Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌԴ-ում ձերբակալվել է MMA-ի մարտիկ Տիգրան Հովհաննիսյանը․ ՏԱՍՍ

Հասարակություն

ՌԴ  Տուլայի մարզում ձերբակալվել է Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Տիգրան Հովհաննիսյանը: Նա մեղադրվում է շորթմամբ զբաղվող միջէթնիկական խմբավորում ստեղծելու մեջ, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Քննիչների տվյալներով՝ Հովհաննիսյանը Շչեկինո մարզական ակումբում ստեղծել է սեկցիա, որի ուսանողների թվում եղել են էթնիկ սփյուռքի ներկայացուցիչներ: Հովհաննիսյանը  նրանց հավաքագրել է կողոպուտների և շորթման մեջ ներգրավվելու համար, պնդում է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Հաղորդվում է, որ հարուցվել է քրեական գործ:

Baza տելեգրամյան ալիքը հայտնում է, որ խմբի անդամները ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ և զոհերից պահանջել են 500,000-ից մինչև 800,000 ռուբլի գումար։

«MMA-ն ամենախիստ կերպով դատապարտում է օրենքի ցանկացած խախտում և վերահաստատում է իր հավատարմությունը օրենքի ու կարգուկանոնի սկզբունքներին», - ասվում է Տուլայի MMA ֆեդերացիայի հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հովհաննիսյանը կազմակերպության անդամ չէ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ