Ազատությու՛ն Արշակ Սրբազանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան
ՆերքաղաքականՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Արշակ Սրբազանի ձերբակալությանն է անդրադարձել.
«Արշակ Սրբազանի շուրջ այս ռեժիմի անբարո գործուղությունների հիմքում երեք շարժառիթ է՝
Սաստկացնել հարձակումները եկեղեցու վրա։
Վախեցնել անհնազանդներին եւ այլախոհներին։
Շեղել հանրային դիսկուրսը նրանց համար դավաճանության վճիռ դարձած բանակցային փաթեթներից։
Ավելորդ է շեշտել, որ ընդդիմության և հասարակության ռեսուրսն ու ջանքերը պարտավոր են բավարարել՝ բոլոր նշված ուղղություններով փաշինյանական ռեժիմին դիմագրավելու համար։
Ազատությու՛ն Արշակ Սրբազանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝