Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովում կհայտարարի, թե երբ է «Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական հերթապահության մեջ դրվելու
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովում (ՀԺԺ) կհայտարարի, թե երբ է «Օրեշնիկ» հրթիռային համակարգը մարտական հերթապահության մեջ դրվելու։ Այս մասին «Առաջին տեղեկատվական» հեռուստաալիքին հայտարարել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Սա Բելառուսի Հանրապետության նախագահի իրավասությունն ու արտոնությունն է։ Սպասեք Համաբելառուսական (Ժողովրդական) ժողովին. նախագահը ամեն ինչ կասի», – անդրադառնալով հարցին՝ ասել է պաշտպանության նախարարը։
ՀԺԺ 7-րդ նիստը տեղի կունենա Մինսկում դեկտեմբերի 18-19-ը։
Հոկտեմբերի վերջին նախագահ Լուկաշենկոն հաստատել է, որ «Օրեշնիկ» հրթիռային համակարգը երկրում մարտական հերթապահության մեջ կդրվի դեկտեմբերին։
