Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՎՔԵՐ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Վերլուծություն

­Բիշ­քե­կում կա­յա­ցած ՀԱՊԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վը (Տես նաեւ https://iravunk.com/?p=329063&l=am) մեկ հե­տաքր­քիր դրվա­գով եւս աչ­քի ըն­կավ. Այն­տեղ չէր Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րը: Այն դեպ­քում, երբ ա­վե­լի վաղ հաս­տատ­վել էր, թե նա մաս­նակ­ցութ­յուն կու­նե­նա:

­Սա նո­րից հի­շեց­րել էր, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս մի շարք այլ մի­ջո­ցա­ռում­նե­րում եւս Լավ­րո­վը պետք է լի­ներ, բայց չկար: Բա­ցատ­րութ­յուն­ներն ա­մե­նա­տար­բեր են՝ սկսած Լավ­րո­վի ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րի հետ կա­պե­լուց, վեր­ջաց­րած, թե գերզ­բաղ­ված է ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, վեր­ջա­պես, որ պատ­րաստ­վում է, այս­պես ա­սած, թո­շա­կի գնալ: Այս վեր­ջին տար­բե­րա­կը հա­մեմ­վում է նաեւ այն մտքով, թե Մոսկ­վա­յում, հար­գե­լով Լավ­րո­վի եր­կա­րամ­յա ծա­ռա­յութ­յու­նը, պար­զա­պես սպա­սում են ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յի ա­վար­տին, ո­րից հե­տո Լավ­րովն ին­քը կա­րող է հե­ռա­նա­լու դի­մում ներ­կա­յաց­նել:

Ո՞րն է այս տար­բե­րակ­նե­րից ի­րա­կա­նութ­յու­նը, թե­րեւս ինչ-որ տեղ նաեւ տեխ­նի­կա­կան հարց է: Մեկ բան կար­ծես թե են­թադ­րե­լի է. ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, հատ­կա­պես նախ­կին խորհր­դա­յին երկր­նե­րի, նաեւ Եվ­րո­պա­յի, ԱՄՆ-ի ուղ­ղութ­յամբ գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի բարձ­րա­ձայն է հա­մար­վում ձա­խող­ված: Ու թեեւ ո­րո­շա­կի ուղ­ղութ­յուն­նե­րում, բա­ցի ԱԳՆ-ից, կա­յին կոնկ­րետ «կու­րա­տոր­ներ» (ո­րոնք հի­մա հիմ­նա­կա­նում հե­ռաց­վել են), բայց հիմ­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը, մեկ է, մնում է ԱԳՆ-ի վրա: Ու այն, որ Լավ­րո­վի դա­րաշր­ջա­նը շատ մոտ է ա­վար­տին, հաս­կա­նում են բո­լո­րը:

Ընդ ո­րում, դժվար չէ տես­նել նաեւ, որ ուկ­րաի­նա­կան ներ­կա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րում հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րութ­յու­նը դրված է նա­խա­գա­հա­կան ա­պա­րա­տի վրա՝ ի դեմս հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, օգ­նա­կան­նե­րի, եւ ԱԳՆ-ն, ե­թե ան­գամ կոնկ­րետ գոր­ծա­ռույթ­ներ ու­նի, ա­պա դրանք կամ ան­տե­սա­նե­լի են մնում, կամ ոչ ա­ռաջ­նա­յին են: Այս ա­մե­նը, ինչ խոսք, հեր­թա­կան ան­գամ է խո­սում այն տես­լա­կա­նի մա­սին, որ Մոսկ­վան պատ­րաստ­վում է վե­րախմ­բագ­րել իր ողջ ար­տա­քին եւ ա­ռաջ­նա­յին՝ ԱՊՀ ուղ­ղութ­յամբ քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րի հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն էլ դար­ձավ նա­խօ­րեին ՌԴ նա­խա­գա­հի կող­մից հաս­տատ­ված մինչեւ 2036 թվա­կա­նը պե­տա­կան ​​քա­ղա­քա­կա­նութ­յան ռազ­մա­վա­րութ­յու­նը: Բայց ա­մեն դեպ­քում, այդ ա­մե­նի ամ­բող­ջա­կան ըն­թաց­քի հա­մար, թե­րեւս ակն­հայտ է, որ կա մեկ էա­կան գոր­ծոն՝ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կան, ո­րը, չնա­յած այս վեր­ջին օ­րե­րի գե­րակ­տի­վաց­ման, այ­նո­ւա­մե­նայ­նիվ դեռ շա­րու­նա­կում է մնալ միան­գա­մայն ա­նո­րոշ վի­ճա­կում:

Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ներ­կա բա­նակ­ցութ­յուն­նե­րի մա­սին ֆեյ­քերն ու «լրտե­սա­կան խա­ղերն» այն աս­տի­ճա­նի են շա­տա­ցել, որ դժվար է ան­գամ կռա­հել, թե ի­րա­կա­նում ինչ փու­լում է գոր­ծըն­թա­ցը: Ա­վե­լին, այն տպա­վո­րութ­յունն է, որ ֆեյ­քա­յին այս խա­ղին միա­ցել են ան­գամ ա­ռա­ջին դեմ­քե­րը ու պաշ­տո­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի մաս­նա­կից­նե­րը, հաշ­վի առ­նե­լով, որ նրանց հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը շատ դեպ­քե­րում մե­կը մյու­սին էա­պես հա­կա­սում են: Մի շարք միան­գա­մայն տեղ­յակ աղբ­յուր­ներ էլ ա­վե­լի ա­ռաջ են ան­ցել՝ վստա­հեց­նե­լով, որ այդ ա­մե­նը, ինչ­պես նաեւ տա­րաբ­նույթ բա­նակ­ցութ­յուն­ներն ու հան­դի­պում­ներն են ի­րեն­ցից մեկ մեծ ֆեյք ներ­կա­յաց­նում: Իսկ ի­րա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոնց մա­սին օ­րերս խոս­վեց, ի­րա­կա­նում ըն­թա­նում է Ա­բու Դա­բիում (այդ ձե­ւա­չա­փով)` Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի մաս­նակ­ցութ­յամբ։ Ու դա, չնա­յած այն պնդում­նե­րին, որ այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րում «Թ­րամ­փի խա­ղա­ղութ­յան» թե­ման չի քննարկ­վում, այլ խոս­քը ա­վե­լի ա­ռօ­րեա­կան հար­ցե­րի մա­սին է: Բայց միայն այն, որ դրան­ցում ընդգծ­ված են ե­րեք երկր­նե­րի ռազ­մա­կան եւ հե­տա­խու­զա­կան մար­մին­նե­րը, այդ թվում՝ նաեւ ա­ռա­ջին դեմ­քե­րի եւ միա­գա­մայն բարձ­րաս­տի­ճան ան­ձանց մա­կար­դա­կով, գա­լիս է հու­շե­լու, որ ե­թե ան­գամ այն­տեղ ի­րոք «Թ­րամ­փի ծրագ­րի» հար­ցը չկա, մեկ է՝ քննարկ­վում է ի­մաս­տա­յին ա­ռու­մով պա­տե­րազ­մի վեր­ջի հետ կապ­ված շատ կոնկ­րետ հար­ցեր:

«Թ­րամ­փի ծրագ­րի» հետ կապ­ված այն հիմ­նա­կան աղմ­կոտ հար­ցե­րից մե­կը, թե ինչ կար­գի բա­նակ պետք է ու­նե­նա Ուկ­րաի­նան պա­տե­րազ­մից հե­տո, 600 թե 800 հա­զա­րա­նոց, ըստ աղբ­յու­րի, այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ան­գամ չի էլ քննարկ­վում, ու շատ պարզ պատ­ճա­ռով: Այս պա­հին, երբ Ուկ­րաի­նա­յում հա­մա­տա­րած մո­բի­լի­զա­ցիա է, ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի թվա­կազմ, թի­կուն­քա­յին կա­ռույց­նե­րով հան­դերձ, ի­րա­կա­նում 800 հա­զա­րի չի հաս­նում: Իսկ պա­տե­րազ­մի ա­վար­տի դեպ­քում, երբ Ուկ­րաի­նան կմնա ա­ռանց ա­րեւմտ­յան հսկա­յա­ծա­վալ ֆի­նան­սա­վոր­ման ու կոր­ծան­ված տնտե­սութ­յան փաս­տի ա­ռաջ, ոչ թե 600, այլ ան­գամ 300-400 հա­զա­րա­նոց բա­նակ պա­հել չի կա­րո­ղա­նա:

Գլ­խա­վո­րը, այդ բա­նա­կում չպետք է լի­նեն Մոսկ­վա­յին քիչ թե շատ ան­հանգս­տաց­նող զի­նա­տե­սակ­ներ, այդ թվում` պետք է հաս­տատ­վի Ուկ­րաի­նա­յի ոչ մի­ջու­կա­յին կար­գա­վի­ճա­կը: Պետք է նաեւ բա­ցառ­վի ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցութ­յու­նը, Ուկ­րաի­նա­յում եվ­րո­պա­կան ու­ժե­րի ո­րե­ւէ ներ­կա­յութ­յուն, ան­գամ ռազ­մա­կան խորհր­դա­տու­նե­րի տես­քով, ո­րոնք, ըստ էութ­յան, հիմ­նա­կա­նում հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­ներն են: Ա­պա­գա փաս­տաթղ­թում հենց դա են պա­հան­ջում ֆիք­սել ռուս­նե­րը, նաեւ, որ այդ մա­սով ցան­կա­ցած խախ­տում պետք է ան­մի­ջա­պես վե­րաց­վի Ուկ­րաի­նա­յի անվ­տան­գութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րող ԱՄՆ-ի կող­մից: Ե­թե ոչ, ա­պա դա կհա­մար­վի պայ­մա­նագ­րի կո­պիտ խախ­տում, ին­չը կզրո­յաց­նի ԱՄՆ-ի անվ­տան­գա­յին ե­րաշ­խիք­նե­րը: Ըստ մեր տեղ­յակ աղբ­յու­րի` հենց սա է այն գլխա­վոր թե­ման, ո­րի շուրջ էլ ի­րա­կան քննար­կում­նե­րը զար­գա­նում են:

Այս ֆո­նին, ա­մե­նաա­ռաջ­նա­յին տե­ղում չէ ան­գամ Դոն­բա­սից ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը հա­նե­լու թե­ման: Բա­նակ­ցող­նե­րը, ո­րոնք ռազ­մա­կան ուղ­ղութ­յան ան­ձինք են, պարզ հաս­կա­նում են, որ Դոն­բա­սը պա­հե­լու շանս Կիե­ւը չու­նի. ար­դեն ձմե­ռա­յին կոմ­պա­նիա­յի ժա­մա­նակ, ե­թե պա­տե­րազ­մը չկանգ­նի, ռու­սա­կան ու­ժե­րը կա­րող են ամ­բող­ջութ­յամբ գրա­վել Դոն­բա­սը: Ուկ­րաի­նա­կան դի­տար­կում­նե­րին, թե դա քա­ղա­քա­կան ի­մաս­տով կա­րող է ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար լի­նել խա­ղա­ղութ­յան հար­ցում, ե­ղել է ար­ձա­գանք. ռու­սա­կան ու­ժերն այդ ըն­թաց­քում մեծ տա­րածք­ներ կվերց­նեն Դ­նեպ­րո­պետ­րովս­կում, Խար­կո­վի մար­զում եւս կա­րող են շատ լուրջ ա­ռաջ­խա­ղա­ցում ու­նե­նալ, կմո­տե­նան մարզ­կենտ­րոն Զա­պո­րո­ժիեին կամ կվերց­նեն այն: Ու բո­լոր այդ տա­րածք­նե­րը, ո­րոնք ար­յան գնով կանց­նեն ռուս­նե­րին, վե­րա­դար­ձի են­թա­կա չեն լի­նե­լու: Քա­ղա­քա­կան ի­մաս­տով` ա­վե­լի վատ պայ­ման­նե­րով խա­ղա­ղութ­յան գնա՞լն է ձեռն­տու Կիե­ւին, թե այս պա­հին Դոն­բա­սը հանձ­նե­լը, թող ի­րենք ո­րո­շեն:

Իսկ այն մնա­ցած հար­ցե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը սկսել են պայ­մա­նա­վոր­վել այլ փաս­տա­թուղթ տե­ղա­փո­խել, ո­րը կա­րող է ստո­րագր­վել Պու­տի­նի եւ Թ­րամ­փի կող­մից` ուկ­րաի­նա­կան փաս­տաթղ­թի ստո­րագր­մա­նը զու­գա­հեռ. սա ար­դեն եր­կու երկր­նե­րի սու­վե­րեն ի­րա­վունքն է:շ

Տես նաեւ https://t.me/iravunk/61414 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված