Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները․քննարկվել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական հարցերը
ՀասարակությունՀայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Անցկացվել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
