Հայաստան ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիում
Խիտ մառախուղի պատճառով Դուբայից, Մոսկվայից և Աբու Դաբիից Հայաստան ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիում։ 24News-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Խոսնակի խոսքով, Երևանից Փարիզ մեկնող ինքնաթիռը չի հետաձգել թռիչքը։
Ավելի վաղ տեղեկություն կար, որ արդեն մի քանի ժամ չեն կարողանում վայրէջք կատարել Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից ժամանող ինքնաթիռները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝