Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը

Փորձում են հանրությանը մոլորեցնել, թե չկար Արցախը Ադրբեջանից դուրս թողնելու տարբերակ. Աղաջանյան

Ներքաղաքական

Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցության համար բարեվարքության կանոններ ընդունելու օրը խախտել է այդ կանոնները: Արդարություն, ազնվություն, թափանցիկություն հորջորջող անձնավորությունը հրապարակել է փաստաթղթեր, որոնք տարածում են սուտ ու կեղծիք:

— Չգիտես ինչու, այս մարդիկ ո՛չ ՄԱԿ-ի, ո՛չ ԵԱՀԿ-ի տեղը գիտեն եւ իրենց փաստաթղթերը վերցնում են Կազիմիրովի (ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահի) կայքէջից: Զարմանալի բան է, որ սեփական ներկայացուցչություն, սեփական արտգործնախարարություն ունենալու պարագայում դու ոչ թե պաշտոնական ընդունված փաստաթղթերն ես վերցնում, որոնք հանրայնորեն հասանելի են այդ կայքէջերում, փոխանակ դրանք իրենց տիտղոսաթերթով, համարակալումով, օրով, ամսաթվով եւ այլնով հրապարակեն, Կազիմիրովի կայքէջից են հրապարակում անում: Ոչ միայն այնքան անճար են, որ հնարավորություն չունեն տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործել, այլեւ սեփական ներկայացուցչությունների ամբողջական իրավասության ներքո գտնվող կարողությունները չեն կարողանում օգտագործել՝ բանակցային փաստաթղթերը հանրությանն ի պատշաճի ներկայացնելու:

Այս անձնավորությունը փորձում է Արցախյան խնդրի հետ կապված իր վրա եղած մեղքերը քննարկել եւ հանրային դաշտից իբր թե դուրս թողնել, որպեսզի առաջիկա՝ իր իսկ կողմից պատրաստվող արտահերթ ընտրությունների ժամանակ քննարկման եւ քննադատության առարկա չդառնա, բայց նաեւ միաժամանակ հերթական կեղծիքն ու զեղծարարությունն է անում, որովհետեւ ներկայացնում են ինչ-որ թղթեր, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն: Նիկոլ Փաշինյանի ստերից մեկն էլ այն է, որ իբր արխիվը գոյություն չունի… Փորձում են հանրությանը մոլորեցնել, որ չկար Արցախը Ադրբեջանից դուրս թողնելու տարբերակ: Բայց եթե անգամ ամենավատ վիճակն է, եթե դու հեռանում ես իշխանությունից՝ հնարավորություն տալով մեկ ուրիշին գալ իշխանության, նա նորից է սկսում բանակցությունները եւ փոխում իրավիճակը: Քո գնալով նոր էջից սկսելու պարագայում՝ նոր հնարավորություններ են բացվում: Եվս մեկ հանգամանք, որ ինձ թվում է, որ մեր հանրությունն ուշադրությունից բաց է թողնում, հետեւյալն է, եթե նշյալ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերցնեն, կհասկանան, թե հակամարտության կարգավորման փաստաթուղթն ինչպիսի բովանդակություն եւ խորություն կարող է ունենալ, եւ որը որեւէ առնչություն չունի այն խեղկատակության հետ, որն օգոստոսի 8-ին ստորագրեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված