Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցին ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ Արևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die Welt Պուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումը Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.Փաշինյան ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ) Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

Եվ դո՞ւ, Կճոյա՛ն...

Վերլուծություն

Գ­յում­րիի Յոթ Վերք ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցավ այն, ինչն իշ­խա­նութ­յան ու Նի­կոլ Փա­շին­յա­նին հպա­տակ­ված ե­պիս­կո­պոս­նե­րի կա­տար­յալ պար­տութ­յունն էր՝ Ե­կե­ղե­ցու դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մում: Ն­րանք մնա­ցին մի շրջիկ քա­հա­նա­յի հույ­սին: Շի­րա­կի թե­մի հո­գե­ւո­րա­կա­նութ­յան միաս­նա­կան մեր­ժու­մը, հա­մար­ձակ դիր­քո­րո­շու­մը դար­ձավ այն հա­յե­լին, ո­րի մեջ ե­րե­ւաց այ­սօր ար­դեն տի­րա­դա­վեր հռչակ­ված ե­պիս­կո­պոս­նե­րի հա­մա­հայ­կա­կան չա­փե­րի հա­սած դա­վա­ճա­նութ­յունն ու իշ­խա­նութ­յան հա­կաե­կե­ղե­ցա­կան բնույ­թը:

­Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ Տ. Մի­քա­յել ար­քե­պիս­կո­պոս Ա­ջա­պահ­յա­նը կա­լա­նա­վոր­ված է, Գ­յում­րիի քա­ղա­քա­պե­տը՝ նույն­պես, բայց տե­ղի հո­գե­ւո­րա­կա­նութ­յու­նը գտավ ուժ՝ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի ա­նու­նը չան­տե­սե­լու եւ Բաղ­ձա­լի Ս. Պա­տա­րա­գը չզի­ջե­լու Նի­կոլ Փա­շին­յա­նի հեր­թա­կան հաշ­վարկ­ված քա­ղա­քա­կան շոո­ւին՝ դառ­նա­լով այն օ­րի­նակն ու հույ­սը, որ Ե­կե­ղե­ցին պի­տի հա­րա­տե­ւի:

Ան­խոս, այս դա­վա­ճա­նութ­յուն­նե­րի շար­քում ա­մե­նաաղմ­կո­տը դար­ձավ Ա­րա­րատ­յան Հայ­րա­պե­տա­կան թե­մի ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ Տ. Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կ­ճո­յա­նի պահ­ված­քը։ Եվ այս­տեղ է հիմ­նա­կան ա­ռեղծ­վա­ծը, որ­տեղ հա­մադր­վում են քա­ղա­քա­կան շա­հը, անձ­նա­կան վա­խե­րը եւ շան­տա­ժա­յին մե­խա­նիզմ­նե­րը։

Ե­թե Հա­յաս­տա­նում մեկ հո­գե­ւո­րա­կան կա, ում ա­նու­նը Նի­կոլ Փա­շին­յա­նը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­մե­նաբ­րու­տալ ու ան­զի­ջում քննա­դա­տութ­յան է են­թար­կել՝ դա Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոսն է։ Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ թե՛ լրագ­րող, թե՛ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր, ա­պա ար­դեն նաեւ վար­չա­պետ ե­ղած ժա­մա­նակ, ա­մեն ա­ռի­թով Կ­ճո­յա­նին մե­ղադ­րել է բիզ­նես­նե­րի, կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րի, ու­նեց­ված­քի ու շքեղ կյան­քի, սե­ռա­կան սկան­դալ­նե­րի մեջ։ Եվ հի­մա նույն Փա­շին­յա­նը, Գ­յում­րիում հայտն­վե­լով, ծնկեց հենց այդ նույն հո­գե­ւո­րա­կա­նի ա­ռաջ ու ա­կա­մա ի ցույց դրեց ոչ թե հաշ­տութ­յան կամ նե­րո­ղամ­տութ­յան, այլ՝ քա­ղա­քա­կան մերկ եւ ա­նո­ղոք հաշ­վար­կի էութ­յու­նը։ Բայց արդ­յո՞ք ար­ժեր միայն այս դրվա­գի հա­մար Կ­ճո­յա­նի հրա­պա­րա­կա­յին «հե­րե­տի­կո­սութ­յան» ա­րա­րո­ղութ­յա­նը մաս­նակ­ցե­լը: Ան­շուշտ՝ ոչ: Չէ որ է­լի ոչ ոք չի մո­ռա­ցել նրա շուրջ ե­ղած սկան­դալ­նե­րը, ոչ ոք չի «ջրել» կոմպ­րո­մատ­նե­րի ար­խիվ­նե­րը։ Եվ հենց այդ պատ­ճա­ռով էլ Փա­շին­յան-Կ­ճո­յան ե­րի­տա­սար­դա­ցած «բա­րե­կա­մութ­յան» ի­րա­կան հիմ­քը գա­ղա­փա­րա­կան ընդ­հան­րութ­յու­նը չէ, այլ` շան­տա­ժի մե­խա­նիզ­մը, ո­րը վա­ղուց է դար­ձել իշ­խա­նութ­յան գոր­ծի­քա­կազ­մի կա­րե­ւո­րա­գույն տար­րը:

ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆՈՒՄ ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԻՈՎ

Գ­յում­րին Փա­շին­յա­նի հա­մար հեր­թա­կան ու սո­վո­րա­կան քա­ղաք չէ. 2018-ին այս­տեղ էր սկսվել նրա քայ­լեր­թը դե­պի իշ­խա­նութ­յուն, իսկ գյում­րե­ցի­նե­րը՝ այն ժա­մա­նակ հուզ­ված, հա­վա­տով լի, գրկա­բաց ըն­դու­նում էին «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան» ա­ռաջ­նոր­դին։ Բայց հի­մա՝ 2025-ի տա­րե­մու­տին, նույն այդ Գ­յում­րին Փա­շին­յա­նին ցույց տվեց ա­մե­նա­դա­ժան ճշմար­տութ­յու­նը՝ հե­ղի­նա­կութ­յունն անշր­ջե­լիո­րեն կո­րած է: Ն­րա «պա­տա­րա­գա­յին օ­պե­րա­ցիան»՝ մտած­ված որ­պես քա­րոզ­չա­կան քայլ, հա­կա­ռակ է­ֆեկ­տը տվեց:

Գ­յում­րիում Փա­շին­յան Նի­կոլն այ­լեւս ձայ­ներ չի կա­րող ակն­կա­լել, հա­մայնքն ամ­բող­ջութ­յամբ վրդով­ված է, իսկ դեկ­տեմ­բե­րի 7-ին՝ երկ­րա­շար­ժի տա­րե­լի­ցին, Յոթ Վերք ներ­խու­ժե­լը դար­ձավ վեր­ջին սահ­մա­նա­գի­ծը, որ գյում­րե­ցի­ներն այ­լեւս չեն պատ­րաստ­վում նե­րել: Այդ քայ­լով Փա­շին­յա­նը Գ­յում­րիում դար­ձավ ոչ թե հյուր, այլ «աչ­քի գրող», ում ներ­կա­յութ­յանն ար­ձա­գան­քում էին ոչ թե հար­գան­քով, այլ՝ ծաղ­րով ու ար­հա­մար­հան­քով։ Ու­րեմն ին­չո՞ւ է նա ա­նում այս ա­մե­նը։

­Վար­կած­նե­րը մի քա­նիսն են. գու­ցե ի­րա­կա­նութ­յու­նից ամ­բող­ջա­պես կտրված՝ նա չի գի­տակ­ցում իր քայ­լե­րի ի­րա­կան հե­տե­ւանք­նե­րը։ Չի բա­ցառ­վում, որ պար­տադ­րանք կա դրսից: Ո­րոշ փոր­ձա­գետ­ներ ան­գամ հա­մոզ­ված են, որ Փա­շին­յա­նին ուղ­ղա­կիո­րեն հրա­հան­գում են սրել ներ­քին ճգնա­ժա­մը: Կամ էլ առ­կա է ան­վե­րա­դար­ձութ­յան հո­գե­բա­նութ­յուն. նա գի­տակ­ցում է, որ նա­հան­ջի ճա­նա­պարհ չու­նի եւ քայ­լում է կոր­ծան­ման ու­ղիով: Բայց ո՞րն է ի­րո­ղութ­յու­նը, մի­գու­ցե, հենց բո­լոր վար­կած­նե­րը միա­սի՞ն են ար­տա­ցո­լում ճշմար­տութ­յու­նը:

ՓԱԿՈՒՂԻ, ՈՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ՉԻ ԸՆԿԱԼՈՒՄ

Այս ա­մենն այ­լեւս ոչ թե քա­ղա­քա­կան սխալ է, այլ պե­տա­կան կա­ռա­վար­ման քայ­քա­յում։ Եր­կի­րը մտել է փա­կու­ղի, որն իշ­խա­նութ­յու­նը չգի­տակց­ված կամ կա­մա­յա­կան կեր­պով գցել է իր սե­փա­կան ոտ­քե­րին։ Ա­վե­լին՝ հո­գե­ւո­րա­կա­նութ­յու­նը, նույ­նիսկ ճնշում­նե­րի պայ­ման­նե­րում, ցույց տվեց՝ կա մի կա­ռույց, ո­րը դեռ չի զի­ջել, չի ստո­րա­ցել եւ չի դար­ձել իշ­խա­նութ­յան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի միան­գամ­յա օգ­տա­գործ­ման գոր­ծիք՝ ի տար­բե­րութ­յուն ո­րոշ ե­պիս­կո­պոս­նե­րի, ո­րոնք սե­փա­կան վա­խե­րի կամ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով, ընտ­րել են դա­վա­ճա­նութ­յու­նը։

Ա­յո՛, Գ­յում­րին, ո­րը ժա­մա­նա­կին դար­ձավ Փա­շին­յա­նի իշ­խա­նութ­յան ե­լա­կե­տը, այ­սօր նույն­քան վճռո­րոշ կեր­պով դար­ձել է նրա ի­րա­կա­նութ­յան հա­յե­լին։ Այն­տեղ, որ­տեղ 2018-ին կանգ­նած էր ո­գեշնչ­ված բազ­մութ­յան առ­ջեւ, այ­սօր կանգ­նած է պա­տի ա­ռաջ՝ սե­փա­կան սխալ­նե­րի, սխալ հաշ­վարկ­նե­րի ու սխալ մարդ­կանց հետ դա­վա­դիր հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն­նե­րի հե­տե­ւան­քով։

Եվ այս ա­մե­նի մեջ մի հարց մնա­ցել է օ­դում կախ­ված՝ եւ դո՞ւ, Կ­ճո­յան…Որ­քա՞ն ար­ժե­ցավ այդ ծնկե­լու դրվա­գը, եւ կա­րո՞ղ էր արդ­յոք ո­րե­ւէ քա­ղա­քա­կան հաշ­վարկ ար­դա­րաց­նել Մայր Ա­թո­ռի ու Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի հան­դեպ կա­տար­ված այդ դա­վա­ճա­նութ­յու­նը։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ

Ու առ­կա ի­րա­վի­ճա­կում իշ­խա­նութ­յունն ու­նի եր­կու ու­ղի. Ըն­դու­նել, որ ի զո­րու չէ տա­պա­լել ազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րը եւ դա­դա­րեց­նել պայ­քա­րը պատ­մութ­յան դեմ: Միայն այս դեպ­քում Հա­յաս­տանն ու­նի զար­գաց­ման, զո­րաց­ման եւ ինք­նութ­յա­նը հա­վա­տա­րիմ մնա­լու հնա­րա­վո­րութ­յուն։ Կամ շա­րու­նա­կել նույն ո­գով, ին­չը կա­րող է բե­րել ոչ թե բա­րե­փոխ­ման, այլ՝ ազ­գա­յին վերջ­նա­կան պա­ռակտ­ման, ար­ժե­հա­մա­կար­գա­յին փլուզ­ման եւ լե­գի­տի­մութ­յան կորս­տի:

­Թե­րեւս այս փուլն իշ­խա­նութ­յան հա­մար սո­վո­րա­կան քա­ղա­քա­կան ճգնա­ժամ չէ: Սա այն պահն է, երբ իշ­խա­նութ­յու­նը կա­րող է կորց­նել ոչ թե իր դիր­քե­րը, այլ` պե­տա­կա­նութ­յան մնա­ցած հիմ­քե­րը: Ե­թե պե­տութ­յու­նը կորց­նում է իր հո­գե­ւոր հիմ­քը, այն վե­րած­վում է պար­զա­պես կա­ռա­վար­ման ա­պա­րա­տի, ոչ թե` ազ­գա­յին միա­վո­րի։ Հե­տե­ւա­պես, ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րը վճռո­րոշ են լի­նե­լու։ Ոչ թե իշ­խա­նութ­յան, այլ՝ Հա­յաս­տա­նի ա­պա­գա­յի հա­մար: Իսկ թե ինչ­պի­սին կլի­նի այդ ա­պա­գան ո՛չ իշ­խա­նութ­յու­նը, ո՛չ ընդ­դի­մութ­յու­նը չեն շտա­պում դրա ճար­տա­րա­պե­տութ­յունն ի­րենց վրա վերց­նել: Ինչ­պի­սի ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի կգան Ռու­սաս­տանն ու Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, ինչ­պես կհան­գու­ցա­լուծ­վի Ուկ­րաի­նա­յում Ռու­սաս­տա­նի հա­տուկ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նը, հենց դրա­նով պայ­մա­նա­վոր­ված էլ կհստա­կեց­վի, թե ով է հայտն­վե­լու պատ­մութ­յան աղ­բա­նո­ցում, ով է ստանձ­նե­լու եր­կիրն ըն­կած փո­սից հա­նե­լու պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: Եվ այս­տեղ է, որ Եվ­րա­միութ­յու­նը, թե­ւե­րը քշտած, շտա­պում է, գու­մար­ներ ցփնե­լով, խոս­տում­ներ տա­լով եւ հա­վա­քագ­րե­լով այն ստվե­րա­յին բա­նա­կը, ո­րը կա­պա­հո­վի Հա­յաս­տա­նի սրըն­թաց ան­կու­մը՝ հա­նուն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շա­հե­րի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ո՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված