Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

«Հրապարակ». ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետեւ չի համաձայնի շարքային պատգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան դիտարկում են ՀՀ նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա, կամ նա վաղաժամ հրաժարական տա։

Սակայն կարծես թե այլեւս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, եւ պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։
Փոխարենը, ըստ ՔՊ-ականների, Ալեն Սիմոնյանն արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել եւս 10 տարի, քանի որ եթե արտահերթ ընտրություններ չլինեն, եւ նա պաշտոնավարումն ավարտի հունիսին, ապա, ըստ օրենքի, գտնվելու է պետության պահպանության ներքո եւ առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է, այդ թվում՝ թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան եւ այլն, ինչը, ՔՊ-ականների համոզմամբ, Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաեւ պարտականություններ է ենթադրում։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը լինելու է ԱԺ առաջին խոսնակը, որը կպաշտոնավարի մինչեւ լիազորությունների ավարտը․ նախորդ բոլոր նախագահների պաշտոնավարումը կիսատ է մնացել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ