Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում

Պետբյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ.Կառավարությունը փոփոխել է բյուջեի նախագիծը

Տնտեսություն

Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ փոփոխվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

 

«Բյուջեի ծախսերը նախատեսվում են 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 923 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 մլրդ դրամով՝ ընթացիկ ծախսերի մասով: Նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Նախարարը նշեց՝ բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է:

 

«Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը, նախնական տարբերակի համեմատ նվազել է 0.2 մլրդ դրամով»,-նշեց ֆինանսների նախարարը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ