Հիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասին Կարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, Լուսանկարներ Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում ՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունը Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունը Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին Ջեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համար

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ՄԸԺ-ն իր լիակատար աջակցությունն ու անսակարկ նվիրումն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին

Թեմա
Շաբաթ, 6 Դեկտեմբեր, 2025-ին, Երուսաղէմի Հայ Պատրիարք, Ամենապատիւ Տ․ Նուրհան Արքեպս․ Մանուկեանի հրաւէրով, Սուրբ Երկրի մէջ ծառայող միաբան հայրերու ներկայութեամբ գումարուեցաւ արտահերթ Միաբանական Ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ օրակարգի նիւթ ունենալով «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Հայրապետի շուրջ կատարուող իրադարձութիւնները»։
 
ՄԸԺ-ը, առաջնորդուելով Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ կանոնադրութեամբ, հաւատքի անխախտ սկզբունքներով եւ մեր Սուրբ Եկեղեցւոյ միասնութեան անշեղ հոգածութեամբ, իր լիակատար աջակցութիւնն ու անսակարկ նուիրումը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ազգային-եկեղեցական Ժողովով ընտրուած Ամենայն Հայոց Հայրապետին: Վեհափառ Հայրապետի անուան յիշատակումը Ս. Պատարագներու ընթացքին նոյն ժողովի իրաւական պահանջն է:
Հայց. Առաքելական Ս. Եկեղեցին համաձայն Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան՝ ինքնակառավարուող հաստատութիւն է եւ անջատ պետութենէն: Ներկայ կառավարութեան միջամտութիւնը Եկեղեցւոյ գործունէութեան կը հակասէ Սահմանադրական կարգին:
 
Հայց. Առաքելական Ս. Եկեղեցիին վերաբերող իւրաքանչիւր խնդիր պէտք է լուծուի համաձայն անոր կանոններու: Ըստ այդ կանոններուն՝ միակ մարմինը, որ իրաւասու է այդ խնդիրները քննելու եւ որոշում կայացնելու, Ազգային-եկեղեցական Ժողովն է: Վերոնշեալները նկատի առնելով՝ ՄԸԺ-ը կը խնդրէ Վեհափառ Հայրապետէն հրաւիրելու տարիներէ ի վեր ծրագրուող Ազգային-եկեղեցական Ժողովը (հրաւիրուած Եպիսկոպոսական Ժողովէն զատ)՝ Եկեղեցւոյ եւ իր անձին շուրջ ստեղծուած իրավիճակը հանգուցալուծելու համար:
 
ՄԸԺ-ի յորդորն է հեռու մնալ ըմբոստութեան ոգիէն ու հակառակութիւն ծնող քայլերէն, եւ միայն եղբայրասիրութեան ոգիով ու բարեխորհուրդ միասնութեամբ ամրապնդել մեր Սուրբ Եկեղեցին եւ առաջնորդել զայն դէպի խաղաղութիւն, ճշմարտութիւն եւ հոգեւոր վերածնունդ։
 
Թէոդորոս Եպս․ Զաքարեան
Սիոն Աբղ․ Թաքուշեան
Ատենապետ Մ․ Ը․ Ժողովոյ
Ատենադպիր Մ․ Ը․ Ժողովոյ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հիասթափություն կա. Մխիթարյան ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազությունԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով Եկեղեցին պառակտելուց բացի մեկ մեկ հիշեք ձեր գործերի մասինԿարգալույծ եղած նիկոլական սարկավագն ընդդեմ իշխանության գրառում է արել, ԼուսանկարներԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրումՇՏԱՊ. Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաձեռնելու քրեական վարույթ. Հայտնի փաստաբանի հայտարարությունըԲաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունըՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված