Քրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ) Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք

Եկեղեցին ոչ մեկի քաղաքական շահերի սպասարկու չի կարող դառնալ, անկախ այն բանից՝ իշխանություն է, թե մարգինալ խմբեր. Անահիտ Եղոյան

Ներքաղաքական

«Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԸ անդրադարձել է եկեղեցու շուրջ ծավալվող խմորումներին եւ ներկայացրել 2026 թվականի ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ դիրքորոշում:

Տիկին Եղոյան, սկսենք Գյումրուց։ Յոթ Վերք եկեղեցում վարչապետի, մի շարք հոգեւորականների եւ անջատողական հայտարարություններով հանդես եկած սրբազանների համատեղ ներկայությունը լուրջ հասարակական դժգոհություն առաջացրեց։ Դուք՝ որպես Գյումրուց սերվող ընտանիքի ներկայացուցիչ, ինչպե՞ս գնահատեցիք այդ տեսարանը։ Ի՞նչն էր Ձեզ համար մտահոգիչ։

Յոթ Վերք եկեղեցին Գյումրու հոգեւոր ժառանգության առանցքային կենտրոններից է, եւ այնտեղ կատարվող յուրաքանչյուր քայլ աղմկում է շատ ավելի ուժեղ, քան երեւում է առաջին հայացքից։ Այդ օրը տեղի ունեցածը չէր հիշեցնում բնական հոգեւոր արարողություն։ Այն ամբողջությամբ կրել է քաղաքական միջամտության տպավորություն։ Վարչապետի ներկայությունը՝ անջատողական դիրքորոշումներ արտահայտած հոգեւորականների կողքին, հստակ կերպով խաթարեց պատարագի հոգեւոր տրամադրությունն ու  ստեղծեց անհամատեղելիություն սրբության տարածքի ու քաղաքական ուղերձների միջեւ։
Ես դա համարում եմ անթույլատրելի։ Եկեղեցին ոչ մեկի քաղաքական շահերի սպասարկու չի կարող դառնալ, անկախ այն բանից՝ իշխանություն է, թե մարգինալ խմբեր։

Այսինքն՝ Ձեր գնահատմամբ, Գյումրուց ստացած այդ պատկերը չէր կարող լինել ինքնաբուխ կամ պատահական։ Դիտո՞ւմ եք այն որպես ավելի լայն գործընթացի բաղադրիչ։

Այո, դա միանգամայն կանխատեսելի ու ծրագրավորված քայլ էր։ Գյումրու պատարագը օգտագործվեց որպես ցուցադրական հարթակ՝ ցույց տալու, թե պետական իշխանությունն ինչպիսի եկեղեցական միջավայր է փորձում ձեւավորել։

Սա սովորական մասնակցություն չէր։ Այն ուղղված էր այն գաղափարին, որ իշխանությունը կարող է ազդել եկեղեցու ներքին կյանքին, ձեւավորել իրեն անհրաժեշտ կեցվածք ունեցող հոգեւորականների շրջանակ եւ ներկայացնել այն որպես «նորմալ համագործակցություն»։
Այս մոտեցումը վտանգում է եկեղեցու ինքնավարությունը եւ խաթարում է հասարակական վստահությունը։

Այդ իրադարձություններից հետո վարչապետը հրապարակեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ»։ Շատերի մոտ այն ընկալվեց որպես պետական միջամտություն եկեղեցու գործերին։ Ի՞նչ եք կարծում, որն է այդ փաստաթղթի իրական նպատակն ու վտանգը։

Այդ փաստաթուղթը իրականում ներկայացնում է ոչ թե բարեփոխման, այլ վերահսկողություն հաստատելու ջանք։ Եկեղեցին ունի իր դարավոր կանոնակարգը, ինքնավար կառույցներն ու ավանդույթները, որոնք չեն կարող վերանայվել կառավարության քաղաքական կամքով։

Երբ կառավարությունն առաջարկում է «խորհրդատվական աջակցություն» կանոնագրքի մշակման հարցում, դա փաստացի նշանակում է ազդեցություն եկեղեցու ներքին կառուցվածքի, կարգապահության, ֆինանսական եւ հոգեւոր կյանքի վրա։

Այդպիսի միջամտությունը հակասում է թե՛ եկեղեցու պատմական կարգավորմանը, թե՛ պետություն–եկեղեցի հարաբերությունների առողջ մոդելին։

Իշխանությունը, սակայն, պնդում է, որ իր նպատակը թափանցիկությունն ու բարեվարքությունն են։

Թափանցիկության ու բարեվարքության գաղափարը ինքնին ընդունելի է։ Բայց հարցն այն է, թե ով է սահմանում չափանիշները։
Եթե պետությունը սկսում է որոշել, թե ինչպես պետք է կարգավորվի եկեղեցու ներքին կյանքը, դա այլեւս բարեփոխում չէ, այլ վերահսկողություն։
Տարրական սկզբունք կա․ թափանցիկությունը չի կարող ապահովվել քաղաքական ազդեցությամբ, այն պետք է կազմակերպվի եկեղեցական մարմինների, հավատացյալների եւ մասնագիտական վերահսկողության համատեղ աշխատանքի միջոցով՝ առանց պետական ճնշման։

Շատերը խոսում են նաեւ այն մասին, որ եկեղեցու ներսում ակտիվացվել են անջատողական տրամադրություններ։ Գյումրում կատարվածը դրա ապացո՞ւյցն էր։

Այո, Գյումրիում մենք տեսանք հենց այդ երեւույթի դրսեւորումը։ Անջատողական հայտարարություններով հանդես եկող հոգեւորականները չպետք է հայտնվեն պետական պաշտոնյայի կողքին՝ առավել եւս սրբավայրում։

Այդպիսի ներկայությունը լեգիտիմացնում է անթույլատրելի գաղափարներ եւ սխալ ուղերձ է ուղարկում թե՛ հավատացյալներին, թե՛ հասարակությանը։
Եկեղեցին չունի այնպիսի իրավասություն, որը թույլ է տալիս իրեն հակադրվել պետությանը կամ հանդես գալ օրինական կարգի դեմ։

Տեղապահի ընտրությունը նույնպես լուրջ քննարկումների կենտրոնում է։ Դուք նկատո՞ւմ եք դրանում քաղաքական ճնշման վտանգ։

Ցավոք՝ այո։ Տեղապահի ընտրությունը չպետք է դառնա քաղաքական ազդեցության գործիք։ Եթե իշխանությունը փորձի միջամտել այդ գործընթացին, ապա դա կնշանակի, որ եկեղեցին փաստացի զրկվում է իր ինքնուրույնությունից։
Կաթողիկոսական ընտրությունը պետք է տեղի ունենա բացառապես եկեղեցական կանոնների ու ավանդույթների շրջանակում՝ առանց որեւէ քաղաքական ճնշման։

Վարչապետի առաջարկը՝ պատարագից առաջ պետական օրհներգ հնչեցնելը, Դուք դա ընդունելի՞ եք համարում։

Պետական օրհներգը Հայաստանի ինքնության կարեւոր խորհրդանիշներից է։ Բայց եկեղեցին ունի իր դարավոր ծիսակարգը, եւ որեւէ աշխարհիկ արարողակարգ չի կարող խաթարել այդ կարգը։

Օրհներգը պետք է հնչի պետական եւ հանրային վայրերում, իսկ եկեղեցում պետք է հնչի աղոթքը, ոչ թե պետական ծիսակարգի տարրերը։ Սա չի բխում ո՛չ հոգեւոր ավանդույթից, ո՛չ լուրջ պետական մտածողությունից։

Հայոց Հայրենիք կուսակցությունը պատրաստվո՞ւմ է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Դուք կարողացե՞լ եք արդեն հստակեցնել դրա ձեւաչափը։

Մենք ակտիվ բանակցությունների փուլում ենք, եւ հավանաբար կմասնակցենք ընտրություններին, բայց մասնակցության ձեւաչափը, ռազմավարությունը եւ այլ մանրամասներ ավելի հստակ կլինեն մեր հունվարյան հերթական համագումարից հետո։ Այդ ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը, ցուցակների, քարոզարշավի եւ քաղաքական ուղերձի ամբողջական ռազմավարության մասին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետԱստղագուշակ դեկտեմբերի 20-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված