշ­վի առ­նե­լով նաեւ այն մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը, ո­րը ներ­կա­յումս Թեհ­րա­նը ստա­նում է Պե­կի­նից (նաեւ Մոսկ­վա­յից, ո­րին դեռ կհաս­նենք), ա­պա կա­րե­լի է են­թադ­րել, որ չի­նա­կան այդ «դաբ­րո­նե­րը» նաեւ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ սպաս­վող ա­րեւմտ­յան ճնշում­նե­րի մա­սով են:

Եվ ոչ միայն Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ: Ան­կա­րա­յից դեռ ամ­բող­ջա­կան մեկ­նա­բա­նութ­յուն չկա: Բայց չմո­ռա­նանք, որ միջ­պե­տա­կան եր­կա­թու­ղին մի այն­պի­սի բան է, ո­րը կա­ռու­ցե­լու, ա­ռա­վել եւս,՝ «ա­րա­գաց­ված տեմ­պե­րով» կա­ռու­ցե­լու հար­ցը առն­վազն եր­կու պե­տութ­յուն­նե­րի պայ­մա­նա­վոր­վե­լու թե­մա է: Այս դեպ­քում՝ կա՞ն այդ եր­կա­թու­ղու մա­սին Ի­րա­նի եւ էր­դո­ղա­նա­կան Թուր­քիա­յի մի­ջեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը. անտ­րա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ չլի­նեին: Իսկ այդ դեպ­քում, սպաս­վող ա­րեւմտ­յան հար­ված­նե­րը նա­ւե Թուր­քիա­յին է վե­րա­բե­րում: Չ­նա­յած, հի­շեց­նենք, Ան­կա­րան ա­ռանց եր­կա­թու­ղու թե­մա­յի էլ, գնալով ա­մե­րիկ­յան  բա­ցա­հայտ դար­ձող հար­ված­նե­րի թի­րա­խում է, եւ ե­թե ու­նի Թեհ­րան-­Պե­կին ուղղ­վա­ծութ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ա­պա դա կա­րե­լի է հա­մա­րել նաեւ Էր­դո­ղա­նի պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզ­մը՝ ա­մե­րի­կա-իս­րա­յել­յան այդ ճնշում­նե­րի դեմ:

Ա­սենք, այս­տեղ չմո­ռա­նանք նաեւ, որ ԱՄՆ-ն­ էլ իր հեր­թին ու­նի ա­րե­ւել­քից ա­րեւ­մուտք տա­նող եր­կա­թու­ղու ծրա­գիր՝ Հա­յաս­տա­նով անց­նե­լիք «Թ­րամ­փի ու­ղին», ո­րի ստո­րագր­մա­նը, չմո­ռա­նանք, Էր­դո­ղա­նին ան­գամ չհրա­վի­րե­ցին՝ ցույց տա­լով, որ նրա հա­մար գլխա­վոր դեր այդ­տեղ չկա՝ գլխա­վոր վե­րահս­կի­չի ֆունկ­ցիան ԱՄՆ-ն­ ի­րեն է վե­րա­պա­հում: Դա, թե­րեւս, հա­վել­յալ շար­ժա­ռիթ էր, որ Ան­կա­րան ա­վե­լի հակ­վեր Ի­րանի ուղ­ղութ­յամբ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի մա­սին: Ա­ռա­վել եւս, որ ե­թե ան­գամ այս­տեղ էլ գլխա­վոր դեր չու­նի, բայց մեկ է, խոս­քը ֆի­նան­սա­կան ի­մաս­տով հե­ռան­կա­րա­յին նա­խագ­ծի մա­սին է: Այ­սինքն, նախ այս­տեղ կա այդ բո­լոր բեռ­նե­րի հա­մար հան­գու­ցա­կետ հան­դի­սա­ցող երկ­րի՝ Չի­նաս­տա­նի «դաբ­րոն»: Երկ­րոր­դը. ինչ­պես նաեւ Ֆար­զա­նե Սա­դեն ար­տա­հայտ­վեց՝ Ի­րան-Թուր­քիա հան­գույ­ցի կա­ռու­ցու­մից հե­տո «Մե­տաք­սի ճա­նա­պար­հի» հա­րա­վա­յին ճյու­ղը կդառ­նա ժա­մա­նա­կա­կից, ին­տեգր­ված եր­կա­թու­ղա­յին հա­մա­կարգ, ո­րը կա­պա­հո­վի ապ­րանք­նե­րի ա­րագ եւ մատ­չե­լի տե­ղա­շար­ժը՝ նվա­զա­գույն կան­գառ­նե­րով: Այ­սինքն, կլի­նի նա­խա­պատ­վե­լի ու­ղի, քա­նի որ «Թ­րամ­փի ու­ղին», ե­թե ան­գամ հաս­նի Ադր­բե­ջան, այն­տեղ բախ­վե­լու է մեկ մեծ խնդրի՝ Կաս­պից ծով ան­վա­նու­մով, որ­տեղ ռուս-ի­րա­նա­կան ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յունն է տի­րում: Վեր­ջա­պես, ե­թե «Թ­րամ­փի ու­ղին» դեռ միայն խո­սակ­ցութ­յու­ննե­րի փու­լում է, ի­րա­նա­կան ուղ­ղութ­յունն ար­դեն  «ա­րա­գաց­ված տեմ­պե­րով կա­ռուց­ման» մեջ է. շատ կարճ ժա­մա­նակ է պետք, որ այն սկսի ե­կա­մուտ­ներ բե­րել:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, ծրա­գի­րը, որն ա­ռա­ջին պլան բե­րեց Թեհ­րա­նը, ի­հար­կե, միան­գա­մայն ծանր հար­ված է ինչ­պես «Թ­րամ­փի ու­ղու», այն­պես էլ՝ նի­կոլ­յան «խաչ­մե­րու­կի» հե­քիաթ­նե­րին ուղղ­ված: Ա­վե­լին, ե­թե Ա­լիե­ւը ծաղ­րում է Նի­կո­լին, թե ի­րա­կան լո­գիս­տիկ խաչ­մե­րուկն Ադր­բե­ջանն է, նա եւս չա­րա­չար սխալ­վում է: Ի­րա­նա­կան մե­խա­նիզ­մը մեկ բան է ի ցույց դնում՝ խաչ­մե­րու­կի դիր­քում հենց Ի­րանն է, ո­րը զար­գաց­նում է ինչ­պես Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք, այն­պես էլ՝ Հ­յու­սիս-­Հա­րավ հա­մա­կար­գը՝ դրա­նով վե­րած­վե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին լո­գիս­տիկ կենտ­րո­նի: Ի­հար­կե, ինչ­պես Ադր­բե­ջա­նը, այն­պես էլ՝ Հա­յաս­տա­նը կա­րող են այդ հա­մա­կար­գում, հատ­կա­պես դրա Հ­յու­սիս-­Հա­րավ ուղ­ղութ­յան վրա ո­րո­շա­կի դեր ու­նե­նալ՝ Ի­րա­նը Ռու­սաս­տա­նին եւ սեւ­ծով­յան գոտ­ուն կա­պե­լու ի­մաս­տով: Բայց այդ­քա­նը. «Թ­րամ­փի ու­ղին», «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» կամ ինչ ա­նուն էլ, որ դրան տան, ինչ­պես քա­նիցս ենք նշել, ու­նեն մեկ լրջա­գույն խնդիր, կրկնենք, Կաս­պից ծո­վը: Ա­լիե­ւը, թե­րեւս, դա վա­ղուց է հաս­կա­ցել, եւ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» մա­սին ճա­ռե­րին զու­գա­հեռ, ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է Ադր­բե­ջան-Ի­րան եր­կա­թու­ղա­յին կա­պի ուղ­ղութ­յամբ: Դա հաս­կա­ցել են նաեւ Ղա­զախս­տա­նում՝ սկսե­լով ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վել ՌԴ-Ի­րան կա­պող հա­մա­կար­գում:

­Նի­կո­լի հար­ցը, թե­րեւս, շատ լուրջ է…

Տես նաեւ https://t.me/iravunk/61327 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված