ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը Արևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծը ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին Ինքնասպան է եղել կնոջ պատճառո՞վ ՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ է Ինչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում «Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվի

2018-ից այս կողմ Երևանի օդը գտնվում է SOS վիճակում. Բնապահպանը ահազանգում է

Հանդիպում

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի անտառածածկ տարածքներում հրդեհներ են։ Դեռ նոյեմբերի 21-ին Գեղարքունիքում է բռնկվել հրդեհը։ Պատճառների մասին պետական մակարդակով հստակ տեղեկություններ չի տրվում։ Հրդեհները հասել են նաև Տավուշ, Լոռի, Շիրակ, անգամ Սյունիք։ 

Հրդեհները բռնկվել են տեղ-տեղ, որն ավելի շատ կասկածներ է հարուցել։ 

Ինչ էկոլոգիական խնդրի առաջ կարող է կանգնել հայ հասարակությունը, օդի աղտոտվածության սահմռկեցուցիչ թվերը ինչ հետեւանքներով են հղի բնապահպան Սիլվա Ադամյանը նկատում է.

- Նախ խոսենք քաղաքի բնակչությունը լուրջ առողջական խնդիրներ է ունենալու մասին, դա նպաստելու է բրոնխիալ ասթմային, ալերգիային, սրտանոթային, օնկոլոգիական հիվանդություններին։ Այս ամենն առողջապահության նախարարությունը հրաշալի գիտի, և ծպտուն դուրս չի գալիս, մեկը վեր չի կենում, ասում՝ էս ի՞նչ եք անում։ Ասում եք՝ քաղաքացու առողջություն, էս ո՞նց եք մթնոլորտը պահում։ Ընդհանրապես չեն խոսում ոչ էլ հասկանում ես, որ ունես առողջապահության նախարարություն, որը կոչված է շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցել ու աշխատել այս խնդիրներով։ Օդի աղտոտվածությանը շատ են նպաստում նաև տերևների, մանր ճյուղերի հրդեհները։ Այս մշակույթը վաղուց է գործում, երբ ցավոք, մեր գյուղական համայնքներում, Երևանում մարդիկ այրում են տերևները, մանր ճյուղերը։

Բայց Երևան քաղաքի իրավիճակը բավականին բարդ է։ Բազմիցս ասել եմ՝ Երևանն այնպիսի գոտում է գտնվում՝ կիսաանապատ, կիսատափաստան, որ առանց դրան էլ դեռ հիսունականներին գիտնականների, ԳԱԱ տարբեր ինստիտուտների կողմից մեծ ջանքեր են գործադրել, որ այս տարածքը ավելի կանաչապատեն, բնակելի լինի մարդկանց համար, և ստացել էինք կանաչապատ քաղաք։ Սակայն 90-ականներից հետո պուրակների, անտառների վերացնելը սկսվեց, և մի պահ բնապահպանների ճնշման տակ իրավիճակը մի քիչ կանգ առավ։ 2018-ից այս կողմ Երևանը գտնվում է SOS վիճակում։ Բացի դրանից՝ մենք ունենք լուրջ խնդիր շինարարության և կառուցապատման հետ, ոչ մի նորմերի չի համապատասխանում ընթացող կառուցապատումը Երևանում։ Մենք դրա հետ զուգահեռ ունեցանք վատ վիճակ, որ քաղաքապետարանը, հաշվի չառնելով իրավիճակը, լուրջ մասնագետների եզրակացությունները, սկսեց ինքնակամ ծառերի հատումը։ Լրիվ առողջ, հասուն ծառերը, որոնք լուրջ դեր էին կատարում Երևանի օդի մաքրության հետ կապված հատվեցին։ Սա միայն մենք՝ բնապահպաններս չենք ասում, այլ ես բազմաթիվ ահազանգեր եմ ստանում Երևանի բնակիչների կողմից։ Հետևանքն այն է, որ մենք ունենք լուրջ խնդիր օդի աղտոտվածության հետ կապված։

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն էլ նկատում է.

Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, արդեն բավական բարձր ցուցանիշ է, բայց, եթե ես նույնիսկ ոչ մի ցուցանիշ չտեսնեմ, ապա այն օբյեկտիվ իրականությունը, որում ապրում ենք, արդեն խոսում է այն մասին, որ մենք լավ տվյալներ չենք կարող ունենալ: Ունենալով 5 անգամ ավելի պակաս կանաչ ֆիլտր, ընդհանուր օգտագործման տարածքները պետք է կազմեն 20%, մենք ունենք ընդամենը 4-ը, չունենալով ջրային մակերեսներ այն քանակով, որը պետք է, ունենալով բաց վիճակում գործող հանքեր, ունենալով տրանսպորտի չլուծված խնդիր ու անվերջ խցանումներ, ունենալով չկանոնակարգված շինարարություն ու էլի մի շարք խնդիրներ՝ մենք չենք կարող ունենալ լավ որակի օդ: 

Կարելի է ցուցադրել լավ տվյալներ, բայց օբյեկտիվ իրականությունը այլ է: Շրջակա միջավայրի մոնիթորինգի մշտադիտարկման կենտրոնն անվերջ տալիս է, չէ՞, տվյալները, որ Կենտրոն, Շենգավիթ , Նոր Նորք վարչական շրջաններում մշտապես ունենք 2-4 ու ավելի անգամ գերազանցումներ: 

– Նման որակի օդը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա:

– Հետևանքներն առաջինը լինելու են մեր երեխաների համար, որովհետև առաջնային թիրախային խումբը նրանք են, հետո տարեցները, ինչպես նաև այն մարդիկ, որ ունեն սիրտ-անոթային, շնչառական համակարգի հիվանդություններ ու նաև տարատեսակ ալերգիկ հիվանդություններ: Առողջ մարդիկ ևս, մշտապես ապրելով օդի աղտոտվածության պայմաններում, ունենալու են կարճաժամկետ խնդիրներ՝ արցունքահոսություն, հազ, փռշտոց, բրոնխոսպազմներ, գլխացավեր, գլխապտույտներ, իսկ երկարաժամկետ՝ շնչառական համակարգի հիվանդություններ, մաշկի հիվանդություններ, սիրտ-անոթային տարատեսակ հիվանդություններ՝ ընդհուպ չարորակ նորագոյացությունների զարգացում: 

Ըստ ԱՀԿ տվյալների՝ մահվան դեպքերի հավելյալ քանակները քառորդ տոկոս դեպքերով պայմանավորված են օդի աղտոտվածությամբ, այսինքն՝ կաթվածից, ինֆարկտից մահերի 25%-ը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ, շնչառական համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի 43%-ը և թոքի քաղցկեղով պայմանավորված մահերի 30%-ը դարձյալ պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: Այսինքն՝ օդի աղտոտվածության վտանգներն ավելի քան լուրջ են, մանկական քաղցկեղը նույնպես պայմանավորված է օդի աղտոտվածությամբ: 

– Տիկի՛ն Վարդանյան, այս պայմանններում, քաղաքացիներն ինչպե՞ս պահպանեն իրենց առողջությունը:

– Հիմա, քանի որ շատ բարձր են օդի աղտոտվածության ցուցանիշները, երեկոյան 200-ից բարձր էր ցուցանիշը քաղաքապետարանի կայքում, այսօր 175 էր ցուցանիշը, դրսում պետք է անպայման դիմակներով լինել, բայց ոչ սովորական բժշկական դիմակներով, դրանք պետք է լինեն պաշտպանիչ շերտով դիմակներ: 

Բացի այդ, պետք է բացառվի ֆիզիկական որևէ ակտիվություն՝ հեծանիվ վարել, վազք, դուրս գալ շատ խիստ անհրաժեշտության դեպքում և որևիցե պարագայում ոչ զբոսանքի համար: Նաև այս ընթացքում պատուհանները փակ պահել, ներսում ունենալ օդորակիչ սարքեր, այսինքն՝ մտածել սեփական առողջության մասին

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)Մերցի անիմաստ «շուստրիությունը» ԿիեւումՄեդվեդև. Դա կհանգեցնի լայնածավալ տիեզերական պատերազմիՀայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցներըԱյնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մաhացել էԹրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված