Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հովհաննես Բաչկովը, Արտուշ Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում են

Սպորտ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցում է հաջող արդյունքներ։ Մրցումային օրվա ընթացքում մեր ընտրանու երեք անդամ արդեն նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր, հայտնում է armsport.am-ը։

67 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել ղրղզ մրցակցի նկատմամբ։

Հաջողությունը զարգացրել է 80 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, ով մրցավարների 4։1 որոշմամբ առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող մարզիկի նկատմամբ։

Քառորդ եզրափակչի երրորդ ուղեգիրը նվաճել է 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինս տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել Ավստրալիայի մեկ այլ ներկայացուցչի։

Ցավոք, պայքարից դուրս է մնացել 67 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանը, ով զիջել է Ուզբեկստանի ներկայացուցչին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ