Արեւմտյան աղբյուրները հատնել են այն պահանջները, որոնցից Մոսկվան ոչ մի դեպքում հետ չի քաշվի
ՄիջազգայինԱրեւմտյան աղբյուրները հատնել են այն պահանջները, որոնցից Ռուսաստանը ոչ մի դեպքում հետ չի քաշվի:
Մասնավորապես NBC News-ի տվյալներով՝ Ռուսաստանը չի նահանջի իր Ուկրաինայի խաղաղության ծրագրի երեք հիմնական կետերից:
1. Դոնբասի տարածք՝ ամբողջ տարածաշրջանի փոխանցում, ներառյալ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքները:
2. Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակում. ուկրաինական բանակի թվաքանակի զգալի կրճատում և զենքի հիմնական կատեգորիաներից հրաժարում:
3. Ռուսաստանի նոր տարածաշրջանների ճանաչում Ամերիկայի և Եվրոպայի կողմից:
Հրապարակումը գրում է, որ Մոսկվան կարող է զիջումների գնալ այլ մանր հարցերում։
Ռուսական աղբյուրներն ավելացնում են եւս երկուսը` Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակի պաշտոնական ճանաչում եւ Ուկրաինայի մնացած տարածքում ռուսների բոլոր իրավունքների ընդունումն օրենսդրական մակարդակով (լեզուն, եկեղեցին եւ այլն):
Դատելով ԱՄՆ պետքարտուղարի նոր հայտարարությունից, բոլոր կետերի շուրջ պայմանավորվելու հնարավորությունը կա, բացի տարածքային հարցից: Ըստ Ռուբինոյի. «Այն, ինչի մասին նրանք բառացիորեն վիճում են, մոտավորապես 30-50 կիլոմետր տարածք է և Դոնեցկի շրջանի 20%-ը, որը մնում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ»:
Իսկ ահա ռուսական մի շարք տեղյակ աղբյուրներ հայտնում են, որ եթե այս փուլում համաձայնությունը չկայանա, ապա հաջորդ բանակցություններում ռուսական կողմի դիրքորոշումը կփոխվի. «Հաջորդ բանակցություններում Մոսկվան կպահանջի ամբողջական վերահսկողություն նաեւ Զապորոժեի եւ Խորսոնի նկատմամբ: Գումարած, որ ռազմական գործողությունները կարող են տեղափոխվել Դնեպրոպետրովսկի եւ Խարկովի մարզերի խորքերը, եւ այն նոր տարածքները, որոնք կանցնեն ռուսական վերահսկողության տակ, նույնպես վերադարձի ոչ ենթակա են լինելու»:
Տես նաեւ https://t.me/iravunk/61602