25 տարի իրավաբանության առաջնագծում.«Լեվ Գրուպ»-ում այսօր տոն է
ԻրավականԴեկտեմբերի 12-ը «Լեւ Գրուպ» ընկերության համար տոնական է, 25 տարի առաջ այս օրը ծնվեց տասնյակ հազարավոր անձանց իրավունքներ վերականգնած, պրոֆեսիոնալ թիմով բազում նախադեպային վճիռներ արձանագրած, ՄԻԵԴ-ում իր հետքը թողած «Լեւ Գրուպ» ընկերությունը։
«Լեվ Գրուպ»-ի և «Իրավունք մեդիայի» համագործակցությունը քսան տարվա պատմություն ունի։ Այդ տարիների ընթացքում բազմիցս փորձ է կատարվել փակել «Իրավունք» թերթը, թերթի խմբագրի, լրագրողների նկատմամբ փորձ են կատարել հաշվեհարդար տեսնել, ընդհուպ, մահափորձ, հարյուրավոր հայցերով մտել են դատարան, որպեսզի ֆինանսական պահանջներով սնանկացնեն իրավունք մեդիային։ Մեդիայի համար ծանր այդ իրավիճակներում «Լեվ Գրուպ»-ի փաստաբանները ոչ միայն կանգնած են եղել իրավունքի կողքին, այլ հարուցված բոլոր վարույթներով կամ գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով, կամ դատարաններն արձանագրել են, որ «Իրավունքի» լրագրողներն իրենց լրագրողական իրավունքներն իրականացրել են օրենքի տառին համապատասխան։ Ավելին «Իրավունք» թերթի դատական ակտերի ուժով , ի նպաստ ողջ լրատվական դաշտի համար այս տարիների ընթացքում ձևավորվեցին լրագրողներիս համար բարենպաստ դատական նախադեպեր։
«Իրավունք Մեդիա» հոլդինգի ղեկավարությունը, «Իրավունքի» լրագրողներն ու ողջ անձնակազմի շնորհավորում է Լեվ Գրուպի ողջ թիմին։ Մաղթում ենք էլ ավելի մեծ հաջողություններ իրավական ոլորտում, վստահ ենք, որ «Լեվ Գրուպ»-ի հիմնադիր, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի ջանքերով արդարադատությունը իսկապես կծառայի ի նպաստ ՀՀ քաղաքացու։
Առանձնահատուկ շնորհավորում ենք ընկերության հիմնադիր աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանին։ Վստահ ենք, որ Ձեր մասնագիտական հեղինակության ու փաստաբանության նկատմամբ վստահությանը ամենաբարձր նշաձողը սահմանող Ձեր տեսակով շարունակելու եք Ձեր պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքները ապահովել բոլոր ժամանակներում:
Հարգարժան պարոն Բաղդասարյան, Դուք Ձեր տեսակով եկել եք ապացուցելու, որ որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ` արդարադատության համակարգը:
Լավագույն ցանկություններով «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրակազմ
