Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՈՒՐՎԱԳԾՎԵԼ ԱՊԱԳԱ ԽՈՇՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԼՈԿՆԵՐԸ

Վերլուծություն

Ինչ­պես եւ սպաս­վում էր, Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ի հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վին եւս չմաս­նակ­ցեց: Ա­լեն Սի­մոն­յա­նը նախօ­րեին տվեց հին եւ ան­համ բա­ցատ­րութ­յու­ն՝ դա ճո­խաց­նե­լով նոր հա­մե­մա­տա­կան­նե­րով, փոր­ձե­լով հա­մո­զել, թե դա ա­մե­նե­ւին էլ հա­կա­ռու­սա­կան գոր­ծո­ղութ­յուն չէ. «ՀԱՊԿ-ից դուրս գա­լը հա­կա­ռու­սա­կա­նութ­յան մա­սի՞ն է խո­սում: Ե­կեք վե­րա­նանք ա­նուն­նե­րից. ե­թե մի կազ­մա­կեր­պութ­յան ես ան­դա­մագր­վում, օ­րի­նակ, ինչ-որ միութ­յան, են­թադ­րենք՝ Ժուռ­նա­լիստ­նե­րի միութ­յան, Մ­սա­վա­ճառ­նե­րի միութ­յան, եւ­ այդ կազ­մա­կեր­պութ­յունն իր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը չի կա­տա­րում, դու ու­զում ես դուրս գալ դրա­նից, դու հա­կալ­րագ­րո՞ղ ես, չէ՞»:

ԻՆՉ ՉՏՎԵՑ ՀԱՊԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՉԳՆԱԼԸ

­Բայց սրա­նով հան­դերձ, ար­ձա­գան­քե­լով հար­ցին, թե վեր­ջա­պես ին­չու Հա­յաս­տա­նը դուրս չի գա­լիս ՀԱՊԿ-ից, Սի­մոն­յա­նը մեկ­նա­բա­նեց. «Փաս­տա­ցի դուրս ե­կած ենք, ինչ վե­րա­բե­րում է մնա­ցա­ծին, դա էլ թո­ղեք մեր քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րութ­յա­նը»: Ի­հար­կե, այս­տեղ կա այն հար­ցը, որ կազ­մա­կեր­պութ­յան մյուս ան­դամ-երկր­ներն էլ ու­նեն ի­րենց նպա­տա­կա­հար­մա­րութ­յու­նը, բայց դա ե­րե­ւի Ա­լե­նին քիչ կհե­տաքրք­րի:

Չ­նա­յած, ԱԳ փոխ­նա­խա­րար Մ­նա­ցա­կան Սա­ֆար­յա­նը, լիո­վին հա­կա­սում է Ա­լե­նի խոս­քե­րին: Ըստ Սա­ֆար­յա­նի` Հա­յաս­տա­նը ոչ միայն «փաս­տա­ցի դուրս ե­կած» չէ ՀԱՊԿ-ից, այլ ան­գամ այս փու­լում չի դի­տար­կում դուրս գա­լու հար­ցը. «Այս­պի­սի խնդիր մեր առջեւ դեռ չի դրվել։ Ե­թե նման զար­գա­ցում­ներ լի­նեն, բո­լո­րը կի­մա­նան»:

­Թե Ա­լե­նի ա­սած որ «պար­տա­վո­րութ­յու­նը չի կա­տա­րել» ՀԱՊԿ-ը, հին ու հայտ­նի պատ­մութ­յուն է, ա­նի­մաստ կլի­ներ նո­րից դրան վե­րա­դառ­նա­լը: Ներ­կա պա­հին միան­գա­մայն այլ հարց է օ­րա­կար­գում. ՀԱՊԿ-ը հի­մա ի՞նչ կա­րող է տալ Հա­յաս­տա­նին, դա մեզ օ­գո՞ւտ է, թե՝ ոչ: Այ­սինքն, ե­թե կան հնա­րա­վոր օ­գուտ­ներ, այդ հին ու տա­փակ բա­ցատ­րութ­յուն­նե­րը (ՀԱՊԿ-ի կող­մից մեր սահ­ման­նե­րը ճա­նա­չել-չճա­նա­չե­լու մա­սին, երբ դրա­նից հե­տո մի գլուխ սահ­մա­նա­զա­տու­մից են խո­սում) եւ այդ հիմ­քով կազ­մա­կեր­պութ­յու­նից «փաս­տա­ցի դուրս ե­կած» լի­նե­լը մեր երկ­րին վնա՞ս է, թե՝ օ­գուտ:

­Դեռ մինչ այս գա­գա­թա­ժո­ղո­վը կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ Ռու­սաս­տա­նը պատ­րաստ­վում է, ՀԱՊԿ-ի պո­տենց­իա­լի փո­փո­խութ­յան հետ կապ­ված, մի շարք ա­ռա­ջար­կութ­յունն­եր ներ­կա­յաց­նել: Այդ թվում, ինչ­պես ըն­դուն­վող ո­րո­շում­նե­րի տես­քով, այն­պես էլ՝ կու­լի­սա­յին քննար­կում­նե­րում: Թե խոր­քա­յին ի­մաս­տով խոսքն ին­չի մա­սին է, դեռ կհաս­նենք: Մինչ այդ ֆիք­սենք, որ կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ­նե­րի մար­տու­նա­կութ­յան բարձ­րաց­մա­նը միտ­ված միան­գա­մայն կոնկ­րետ ա­ռա­ջարկ­ներ պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վե­ցին: Այս­պես, իր ե­լույ­թում ՌԴ նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց՝ սկսել ՀԱՊԿ ու­ժե­րը ժա­մա­նա­կա­կից ռու­սա­կան զեն­քե­րով զի­նե­լու ծրա­գիր, ո­րոնք ա­պա­ցու­ցել են ի­րենց է­ֆեկ­տի­վութ­յու­նը ռեալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ժա­մա­նակ: Այդ թվում, խոս­քը ա­վիա­ցիոն եւ ՀՕՊ հա­մա­կար­գե­րի մա­սին է: Նաեւ պետք է սկսել այդ հա­մա­կար­գի մեջ ներգ­րավ­ված ու­ժե­րի ծա­վա­լուն ու­սում­նա­վար­ժա­կան գոր­ծըն­թաց:

Այս ա­մե­նը, երբ ինչ-որ տար­բե­րա­կով շփվում ես ռեալ փոր­ձութ­յուն ան­ցած պա­տե­րազ­մա­կան փոր­ձին եւ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յին, ո­րը կա­րող է դո­մի­նո­յի է­ֆեկ­տով տա­րած­վել ան­դամ-պե­տութ­յուն­նե­րի զին­ված ու­ժե­րում, կա­րո՞ղ է նպաս­տել նաեւ հայ­կա­կան բա­նա­կի մար­տու­նա­կութ­յան նկա­տե­լի բարձ­րաց­մա­նը. Առն­վազն տա­րօ­րի­նակ կլի­ներ այլ կար­ծիք ու­նե­նա­լը: Այ­սինքն, նույն­քան տա­րօ­րի­նակ է, երբ ան­կախ ինչ-ինչ քա­ղա­քա­կան «բա­ցատ­րութ­յու­նեն­րից» ել­նե­լով, հրա­ժար­վում ես քո սե­փա­կան պո­տենց­իա­լը բարձ­րաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն տվող մի գոր­ծըն­թա­ցից, ո­րը հա­զիվ թե մեկ ու­րիշ կող­մից ա­ռա­ջար­կող լի­նի: Ընդ ո­րում, այս դեպ­քում ան­գամ «խա­ղա­ղութ­յան ենք գնում» կար­գա­խոս­ը ո­րե­ւէ ար­դա­րա­ցում չի կա­րող լի­նել. Ադր­բե­ջանն էլ է «խա­ղա­ղությ­նա գնում», բայց շա­րու­նա­կե­լով ա­մեն մի հնա­րա­վո­րութ­յուն օգ­տա­գոր­ծել իր բա­նա­կի մար­տու­նա­կութ­յու­նը բարձ­րաց­նե­լու հա­մար: Իսկ երբ քեզ նվի­րում են, իսկ դու հրա­ժար­վում ես, թե գի­տե՞ք, ՀԱՊԿ-ը չի ճա­նա­չել մեր սահ­մա­նը, ո­րը դեռ միայն սահ­մա­նա­զա­տում ենք, ա­պա դա, ի­հար­կե, միայն դի­տա­վո­րութ­յուն կա­րող է լի­նել:

ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԼՈԲԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ

Ա­մեն դեպ­քում, ան­կախ Հա­յաս­տա­նի դիր­քո­րո­շու­մից, Պու­տի­նի այդ հայ­տա­րա­րութ­յու­նը մեկ բա­նի մա­սին է խո­սում՝ Ռու­սաս­տա­նը փոր­ձում է ՀԱՊԿ-ը վե­րա­ծել շատ ա­վե­լի լուրջ ռազ­մա­կան միա­վո­րի, քան կա: Ընդ ո­րում, Պու­տինն իր խոս­քում մեկ այլ ու­շագ­րավ նյո­ւանս եւս ներ­կա­յաց­րեց: Խոս­քը Եվ­րա­սիա­կան ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան ճար­տա­րա­րա­պե­տութ­յան գա­ղա­փա­րի մա­սին է, ո­րը Մոսկ­վան նա­խա­տե­սում է ար­դեն գա­լիք տա­րի ա­ռաջ մղել: Այս­տեղ ծրագր­վում է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ նաեւ «բա­րե­կա­մա­կան երկր­նե­րին եւ միա­վո­րում­նե­րին»:

Ա­ռա­ջին հա­յաց­քից, դեռ քիչ բան ա­սող այդ գա­ղա­փա­րին զու­գա­հեռ, ար­ժե հի­շել վեր­ջին ժա­մա­նակ­ներս Ի­րա­նից ե­կող տար­բեր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մա­սին: Այս­պես, վեր­ջերս ի­րա­նա­կան ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ սկսեցին­ խո­սել այն մա­սին, թե՝ «Ռու­սաս­տա­նը ա­ռա­ջար­կեց ստեղ­ծել նոր ռազ­մա­կան դա­շինք՝ որ­պես ՆԱՏՕ-ի այ­լընտ­րանք»: Կամ այս տես­քով. «Ռու­սաս­տա­նը ա­ռա­ջար­կեց կնքել պաշտ­պա­նա­կան պայ­մա­նա­գիր «նման մտա­ծո­ղութ­յամբ երկր­նե­րի» հա­մար, իսկ Ի­րա­նը հաս­տա­տեց, որ նախ­նա­կան բա­նակ­ցութ­յուն­ներն ար­դեն ըն­թաց­քի մեջ են: Այս խո­սակ­ցութ­յուն­նե­րին նա­խօ­րեին միա­ցավ նաեւ ի­րան­ցի հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զին՝ գրե­լով. «Ըստ լու­րե­րի՝ Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը պատ­րաստ­վում են պաշտ­պա­նա­կան պայ­մա­նա­գիր կնքել Ի­րա­նի հետ: Ե­ռա­կողմ դա­շինք, ո­րը ցնցում է Վա­շինգ­տո­նը եւ ներ­կա­յաց­նում է Թել Ա­վի­վի պատ­մութ­յան մեջ ա­մե­նա­լուրջ գո­յա­բա­նա­կան սպառ­նա­լի­քը: Աշ­խար­հը փոխ­վում է.
­Թեհ­րան-­Մոսկ­վա-­Պե­կին ա­ռանց­քը ազ­դա­րա­րում է ան­վի­ճե­լի ա­մե­րիկ­յան գե­րիշ­խա­նութ­յան դա­րաշր­ջա­նի ա­վար­տը: Եվ ու­ղեր­ձը բյու­րեղ­յա պարզ է. Ի­րա­նի դեմ ցան­կա­ցած պա­տե­րազմ նշա­նա­կում է նաեւ բա­խում եր­կու մի­ջու­կա­յին տե­րութ­յուն­նե­րի հետ»:

Ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րը, ել­նե­լով նաեւ պատ­մա­կան փոր­ձից, սո­վո­րա­բար մեծ դժկա­մութ­յամբ են խո­սում տար­բեր դա­շինք­նե­րի մա­սին, ա­ռա­վել եւս, երբ խոս­քը վե­րա­բե­րում է ի­րենց երկ­րի անվ­տան­գութ­յան հար­ցե­րին: Անվ­տան­գութ­յան ուղ­ղութ­յամբ, որ­պես կա­նոն, ի­րան­ցի­նե­րի մոտ գե­րիշ­խո՞ւմ է ­ցան­կա­ցած թշնա­մու ինք­նու­րույն «կջար­դենք-կփշրենք» կար­գի տեր­մի­նա­բա­նութ­յու­նը: Այ­սինքն, այս հեր­թա­կան հար­տա­րա­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի, ա­պա նաեւ Չի­նաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ դա­շինք­նե­րի կամ պաշտ­պա­նա­կան պայ­մա­նագ­րե­րի մա­սին, այդ ստան­դարտ տեր­մի­նա­բա­նութ­յու­նից կտրուկ շե­ղում է, եւ, թե­րեւս, կա­րե­լի է մտա­ծել «ա­ռանց կրա­կի ծուխ չի լի­նում» տրա­մա­բա­նութ­յամբ: Ա­ռա­վել եւս, երբ դրան հա­ջոր­դեց նաեւ Պու­տի­նի ակ­նար­կը «Եվ­րա­սիա­կան ընդ­հա­նուր անվ­տան­գութ­յան» մո­դե­լի մա­սին: Ընդ ո­րում, դժվար չէ կռա­հել, թե այդ հար­ցով Մոսկ­վան ում է հա­մա­րում «բա­րե­կա­մա­կան երկր­ներ»: Հաս­տատ ոչ Եվ­րո­պա­յին, ո­րի արտ­գործ­նա­խա­րար, մեղմ ա­սած՝ «տա­րօ­րի­նակ» մտա­ծե­լա­կեր­պով քա­նիցս ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում հայտն­ված Կա­լա­սը ե­րեկ հեր­թա­կան գլուխ­գոր­ծո­ցը ներ­կա­յաց­րեց, թե՝ պետք է կրճա­տել Ռու­սա­կան բա­նա­կը եւ ռազ­մա­կան բյու­ջեն: Ի­հար­կե, ա­նի­մաստ է խո­սել այն մա­սին, թե ինչ­պես է նա պատ­րաստ­վում նման հար­ված հասց­նել 5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող տե­րութ­յա­նը, եւ նա­յենք այս կող­մից: Հաս­կա­նա­լի է, Կա­լա­սին տե­րերն ա­սել են, նա էլ հայ­տա­րա­րում է: Տե­րե­րը, ի­հար­կե, հաս­կա­նում են, որ դա ա­նել չեն կա­րող, եւ Կա­լա­սի հայ­տա­րա­րութ­յու­նը հեր­թա­կան հաս­տա­տումն է, որ ան­կախ նրա­նից, թե ինչ ա­վարտ կու­նե­նա ուկ­րաի­նա­կան հա­մա­կար­տութ­յու­նը, Եվ­րո­պա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ բա­րի­կադ­նե­րը կմնան: Ն­շա­նա­կում է, որ ներ­կա պա­հին ար­դեն թե­ման վե­րա­բե­րում է այդ բա­րի­կադ­նե­րից ա­րե­ւելք ըն­կած տի­րույ­թում ձե­ւա­վոր­վե­լիք ռազ­մա­կան հա­մա­կար­գի մա­սին, որ­պես ՆԱՏՕ-ի հա­կակ­շիռ:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ն­ման է, որ հենց այդ ա­պա­գա բա­րի­կա­դա­վոր­ման մա­սին է, որ միան­գա­մայն թա­փան­ցիկ ձե­ւով հայ­տա­րա­րեց ՌԴ նա­խա­գա­հը: Եվ, ինչ­պես ա­վե­լի վաղ ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, այս թե­ման, ըստ մի շարք փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­ման, նաեւ ՀԱՊԿ այս գա­գա­թա­ժո­ղո­վի կու­լի­սա­յին քննարկ­ման թե­մա է ե­ղել: Եվ ոչ միայն գա­գա­թա­ժո­ղո­վի, այլ դրա հա­մա­տեքս­տում Պու­տի­նի երկ­կողմ հան­դի­պում­նե­րի:

­Հա­յաս­տա­նի բա­ցա­կա­յութ­յունն այս դեպ­քում նշա­նա­կո՞ւմ է, որ նի­կոլ­յան ռե­ժիմն ար­դեն իսկ շատ հստակ եւ վերջ­նա­կան ընտ­րութ­յուն է կա­տա­րել, թե որ թե­ւում է ի­րեն տես­նում: Սա, թե­րեւս, դեռ վաղ է ա­սել, հաշ­վի առ­նե­լով, որ այս գոր­ծըն­թա­ցը նոր է միայն քննարկ­ւոմ­նե­րի փուլ մտնում, դրանք, ըստ ա­մե­նայ­նի, կշա­րու­նակ­վեն նաեւ հա­ջորդ ա­միս Ռու­սաս­տա­նում կա­յա­նա­լիք ԱՊՀ ղե­կա­վար­նե­րի հան­դիպ­մա­նը եւ նման այլ մի­ջո­ցա­ռում­նե­րում: Ընդ ո­րում, թե ուր է այդ զար­գա­ցում­նե­րը տա­նե­լու, թե­րեւս, ա­ռաջ­նա­յին կախ­ված է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տից եւ վերջ­նարդ­յուն­քից:

Տես նաեւ https://t.me/iravunk/61413 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված