ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

Մեր հանդուրժողականության արդյունքում` հայոց պետականության ու անվտանգության վերջին հենասյունն ու ապավենը` եկեղեցին է վտանգված...

Հրապարակախոսություն
Որոշ եպիսկոպոսների ցուցադրած վարքագիծը շատ լավ առիթ ու ցուցիչ էր ևս մեկ անգամ ստուգելու ու գնահատելու Աստծուն ու ազգն ուրանալու, մատնության ու դավաճանության նկատմամբ վերաբերմունքի ու արձագանքելու հայ ժողովրդի` հավաքական ընդունակությունն ու կամքը։ Շատ լավ ցուցիչ էր ստուգելու հայի` Աստծո նկատմամբ ունեցած անկեղծ հավատքը, բարոյական կերպարը, պայքարելու կամքն ու ազգային արժանապատվությունը, նրա հոգու ներսում, նրա մոտ պետականության ու հայրենիքի զգացողությունը։
 
Ցուցիչ էր ստուգելու նրա դավանած արժեքները, և թե նա որքանով է համերաշխ ու միասնական իր արժանապատվության, ազգային ինքնության, հավատքի, արժեքների ու անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների դեմ պայքարելու համար, որքանով է կայացած անկախության ու պետականության համար։ Սպասվում էր, որ հանրային դատապարտման ու պարսավանքի մեծ ալիք կբարձրանար և համատարած արշավ կսկսվեր` ուրացման, դավադրության դեմ, եկեղեցու արժեզրկման ու պառակտման դեմ։ Սպասվում էր, որ մտավորականությունն ու ժողովուրդը, որպես շատ լավ առիթ կօգտագործեն եկեղեցուն ու միմյանց միասնության, համերաշխության ու ազգային արժանապատվության ցուցադրման։
 
Սակայն, ցավոք դա տեղի չունեցավ և մտավորական ու քաղաքական շրջանակներն ու հանրությունը բավարարվեցին ընդամենը մի քանի ելույթներով ու հայտարարություններով։ Իսկ մենք շարունակում ենք հաշտ ու խաղաղ ապրել դավաճանության մատնության ու ուրացման հետ, նվաստացման, ստրկամտության, անտեսված ու արհամարհված լինելու հետ։ Մեր ինքնամաքրվելու, բարոյականության, առաջընթացի ու արդար Հայաստան ունենալու, աշխարհին արժանապատիվ ներկայանալու բանաձևն էլ շատ պարզ է` ընդամենը պետք է լավը, բարոյականը, առաքինին, բարձր արժեքները, համարձակը, գեղեցիկը մեծարել, սատարել, խրախուսել, արժևորել, իսկ վատը` անբարոյականը, անարժանապատիվը, անմարդկայինը, ցածր արժեքները` պատժել, պախարակել և քննադատել։
 
Կարծես Տերյանն էլ մերօրյա այս վիճակի մասին է գրել, որ. «Հոգեւոր Հայաստանի կառուցումը ծանր ու տեւական աշխատություն է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ եւ գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը։ Եթե հիրավի այսօր պարզված է հայության սիրտը դեպի ապագան, եթե հիրավի հավատում է նա իր ապագային, ապա իր հայացքը ոչ միայն դեպի Վան կամ Էրզրում պիտի ուղղի, այլ իր ներսը, իր հոգու խորքը՝ տեսնելու համար, թե կա՞ արդյոք իր մեջ այն ամենը, որ կենդանություն է ներշնչում մեր նյութական հայրենիքին, այդ Վան եւ Մուշ եւ Էրզրումին: Իսկ եթե կա, ապա նա չի նստի ծույլ եւ անհավատ, այլ կամքի մի գերագույն թափով կձեռնարկի այդ Հոգեւոր Հայրենիքի վերակառուցման»:
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ