Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան.Թրամփ
ՄիջազգայինԿարծում եմ՝ ժամանակն է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել, հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նրա կարծիքով Զելենսկին նախագիծը չի կարդացել։
«Հավանաբար, Զելենսկին նախագիծը կարդացել է երեկ երեկոյան։ Լավ կլիներ, որ նա կարդար այն: Նրա մարդկանց շատ դուր եկավ առաջարկը, բայց ասացին, որ Զելենսկին դեռ չի կարդացել այն», –, նշել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան։
«Եվրոպան չի կարողանում բավարար կերպով լուծել Ուկրաինայի հակամարտության հիմնական խնդիրը Ուկրաինայում իրավիճակը կարող էր վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի, բայց հիմա դա, հավանաբար, տեղի չի ունենալու», - ասել է ԱՄՆ նախագահը։
