Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Առևտրային բեռների տարանցումը Ադրբեջանով դեպի Հայաստան. «դիվերսիֆիկա՞ցիա», թե՞ երկարաժամկետ կախվածություն

Տնտեսություն

30 տարվա ընթացքում Ադրբեջանով և Վրաստանով Ռուսաստանից Հայաստան ժամանեց առաջին գնացքը, որը տեղափոխում էր 1050 տոննա ցորեն։ ««Գրեյն Գեյթս» ընկերությունն իրականացրեց ռուսական ցորենի խմբաքանակի առաջին արտահանման մատակարարումը Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի Հանրապետության տարածքով անցնող նոր երկաթուղային ճանապարհով։ 

Առաջին առաքման շրջանակներում հացահատիկատար 15 վագոններով արտահանվել է երրորդ կարգի 1050 տոննա ցորեն, որը  տեղափոխվել է «Ռուսագրոտրանս» երկաթուղային օպերատորի կողմից, ասել են արտահանող ընկերությունում: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ բեռի պատվիրատուն եղել է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը: Հացահատիկատար 15 վագոններից բաղկացած շարժակազմն անցել է Ադրբեջանով ու Վրաստանով և հատել Հայաստանի սահմանը՝ հասնելով մինչև Հարավկովկասյան երկաթուղու Դալարիկ կայարան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ցորեն տեղափոխող գնացքի ժամանումը որակել է որպես «կարևոր և պատմական իրադարձություն»՝ հավելելով, որ «ներկա պահին սպասում ենք երկրորդ գնացքի ժամանմանը Ղազախստանից»:

Եվ, իսկապես, նոյեմբերի 8-ին առաջին անգամ Հայաստան է մատակարարվել չորրորդ կարգի արտադրական ցորեն, հաղորդել է Ղազախստանի “NK Food Corporation” հացահատիկի ազգային օպերատորի մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերին ընկերությունը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր է ստորագրել, որը նախատեսում է հացահատիկի մատակարարում հայ սպառողներին։ Ղազախստանի հացահատիկի օպերատորը պատրաստ է հայ սպառողներին ամսական մատակարարել մոտավորապես 15,000-20,000 տոննա արտադրական հացահատիկ։ Թվում է, թե այս շեշտադրումը պատահական չէ, քանի որ չորրորդ կարգի հացահատիկը, միջազգային չափանիշների համաձայն, պիտանի է միայն կենդանիների կերերի, բայց ոչ մարդկանց օգտագործման համար։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 21-ին՝ հրավերով Աստանա կատարած այցի ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարեց Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար նախատեսված ցորենի և այլ ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին, ինչը, ինչպես կհամոզվենք ավելի ուշ, հերթական «հեռահար նշանառության» քայլ է։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանը արտադրել է 130,000 տոննա ցորեն, մինչդեռ ներմուծումը կազմել է 450,000 տոննա, ընդ որում, գրեթե ամբողջությամբ ներմուծվել է Ռուսաստանից: Անցյալ տարի այս հարաբերակցությունը չի փոխվել, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ընդունել, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց և ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների զուգահեռաբար սառչելուց հետո Երևանում գնալով ավելի ու ավելի հաճախ են խոսում առաջին անհրաժեշտության ապրանքներ Հայաստան ներմուծելու ուղիների բազմազանեցման մասին: 2024 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի պարենային անվտանգության» թեմայով առցանց միջոցառումերից մեկին. «Այս հանդիպումների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ Նրանք, ովքեր շահագրգռված են պարենային անվտանգությամբ, առաջին հերթին պետք է հետաքրքրվեն, թե ինչպես է այս հարցը լուծվում իրենց երկրում։ Հացահատիկի 90 %-ը Հայաստան է մտնում Ռուսաստանից։ Միգուցե տեսակոնֆերանսի միջոցով կապվեք Ռուսաստանի հետ՝ ձեր պարենային անվտանգությունը քննարկելու համար։ Դա արդարացի և հարգալից կլիներ։ Ինչո՞ւ գործել նրանց թիկունքում, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»։ Ի պատասխան՝ իր արևմտամետությամբ հայտնի պաշտոնյան իբր կատակով չբացառեց բրնձին անցնելը՝ իր սրտին այնքան տհաճ «հյուսիսային հարևանի» ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անցյալ տարվա վերջին խոսել է ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրների որոնման մասին. «Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է, որն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ: Եթե մենք ցորենի 99 %-ը ներմուծեինք, ասենք, Ռումինիայից, ես կբանակցեի ներմուծման շուրջ Ռուսաստանի հետ»: Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում ցորենի մշակումը տնտեսապես շահավետ չէ. գյուղատնտեսական արտադրողները մեկ հեկտարից ստանում են մոտավորապես 1031 դոլար, բայց դրա հետ մեկտեղ կատարում են մոտավորապես 1082 դոլարի ծախսեր, և «որպեսզի արտադրությունը շահավետ լինի, անհրաժեշտ են մոտավորապես 206 դոլարի սուբսիդիաներ մեկ հեկտարի համար»: Ցորենի համաշխարհային գների անկումը նրա մշակումը դարձրել է տնտեսապես առավել ևս քիչ գրավիչ, սակայն գյուղատնտեսական արտադրողներին աջակցելը, նույնիսկ վնասով, կարևոր է պարենային անվտանգության ամրապնդման համար:

Սակայն գյուղացիների համար հոգ տանելով, իհարկե, գործը դրանով չի ավարտվում: Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակի տեղեկությունների՝ քաղաքական նկատառումներից ելնելով՝ Հայաստանի իշխանությունները «ցանկանում են ազատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Կիևին՝ Եվրամիության միջոցներով գնելով շատ ավելի թանկ ուկրաինական հացահատիկ: Բրյուսելին առաջարկվում է «երեքը մեկում գործարք՝ հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության հրահրում Մոսկվայի ու Երևանի միջև», սակայն «գլխավոր հարցն այն է, թե որտեղից վերցնել փողը: Եվրամիության երկրները ուկրաինական հակամարտության և Ռուսաստանին պարտություն պատճառելու ձգտման պատճառով հայտնվեցին սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին, նրանց բյուջեները դատարկ են: Լավ կլիներ ուկրաինական հացահատիկի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով», բայց դա անել առայժմ չի հաջողվում:

Այսքան խրթին ու հազիվ թե իրագործելի ծրագիրը ավելորդ անգամ վկայում է ռուս-հայական համագործակցության ոչ այլընտրանքային լինելու մասին, և բնավ ոչ միայն պարենամթերքի ոլորտում: ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսվում է Հայաստան ուղարկել ևս 132 վագոն ցորեն, քննարկվում է Ադրբեջանի տարածքով նաև այլ կարգի ապրանքներ առաքելու հնարավորության հարցը: Իր վերոհիշյալ հայտարարության մեջ Փաշինյանը չի բացառել լոգիստիկ ուշացումները՝ պայմանավորված Ռուսաստանից և հակառակ ուղղությամբ երկաթուղով ապրանքներ տեղափոխել ցանկացող ընկերություններից ստացվող հայտերով:

Տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ապաշրջափակման միջոցառումները ակտիվորեն քննարկվել են օգոստոսի 8-ին Փաշինյանի և Ալիևի կողմից Սպիտակ տան տեր Դոնալդ Թրամփի ներկայությամբ «Վաշինգտոնի հռչակագրի» ստորագրումից հետո, որի մասին գրել ենք «Նոյև կովչեգ»-ի նախորդ համարներում: Հայտնի է, որ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման միջոցառումները ակտիվորեն առաջ են մղվել Մոսկվայի կողմից, այդ թվում՝ 2020–2022 թվականներին գումարված մասնագիտացված եռակողմ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Մոսկվայում ողջունում են Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը. «Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում և մեր աշխատանքի վկայությունն է՝ կատարված ի նպաստ տարածաշրջանային կայունության ու տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ «նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապվածությունը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների ապրանքների հասանելիությունը Հայաստանի շուկաներ, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար»։ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևին և Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ աշխատանքի համար, իսկ Վրաստանին՝ տվյալ երթուղով բեռնափոխադրումների կազմակերպմանը կառուցողական մասնակցություն ունենալու համար. «Խորհրդանշական է, որ այս ճանապարհով անցնող առաջին բեռը եղավ ռուսական հացահատիկը՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու ընդհանուր ձգտումը»։

«Հարավկովկասյան երկաթուղի» ռուսական ընկերության տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի խոսքով՝ Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով հացահատիկի առաքման մեկնարկով «գրվում է նոր պատմություն»։ Նոր երթուղին կօգնի թեթևացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև Վերին Լարսի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը՝ նվազեցնելով վրացական նավահանգիստներով համեմատաբար թանկ սևծովյան ճանապարհով Հայաստան բեռների առաքման արժեքը։ «Այժմ հնարավորություն ունենք Հայաստանից բեռներ առաքել Ղազախստան, Ռուսաստան և այլ երկրներ։ Մենք նույնիսկ կարող ենք կազմակերպել կոնտեյներային բեռնափոխադրումներ Չինաստան… Մեր գործընկերների համար, որոնք Հայաստան բեռներ են ներմուծում՝ հացահատիկ և նավթամթերք, այս երթուղին մեծ նշանակություն ունի։ Այն մեծ պահանջարկ կունենա մեր գործընկերների շրջանում»,- պայծառ հեռանկարների մասին արտահայտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարը։ Նշենք, որ Ղազախստանից ցորենը Հայաստան է առաքվել Ռուսաստանով տարանցմամբ՝ շրջանցելով Ակտաու-Բաքու տրանսկասպյան հատվածը։

Անկախ նրանից, թե ով ինչ է ասում, Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերը, մինչդեռ «դիվերսիֆիկացման» կողմնակիցների լավատեսական սպասումները դեռ պետք է ավելի իրական ուրվագծեր ստանան։ Հայաստանի տարանցիկ սահմանափակումները վերացնելու մասին Բաքվի որոշումը պետք է դիտարկել որպես Հայաստանի ներկայիս իշխանությանը տրամադրված նախընտրական «վարկ», որը 2026 թվականի հունիսին (կամ վաղաժամկետ) կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստիպված կլինի այս կամ այն ​​կերպ դա մարել։ Փաշինյանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ բացելու թուրքական բեռնատարների անցումը Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս գծով՝ դեպի Կոռնիձորի անցակետ ելքով և հակառակ ուղղությամբ։ Սակայն Բաքվում կարծում են, որ այս երթուղին չի համապատասխանում իրենց պահանջներին՝ շեշտը դնելով Մեղրիի շրջանով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության արագ վերականգնման վրա, որը վերջերս քաղաքագիտական ​​շրջանառության մեջ է մտել «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվանումով։ Փաշինյանը հաղորդել է, որ ճանապարհի շինարարությունը նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին՝ ընտրություններից անմիջապես հետո։

Բացի դրանից, վերջին ժամանակներս Բաքվում կրկին սկսեցին եռանդուն խոսել 1980-1990 թթ. ադրբեջանցի «փախստականների» և ներքին հարկադրաբար տեղահանված անձանց ու նրանց ժառանգների՝ ընդհանուր թվով մի քանի հարյուր հազար մարդու՝ որպես Հայաստանի քաղաքացիներ Հայաստան վերադառնալու մասին։ Հնարավոր «սադրանքներից» նրանց «պաշտպանելու» անհրաժեշտությունը կարող է օգտագործվել որպես ուժային միջամտության կամ դրա սպառնալիքի պատրվակ: Միամիտ ռոմանտիկների հույսերին հակառակ՝ Ադրբեջանի կառավարության հովանու ներքո գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ըստ երևույթին, մի շարք միջոցառումների ընթացքում՝ եվրոպական Բրյուսելից մինչև թուրքական Իգդիր, լրացուցիչ ֆինանսավորում է ստացել՝ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի օրակարգը առաջ մղելու համար

 

Այսպիսով, չնայած Վաշինգտոնում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, Բաքվում մտադիր չեն հրաժարվել  առավելապաշտական ​​ձգտումներից: Թվացյալ բաց տարանցիկ ուղու ցանկացած պահին քաղաքական պատճառներով արգելափակվելու հավանականությունը մնում է բավական բարձր, իսկ դա նշանակում է, որ գոյություն ունեցողների կայուն գործունեությունը և այլընտրանքային հաղորդակցային երթուղիների որոնումը ամբողջությամբ պահպանում են իրենց հրատապությունը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Հայաստանի միջև Վրաստանով երկաթուղային հաղորդակցությունը արգելափակված է 1990-ականների սկզբից՝ Աբխազիայում զինված հակամարտության սկսվելուց հետո, և մինչև հիմա չի հաջողվում իրավիճակը մեռած կետից առաջ շարժել։ Պետք է հուսալ, որ ռուս-վրացական հարաբերություններում դրական առաջընթացը թույլ կտա վերադառնալ այս հարցին նոր, ավելի բարենպաստ հանգամանքներում։

 

Լուսանկարում՝ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան ժամանեց առաջին գնացքը՝ 1050 տոննա ցորենով։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսվում է տեղափոխել ևս 132 վագոն ցորեն, քննարկվում է Ադրբեջանի տարածքով նաև այլ կարգի ապրանքներ տեղափոխելու հնարավորության հարցը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված