Սև ծովում ուկրաինական անօդաչուները գրոհել են ռուսական «ստվերային նավատորմի» երկու տանկերներ
ՄիջազգայինԹուրքական իշխանությունների տվյալներով՝ նավերը ենթարկվել են «արտաքին ազդեցության»։
Ավելի պարզ՝ դրանք հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։
«Սա VIRAT է։ Օգնություն է պետք։ Անօդաչու թռչող սարքերի հարձակում։ Մեյդեյ», - հայտնել է նավերից մեկը։
Անձնակազմը տարհանվել է «Կայրոսից» պայթյունից և հրդեհից հետո։
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության կայքում նավերը նշված են որպես Ռուսաստանի «ստվերային նավատորմի» պատկանող։
Սա որոշ հեղինակավոր փորձագետներ գնահատում են բրիտանա-ուկրաինական ուղղությունից եկած հերթական սրացումը: Նախ, սրանով ինչ-որ չափով փորձում են խաղի մեջ քաշել թուրքերին: Երկրորդը. սպասվում է, որ Մոսկվայի պատասխանը կլինի նույն տեսքով` Ուկրաինա գնավող ցանկացած լողամիջոց հետայսու կթիրախավորվի: Դա, փորձագետին գնահատմամբ, մտահաղացվել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը գոնե դանդաղեցնելու համար:
