Բաքվում պայթյուն է տեղի ունեցել
Բաքվի Նասիմիի շրջանում՝ հինգհարկանի շենքի չորրորդ հարկում, գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է արձանագրվել։
Հրդեհ չի բռնկվել, սակայն վնասվել են բնակարանի պատուհանը և առաստաղի պանելները։ Վիրավորվել է մեկ մարդ։
Ադրբեջանի ԱԻՆ-ը տեղում իրականացրել է անվտանգության միջոցառումներ, դեպքի փաստով սկսվել է քննություն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
