Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները Ուկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.Վենս Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt

Վատիկանը նորի՞ց է «նեղ պահին» աչքը տնկել հայ եկեղեցու վրա

Վերլուծություն

Այն, որ Հ­ռո­մի պապ Լե­ւոն XIV-ն­ իր ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան այ­ցը կա­տա­րեց Թուր­քիա, ի­հար­կե, բա­զում հար­ցե­րի տե­ղիք տվեց: Դա, ի­հար­կե, պա­տա­հա­կան լի­նել չէր կա­րող, հաշ­վի առ­նե­լով, որ Պա­պը, ի­հար­կե, ոչ միայն կրո­նա­կան, այլ՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ է:

ԿԱՇԽԱՏԻ ՎԱՏԻԿԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԴԱՇԻՆՔԸ

Ու­րեմն, ի՞նչ էր Պա­պին այդ­քան շտապ պետք Թուր­քիա­յում: Մի կող­մից, Թուր­քիան հա­մար­վում է Վա­տի­կա­նի հա­մար կա­րե­ւոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր եւ յու­րօ­րի­նակ միջ­նորդ իս­լա­մա­կան աշ­խար­հի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Թուր­քիա­յի հա­մար էլ Վա­տի­կա­նը կա­պի կա­րե­ւո­րա­գույն օ­ղակ է եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յամբ, հատ­կա­պես՝ Եվ­րո­պա­յի ա­վան­դա­կան թե­ւի: Գու­մա­րած, Լե­ւոն XIV-ը հա­մար­վում է Թ­րամ­փի հետ սերտ կա­պեր ու­նե­ցող գոր­ծիչ, ա­վե­լին, որ պա­պա­կան ա­թո­ռին հա­սավ ԱՄՆ նա­խա­գա­հի ա­մե­նաուղ­ղա­կի ա­ջակ­ցութ­յամբ: Այն է՝ Պա­պի հետ ներ­կա­յիս շփում­նե­րը Էր­դո­ղա­նի հա­մար ու­նեն նաեւ Վա­շինգ­տո­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ուղղ­վա­ծութ­յան բնույթ: Իսկ դա հենց այս պա­հին Էր­դո­ղա­նի հա­մար պետք է որ չա­փա­զանց կա­րե­ւոր­վի, հաշ­վի առ­նե­լով, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ԱՄՆ-ի ընդգծ­ված իս­րա­յե­լա­մետ ներ­կա­յիս քա­ղա­քա­կա­նութ­յունն գնա­լով ա­վե­լի է ստա­նում Ան­կա­րա­յի հա­մար վտան­գա­վոր բնույթ:

Այս­պիսվ, որ Պա­պի եւ Էր­դո­ղա­նի հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում տա­րած­ված առն­վազն հրա­պա­րա­կա­յին պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րն ու գնա­հա­տում­նե­րը հիմ­նա­կա­նում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան մեջ էին, ի­հար­կե, խո­սում է, որ նրանց կու­լո­ւա­րա­յին շփում­նե­րում եւս այդ ա­մե­նը ա­ռանց­քա­յին էր: Ա­մեն դեպ­քում, Էր­դո­ղանն այդ մա­սին նաեւ ող­ղա­կի ակ­նար­կեր հնչեց­րեց, օ­րի­նակ, որ Հ­ռո­մի պա­պի այ­ցը տե­ղի է ու­նե­նում տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ հա­մաշ­խար­հա­յին լար­վա­ծութ­յան պայ­ման­նե­րում խիստ կար­եւոր պա­հին: «Ես կար­ծում եմ, որ Թուր­քիա­յից (Հ­ռո­մի պապ Լ­եւոն XIV-ի հետ) ու­ղերձ­նե­րը կհաս­նեն թուրք-իս­լա­մա­կան եւ ք­րիս­տո­նեա­կան աշ­խարհ­նե­րին եւ կամ­րապն­դեն խա­ղա­ղութ­յան հույ­սը ամ­բողջ աշ­խար­հում»,- գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րու­մ տվեց Էր­դո­ղանն իր խոս­քին:

Ընդ ո­րում, ակ­նար­կը միայն Մեր­ձա­վոր Ար­եւել­քին չէր վե­րա­բե­րում, այլ նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յա­նը, հաշ­վի առ­նե­լով Թուր­քիա­յի նա­խա­գա­հի այն միտ­քը, թե՝ Հ­ռո­մի պա­պի խա­ղա­ղութ­յան եւ­ երկ­խո­սութ­յան կո­չե­րը չա­փա­զանց կար­եւոր են Ռու­սաս­տան-Ուկ­րաի­նա պա­տե­րազ­մում դի­վա­նա­գի­տա­կան գոր­ծըն­թա­ցի հա­ջո­ղութ­յան հա­մար: Եվ դա բնա­կան է, հաշ­վի առ­նե­լով վեր­ջերս սկսված այն գոր­ծըն­թա­ցը, ո­րը Էր­դո­ղա­նին թե­րեւս լրջո­րեն մտա­հո­գում է: Խոս­քը թուր­քա­կան ա­փե­րի մոտ դե­պի Ռու­սաս­տան գնա­ցող կամ այն­տե­ղից ե­կող նա­վե­րի վրա հար­ձա­կում­նե­րի մա­սին է, ո­րի պա­տաս­խա­նատ­վութ­յունն ուկ­րաի­նա­կան կող­մը շտա­պեց վերց­նել իր վրա: Թուր­քիան, որ սկզբնա­կան պա­հին լռում էր, ե­րե­ւի փոր­ձելով ի­րա­վի­ճա­կից գլուխ հա­նել, այ­նու­հե­տեւ սկսեց բա­վա­կա­նին նյար­դա­յին ռեակ­ցիա ի ցույց դնել: Ըստ Էր­դո­ղա­նի. «Մենք ոչ մի դեպ­քում չենք կա­րող ըն­դու­նել այս հար­ձա­կում­նե­րը, ո­րոնք սպառ­նում են նա­վար­կութ­յան անվ­տան­գութ­յա­նը, շրջա­կա մի­ջա­վայ­րին եւ մեր բա­ցա­ռիկ տնտե­սա­կան գո­տում ապ­րող մարդ­կանց։ Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի միջեւ հա­կա­մար­տութ­յու­նը հստակ հա­սել է այն փու­լին, երբ սպառ­նում է Սեւ ծո­վում նա­վար­կութ­յան անվ­տան­գութ­յա­նը… Մենք անհ­րա­ժեշտ նա­խազ­գու­շա­ցում­ներ ենք ա­նում շա­հագր­գիռ կող­մե­րին…»: Իսկ ով­քե՞ր են այս դեպ­քում «շա­հագր­գիռ կող­մե­րը»: Ռուս­նե­րը հաս­տատ շա­հագր­գիռ չեն, որ ի­րենց նա­վե­րի վրա հար­ձա­կում­ներ լի­նեն: Ուկ­րաի­նա­յի հա­մար եւս սա լուրջ խնդիր է. ան­գամ ուկ­րաի­նա­կան դեռ խե­լա­միտ աղբ­յուր­ներն են պարզ խո­սում, որ նման հար­ձա­կում­նե­րով գործ­նա­կա­նում ո­չինչ չստա­նա­լով, Կիե­ւը (կամ ուկ­րաի­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի թե­ւե­րից մե­կը» կա­րող է հաս­նել նրան, որ Ռու­սաս­տա­նը լիա­կա­տար ծո­վա­յին բլո­կա­դա սկսի Սեւ ծո­վում՝ Ուկ­րաի­նա գնա­ցող-ե­կող նա­վե­րի հա­մար: Իսկ դրա «կողմ­նա­կի է­ֆեկ­տը» կա­րող է դառ­նալ Ան­կա­րա­յի հետ Կիեւ­ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ան­կան­խա­տե­սե­լի սրա­ցու­մը: Չ­նա­յած, ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը նաեւ հնա­րա­վոր են հա­մա­րում, որ դա կա­րող է ձա­խո­ղել ներ­կա­յիս խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը, որն ու­ղիղ ակ­նարկ է, որ նա­վե­րի վրա ուկ­րաի­նա­կան ա­նօ­դա­չու լո­ղա­մի­ջոց­նե­րի թի­կուն­քում պետք է փնտրել հիմ­նա­կան «շա­հագր­գիռ կող­մին»՝ Բ­րի­տա­նիա­յին: Այ­սինքն, որ նման գոր­ծո­ղութ­յուն­նե­րով բրի­տա­նա­ցի­նե­րը նաեւ շա­րու­նա­կում են Թուր­քիա­յին ռուս-ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ ներ­քա­շե­լու փոր­ձե­րը: Կարճ ա­սած, որ այս թե­մա­յով Էր­դո­ղա­նը Թ­րամ­փի մտե­րիմ Լե­ւոն պա­պի հետ քննար­կե­լու լուրջ հար­ցեր ու­ներ, դա պարզ է:

Մ­յուս թե­ման, որն ընդգ­ծեց Էր­դո­ղա­նը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն էր: Ու հաշ­վի առ­նե­լով, որ Պա­պը Թուր­քիա­յից մեկ­նում էր Լի­բա­նան, դա եւս տրա­մա­բա­նա­կան տեսք ու­նի: ««Որ­պես մարդ­կութ­յան ըն­տա­նիք, մեր ա­մե­նա­մեծ պարտ­քը պա­ղես­տին­յան ժո­ղովր­դին ար­դա­րութ­յունն է: Այս պարտ­քը մա­րե­լու մի­ջո­ցը եր­կու պե­տութ­յուն­նե­րի լուծ­ման ի­րա­կա­նա­ցումն է՝ հիմն­ված 1967 թվա­կա­նի սահ­ման­նե­րի վրա»,- ա­սաց Էր­դո­ղա­նը՝ հի­շեց­նե­լով, որ Գա­զա­յում թի­րա­խա­վոր­վել են նաեւ քիրս­տո­նեա­կան, այդ թվում՝ կա­թո­լիկ ե­կե­ղե­ցի­ներ:

­Պա­պի ար­ձա­գան­քը եւս հե­տաքր­քիր էր. «Պա­րոն նա­խա­գահ, թող Թուր­քիան լի­նի ժո­ղո­վուրդ­նե­րի միջեւ կա­յու­նութ­յան եւ մեր­ձեց­ման աղբ­յուր՝ ար­դար եւ­ եր­կա­րատեւ խա­ղա­ղութ­յան ծա­ռա­յութ­յան հա­մար։ Այ­սօր ա­վե­լի քան երբ­եւէ մեզ անհ­րա­ժեշտ են մար­դիկ, ով­քեր կխթա­նեն երկ­խո­սութ­յու­նը եւ կ­կի­րա­ռեն այն՝ ա­մուր կամ­քով եւ համ­բե­րա­տար վճռա­կա­նութ­յամբ»: Ինչ­քա­նո՞վ այս տես­լա­կա­նը լսե­լի կլի­նի Թ­րամ­փի կող­մից, դեռ կտես­նենք: Բայց այն, որ Էր­դո­ղա­նի եւ Պա­պի մի­ջեւ նկատ­վե­ցին ե­թե ոչ դաշ­նակ­ցա­յին, ա­պա գո­նե սերտ գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ցու­ցադ­րա­կան նշան­ներ, դա ցայ­տուն էր:

ԴԱ ՈՉ ԹԵ ՈՂՋՈՒՅՆ ԷՐ, ԱՅԼ` ԱՌԱՋԱՐԿ

­Բա­ցի գլո­բալ հար­ցե­րից, Լե­ւոն պա­պի այ­ցը Թուր­քիա աչ­քի ըն­կավ նաեւ Ս­տամ­բու­լի Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցում պա­տա­րա­գի մաս­նակ­ցութ­յամբ եւ ա­ղոթքով, ո­րի ժա­մա­նակ եւս ու­շագ­րավ մտքեր լսվե­ցին: Այդ թվում, Պա­պը ող­ջույն­ներ հղեց Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Երկ­րոր­դին, ո­րը, ի­հար­կե, կա­րե­լի է ըն­կա­լել` որ­պես ներ­հա­յաս­տան­յան ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կում Վե­հա­փա­ռին ուղղ­ված ա­ջակ­ցութ­յուն: Միայն թե այս­տեղ մեկ տա­րօ­րի­նակ դե­տալ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա:

Ե­թե Պա­պը ցան­կա­նում էր ա­ջակ­ցել Վե­հա­փա­ռին, ա­պա պետք է նաեւ մատ­նան­շեր, թե ին­չի՞ց: Են­թադր­վում է, որ նրա նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված ճնշում­նե­րից: Բայց ե­թե ի­րոք այդ­պես է, Պա­պը նաեւ պետք է դա մատ­նան­շեր: Ա­վե­լին, որ տե­ղի է ու­նե­նում պե­տութ­յան կող­մից Ե­կե­ղե­ցու գոր­ծե­րին կո­պիտ մի­ջամ­տութ­յուն, ինչն ան­թույ­լատ­րե­լի է: Իսկ դա այն­պի­սի հարց է, ո­րի հետ կապ­ված Հ­ռո­մի պա­պի գնա­հա­տու­մը, թե­րեւս, պար­տա­դիր պետք է լի­նի: Այն­պես, ինչ­պես, օ­րի­նակ, գնա­հա­տում տրվեց Ռուս Ուղ­ղա­փառ եկե­ղե­ցուն՝ մատ­նան­շե­լով հենց այդ փաս­տը՝ պետութ­յան կող­մից Ե­կե­ղե­ցու գոր­ծե­րի մի­ջամ­տութ­յու­նը: Իսկ ա­ռանց դրա, Հ­ռո­մի պա­պի ող­ջույն­նե­րը կա­րող են միան­գա­մայն այլ ե­րանգ­ներ ու­նե­նալ:

Այս­պես, բա­ցի ող­ջու­նե­լուց ու Աստ­ծուն գո­հու­նա­կութ­յուն հղե­լուց՝ «Հայ ժո­ղովր­դի քա­ջա­րի քրիս­տո­նեա­կան վկա­յութ­յան հա­մար պատ­մութ­յան ամ­բողջ ըն­թաց­քում, հա­ճախ՝ ող­բեր­գա­կան պայ­ման­նե­րում», Լ­եւոն XIV-ը հի­շեց­րել է, որ Հ­ռո­մի պա­պը հի­շեց նաեւ պատ­մութ­յու­նը: Այդ թվում, որ Պո­ղոս VI պա­պի եւ Վազ­գեն I կա­թո­ղի­կո­սի ստո­րագ­րած հռչա­կագ­րով՝ «Աստ­ծո շնոր­հով, մեր ե­կե­ղե­ցի­նե­րի միջեւ «գթասր­տութ­յան երկ­խո­սութ­յու­նը» ծաղ­կում է ապ­րել»: Իսկ ա­պա­գա­յի մա­սով նա այս տես­լա­կանն ու­նի. «Մենք պետք է ո­գեշնչ­վենք վաղ ե­կե­ղե­ցու փոր­ձից՝ լիա­կա­տար հա­ղոր­դութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար, ո­րը չի են­թադ­րում կլա­նում կամ տի­րա­պե­տութ­յուն, այլ մեր ե­կե­ղե­ցի­նե­րի կող­մից Սուրբ Հո­գուց ստաց­ված պարգեւ­նե­րի փո­խա­նա­կում՝ Հայր Աստ­ծո փառ­քի եւ Ք­րիս­տո­սի մարմ­նի կա­ռուց­ման հա­մար»:

­Բայց ին­չո՞ւ հան­կարծ Պա­պը ո­րո­շեց խո­սել «կլան­ման կամ տի­րա­պե­տութ­յան» մա­սին, ո­րի փոր­ձեր Հ­ռո­մը Հա­յոց եկե­ղե­ցու նկատ­մամբ բազ­միցս է ա­րել: Նաեւ՝ տես­նես ի՞նչ է հաս­կա­նում «Սուրբ Հո­գուց ստաց­ված պարգեւ­նե­րի փո­խա­նակ­ման» ան­վան տակ: Ու հենց այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ Հայ ե­կե­ղե­ցին ակն­հայ­տո­րեն իր լա­վա­գույն օ­րե­րը չի ապ­րում՝ կապ­ված իշ­խա­նա­կան ճնշում­նե­րի հետ: Ու փո­խա­նակ դրա կանխ­մա­նը բա­ցա­հայ­տո­րեն նպաս­տի, Պապն ըն­դա­մե­նը «պար­գեւ­նե­րի փո­խա­նա­կո՞ւմ» է ա­ռա­ջար­կում, թե՝ մենք այ­լեւս չենք փոր­ձում ձեզ «կլա­նել կամ տի­րա­պե­տել»: Ու ի՞նչ, ե­թե հան­կարծ պարզ­վի, որ այդ «պար­գեւ­նե­րի փո­խա­նա­կու­մը» «կլա­նե­լու կամ տի­րա­պե­տե­լու» ինչ-որ ժա­մա­նա­կա­կից տար­բե­րակ է: Ա­մեն դեպ­քում, դրա արդ­յուն­քում հաս­տատ Հայ ե­կե­ղե­ցին (ան­կախ ներ­կա հո­գե­ւո­րա­կան­նե­րից) այ­լեւս չի լի­նի այն, ինչ կար: Իսկ այդ դեպ­քում Վե­հա­փա­ռին հղված ող­ջույն­ներն ա­վե­լի նման չե՞ն ա­ռա­ջար­կի՝ ե­կեք «պար­գեւ­ներ փո­խա­նա­կենք», որ ա­ջակ­ցութ­յուն լի­նի: Ա­մեն դեպ­քում, երբ Պոն­տի­ֆի­կո­սը հույս հայտ­նեց, որ Կա­թո­լիկ ե­կե­ղե­ցու եւ Ար­եւել­յան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի միջեւ աստ­վա­ծա­բա­նա­կան երկ­խո­սութ­յան մի­ջազ­գա­յին հա­մա­տեղ հանձ­նա­ժո­ղո­վը շու­տով կվերսկ­սի իր աշ­խա­տան­քը, թե­րեւս ակ­նարկ էր, որ Գա­րե­գին երկ­րոր­դը լավ կա­նի, որ օրհ­նի այդ նա­խա­ձեռ­նութ­յու­նը:

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, չպետք է նաեւ մո­ռա­նալ այն սերտ կա­պե­րի մա­սին, որն ու­նի Վա­տի­կա­նը Բաք­վի հետ: Այդ թվում, այն աղ­մուկ հա­նած ակն­հայտ հա­կա­հայ­կա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին, ո­րոնք պար­բե­րա­բար Բա­քուն կազ­մա­կեր­պում է Վա­տի­կա­նի տա­նի­քի տակ: Ա­սենք նա­եւ այն մասշ­տա­բա­յին ֆի­նան­սա­վոր­ման մա­սին, ո­րը եր­կար տա­րի­ներ «Հեյ­դար Ա­լիեւ» հիմ­նադ­րա­մը ցու­ցա­բե­րում է Վա­տի­կա­նին: Այս հա­մա­տեքս­տում, որ հայ­կա­կան եկե­ղե­ցու դեմ այս ար­շավ­նե­րը միան­գա­մայն Բաք­վի սրտով են, նոր բան չէ: Այդ դեպ­քում, ին­չո՞ւ Ա­լիե­ւը չփոր­ձի նաեւ իր կող­մից ֆի­նան­սա­վոր­վող Վա­տի­կա­նից օգ­նութ­յուն ստա­նալ, որ Հայ եկե­ղե­ցին իր ա­վան­դա­կան տես­քով վե­րա­նա: Պետք է ըն­դա­մե­նը «պարգեւ­նե­րի փո­խա­նա­կում» սկսել, եւ վերջ:

­Թուր­քիա­յի հա­մար էլ լավ. այդ «նո­րաց­ված» Հայ եկե­ղե­ցին ե­րե­ւի նաեւ Ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին կդա­դա­րի խո­սել: Իս­կա­կան Հա­յաս­տա­նի «չոր­րորդ հան­րա­պե­տութ­յա­նը» ար­ժա­նի գոր­ծըն­թաց:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված