Հայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ Լուսանկար Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Նոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոն ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ Մեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան Ռուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ) «Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում» Տիեզերքն ունի իր սեփական տոնածառը Նիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր

Ռուսները հարվածել են Պեչենեգի ջրամբարի ամբարտակին. լիկվիդացվում են ջրամբարի մյուս անցումները (Քարտեզ)

Միջազգային

Ռուսները հարվածել են Պեչենեգի ջրամբարի ամբարտակին: Լուրը հաստատել է Պեչենեգի ղեկավար Ալեքսանդր Գուսարովը` հայտնելով նաեւ, որ Պեչենեգի ջրամբարի ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է։ Սակայն սա իրականության մի մասն է:

Նախ, Պեչենեգի ջրամբարը սկսվում է Վոլչանսկի (Խարկովի մարզ) մատույցներից, իսկ հարավային թեւը, Պեչենեգի հատվածում, Խարկով եւ Կուպյանսկ քաղաքների մոտավորապես միջնամասին: Այսինքն, հենց այս ջրամբարի ամբարտակի վրայով էլ իրականացվում է Վելիկին Բուրլուկի ողջ մեծ տարածաշրջանի մատակարարումը:

Անցումներ կան նաեւ ջրամբարից ավելի ներքեւ, բայց շատ փոքր թողունակությամբ, նաեւ գտնվում են ռուսական մոտակա անօդաչուների խոցման գոտում:

Մինչ այս էլ ջրամբարի պատվարներին հարվածներ եղել են, սակայն ռուսական ուժերը դեռ խուսափում են դրա լիակատար ոչնչացումից: Իսկ ներկայիս խոցումները տեսանելի իմաստը հիմնականում պատվարով անցնող ճանապարհը անանցանելի դարձնելն է: Ու ոչ միայն դա:

Ամբարտակ եւ անցում կա նաեւ պատվարից ավելի վերեւ` Ստարի Սալտիվի մոտ: Հիմնական պատվարի հետ մեկտեղ այս մեկը եւս խոցվել է, եւ հենց դա է, որ ուկրաինական կողմը դեռ չի հաստատում:

Ստարի Սալտիվի պատվարի խոցումը կտրուկ մեծացնում է ջրի հոսքը ջրամբարի վերին հատվածից: Սա նշանակում է, որ արդեն հաջորդ հարվածի ժամանակ, որը, թերեւս, ծրագրված է X պահին, ջրի հոսքը կհասնի այն քանակությանը, որ Պեչենեգի հիմնական ամբարտակի գործարկումը կիովին կբացառվի: Նաեւ ուկրաինական կողմի ժամանակավոր պոնտոնային կամուրջները հազիվ թե գոյատեւեն:

Իմաստը, թերեւս, աչքի առաջ է: Ուկրաինական մասշտաբային հակահարձակումը Կուպյանսկում լիովին ձախողված է: Ռուսական ուժերը, լուրջ կորուստներ պատճառելով «մսային հարձակումներ» իրականացնող հակառակորդին, վերջին երկու օրերին անցել են հակահարձակման (Քարտեզ 2): Եվ, ինչպես ՌԴ նախագահն օրերս հայտարարեց, Կուպյանսկի հարցը կլուծվի առաջիկա օրերին, ինչը, թերեւս, բաց ակնարկ էր ներկա ռուսական հարձակումների մասին:

Հաջորդ հարվածը ռուսները կհասցնեն Կուպյանսկից դեպի հյուսիս արեւելք` հենց Պեչենեգի ուղղությամբ: Եվ եթե այդ պահին չլինեն ջրամբարի անցումները, ապա ուկրաինական բանակը կբախվի աղջ պատերազմական ժամանակաշրջանում ամենամեծ շրջապատման հետ` ողջ Վելիկին Բուրլուկի տարածաշրջանի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել. ԶելենսկիՀայտնի հաղորդավարն ամուսնանում է 6-րդ անգամ․ ԼուսանկարԻ՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներինՆոր տարին ընտանեկան տոն է, ոչ թե հարեւանի կամ բաեկամի աչք ծակելու տոնՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավԵզրաս Սրբազանի ձեռամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց դպրական տվչությունՄեր ազգին ցանկանում եմ միտք, տոկունություն, հավատք եւ աստվածասիրություն. Պապ Իսպիրյան1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետըՌուս զինվորները գրավել են ուկրաինականի շտաբը Գուլյայպոլեում (Տեսանյութ)«Իրավունք». «Փաշինյանը չուզեց, ուրեմն՝ վսյո, ոչ մեկի խոսքը չի անցնում»Տիեզերքն ունի իր սեփական տոնածառըՆիկոլն Արայիկին մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ. ԲԱՄԲԱՍԱՆՔԶելենսկին պատրաստվում է կանանց եւս մոբիլիզացնել. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Էլիտան քեֆերի մեջ է«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞«Ժողովուրդ». Լեզու կտրել սպառնացողը, ով թմրանյութի գործով է անցել, գլխավոր դատախազի կողքին էԼույս չի լինելուԱՄՆ-ն ԵՄ-ն անվանել է «արևմտյան քաղաքակրթության հակառակորդ». Ինչ կտա դա ՄոսկվայինԹրամփը սպառնում է հակառակորդներին «վերջին Սուրբ Ծննդով»՝ Էպշտեյնի գործի պատճառով«Հրապարակ». «Սևան» հյուրանոցի տարածքը կխլե՞ն Արմեն Սարգսյանի մտերիմից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված