Ես շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ,բացառությամբ գնահատելու կանանց.Թրամփ Ուկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը Արհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետ Վրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել Ադրբեջանականը Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա

Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում». Շարմազանով

Արշակ Սրբազանը կալանավորվեց բացառապես քաղաքական նպատակով, նա դարձավ 4-րդ քաղբանտարկյալ Սրբազանը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հիշեցրեց, որ Արշակ Սրբազանն այն եկեղեցականներից մեկն է, որը 2020թ-ից հետո քննադատել է Նիկոլ Փաշինյանի ակնհայտ հակահայ քաղաքականությունը:

 

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այն սրբազանների թվին է պատկանում, ով քարը քարին չէր թողնում Նիկոլի վարած քաղաքականությունը քննադատելու հարցում: Բայց թե ինչու՞ հիմա ձերբակալեցին, որովհետև դեկտեմբերի 10-12-ին տեղի է ունենալու եկեղեցական ժողով, և խնդիր կա ներսից քայքայել Եկեղեցին ու թուլացնել այն սյուները, որոնք պինդ կանգնած են Վեհափառ Հայրապետի շուրջը»:

 

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ինքը չի զարմանա, եթե հաջորդը կալանավորվի հենց Կաթողիկոսը:

 

«Փաշինյանը քիչ-քիչ ա անում, փորձում ա շանտաժի միջոցով թուլացնել Եկեղեցին, հասնել նրան, որ Վեհափառն ինքնակամ հրաժարական տա: Բայց նա հրաժարական չի տա, քանի որ գիտակցում է՝ 1700-ամյա Եկեղեցու Հովվապետ մնալու, Լուսավորչի գահին հավատարիմ լինելու, Եկեղեցին ազգային շահերին ծառայեցնելու առաքելություն ունի»:

 

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց, որ հասարակությունը պիտի կանգնի Վեհափառի կողքին, սա արդեն միայն ընդդիմության գործը չէ: Հարցին՝ իսկ թե ինչո՞ւ ժողովուրդը որտքի չի կանգնում, Շարմազանովը պատասխանեց, որ ժողովրդի ներսում վախի մթնոլորտ կա:

 

«Փաշինյանը սեփական ժողովրդին ահաբեկելու քաղաքականություն է վարում, մարդիկ մտածում են՝ եթե սրբազաններին ու Սամվել Կարապետյանին ա կալանավորել, մենք ո՞վ ենք, որ մեզ չկալանավորի, ասում են՝ խելոք ապրենք, բայց տենց չի կարա շարունակվի: Եթե Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավն էլ մարսեց, ուրեմն հայտնվելու ենք «Արևմտյան Ադրբեջանում»:

 

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք անտարբերության են մատնել այս ամենը, պետք է գիտակցեն՝ «իրենց անտարբերությամբ կամա թե ակամա կարող են նպաստել հակաեկեղեցական այս արշավի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ես շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ,բացառությամբ գնահատելու կանանց.ԹրամփՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԴեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումըԱրհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետՎրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել ԱդրբեջանականըԱռաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված