18-ամյա ուսանողը հրկիզել է Նյու Յորքի մետրոյի քնած ուղևորին
Հասարակություն18-ամյա ուսանողը հրկիզել է Նյու Յորքի մետրոյի քնած ուղևորին։
Երիտասարդը ժամը 3:00-ին մետրոյի վագոնով էր երթևեկում։ Առանց երկու անգամ մտածելու՝ նա մոտեցել է քնած 56-ամյա տղամարդուն և նրա կողքին նետել այրվող թղթի կտոր։ Ուղևորը արթնացել է կրակի մեջ և կարողացել է փախչել հաջորդ կայարանի հարթակ, որտեղ ոստիկանները նկատել են նրան և մարել կրակը։
Տուժածի մոտ ախտորոշվել է ամբողջ մարմնի վրա ծանր այրվածքներ և նա ծանր վիճակում է հիվանդանոցում։
Հրկիզողը կալանավորվել է։ Նա սովորական ուսանող է, հոգ է տանում իր հաշմանդամ մոր մասին և չունի քրեական անցյալ։ Ըստ The Mirror-ի՝ նա դեռևս չի բացատրել իր գործողությունների պատճառը։
Տես նաեւ https://x.com/Iravunk_com/status/1997543762931941698/photo/1
