Ազատազրկված անձինք առցանց շրջայց են կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
ՔրեականՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր առցանց այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
Շրջայցի ընթացքում էքսկուրսավարը մասնակիցներին ներկայացրել է թանգարանի ութ թեմատիկ սրահները, որտեղ արտացոլված են Կոմիտասի կյանքի ուղին և մասնագիտական հարուստ գործունեությունը։
Ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու Կոմիտասի և նրա ժամանակակիցների ուրույն կապը, ծանոթանալու նրա բանահավաքչական ու կոմպոզիտորական գործունեությանը, ինչպես նաև զգալու նրա հոգևոր երաժշտությանը բնորոշ յուրահատուկ հոգեվիճակը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
