Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Նիկոլի դատաիրավական համակարգում կարմիր գծեր չկան

Հրապարակախոսություն

Վիկտոր Համբարձումյանը, Շիրազը, Մարտիրոս Սարյանը, Մոնթեն եւ այլ մեծություններ ողջ լինեին, Նիկոլի պահանջով նրանց էլ կկալանավորեին:

Նիկոլ հայադավը սկսել է գործել ոստիկանի համազգեստ հագած, ոստիկանի անունից հանդես եկող հանցագործին բնորոշ մենթական ամենացինիկ, ամենալկտի, ամենաստոր եւ ամենագռեհիկ մեթոդներով: Ուրիշ ի՞նչ կերպ բացատրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելը մի այնպիսի շինծու մեղադրանքով, որն իմանալու դեպքում նույնիսկ եփված հավերը կքրքջային:

Հայաստանի քննչական կոմիտեն օրերս իր պաշտոնական կայքում «Բացահայտվել է նախկին տարիներին կատարված թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք» վերտառության ներքո հանդես եկավ մի հաղորդագրությամբ, որին ծանոթանալուց հետո, կարծում ենք, յուրաքանչյուր ողջախոհ մարդու մոտ չեն կարող չառաջանալ հետեւյալ հարցերը՝ բա չե՞ք ամաչում, ամոթից գետինը չե՞ք մտնում… Բա դուք ձեզ քրիստոնյա՞ եք համարում, համարձակվում եք եկեղեցի՞ մտնել, Աստծո երկնային զայրույթից եւ երկրի վրա ձեր նկատմամբ դրա գործնական հետեւանքներից ընդհանրապե՞ս չեք վախենում…

Վերջին հարցը, իհարկե՛, միայն այն դեպքում, եթե տվյալ քրեական վարույթի եւ Արշակ սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում նախաձեռնելու որոշման, միջնորդության եւ այն հաստատելու, բավարարելու, սրբազանի ձերբակալման ու կալանավորման հետ առնչվող Քննչական կոմիտեի, դատախազության եւ «ԱԱԾ» կոչվածի (իրականում Նիկոլի անվտանգության ծառայության) պաշտոնյաները, ինչպես նաեւ սրբազանի կալանքի որոշումը կայացրած դատավորն իրենց քրիստոնյա են համարում ու մտնում եկեղեցի, քանի որ, հնարավոր է, իրենց ոչ քրիստոնյա են համարում, ոչ էլ եկեղեցի մտնում, նրանցից ոմանց պարագայում բացառված չէ նույնիսկ հակառակը՝ սատանայապաշտ լինելը եւ սատանայապաշտական ծեսերի մասնակցելը:

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության առաջին երկու պարբերությունները, ինչպես ասում են նման դեպքերում, նեյնիմներ են կամ Գյուլնազ տատի հեքիաթներ եւ, կարծում ենք, նպատակ ունեն հանրության շրջանում այն երեւութականությունը ստեղծելու, թե Արշակ սրբազանի նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական հետապնդումը ոչ թե Նիկոլի կամ հայադավի ոհմակից ինչ-որ մեկի պատվերի կատարման արտահայտությունն է, այլ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնողի հանձնարարականի կատարման արդյունք:

Իբր՝ տեսեք-տեսեք. «շեֆի» կողմից «…հանձնարարվել է նաեւ վեր հանել, ուսումնասիրել եւ ակտիվ քննություն իրականացնել նախկին տարիներին կատարված եւ չբացահայտված քրեական վարույթներով», ու մեկ էլ հանկարծ պարզվել է, որ Ս. Խ.- ն (գերաշնորհ սրբազան Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ավազանի անուն-ազգանվան սկզբնատառերը), այն էլ՝ 2018 թվականին, կտոր մը թմրամիջոց է իրացրել թունդ նիկոլական, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման անդամ կամ մասնակից ոմն Հ. Ա.- ին: Եվ իբր ներկայի հետ կապվածը, ինչպես ասում են, արդեն «դորդուբեշ» են արել, անցել են նախկինին: Թե ի՞նչը վեր հանել, ուսումնասիրել, չեն գրել` երեւի ամաչելով կամ հանրային քրեական հետապնդման համար ինչ-որ շինծու հիմքեր թխելիս շտապելով:

Կատարվածի առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։

Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեւորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգեւորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելն իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսեւորումն է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները»։

Ամենայն լրջությամբ, այն տպավորությունն ունեմ, որ եթե այսօր Պարգեւ սրբազանը Հայաստանում լիներ, հրապարակայնորեն ու համարձակորեն իր կարծիքն արտահայտեր Վեհափառի եւ Եկեղեցու հանդեպ Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի (չարախմբի) հայտարարությունների եւ գործողությունների վերաբերյալ, եւ Նիկոլ հայադավից Հայաստանի քննչական կոմիտեում կամ «ԱԱԾ» կոչվածում ներքին հրաման, կարգադրություն, հանձնարարական կամ ցուցում ստացած լինեին` նրան շինծու վարույթով թմրամիջոց իրացրած անձ ներկայացնելու եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, ձերբակալելու, դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, ապա, որքան էլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նշված կամարտահայտությունը հանցավոր բնույթ ունենար, առանց իրենց աչքը թարթելու, առանց ամոթի որեւէ նշույլի, առանց խղճի որեւէ խայթի, կկատարեին Նիկոլի պահանջածը՝ փոքր-ինչ հաշվի չառնելով, թե ով է Պարգեւ սրբազանը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ու հեղինակություն ունի:

Եվ Նիկոլի գրպանում գտնվող, այսինքն՝ կամակատար, դատարանն էլ (հիշո՞ւմ եք իշխանությունն ուզուրպացրած, իշխանության ուզուրպատոր Նիկոլի հայտնի հայտարարությունը՝ «Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարողա չանի՞…»), իմ տպավորությամբ, նույն կերպ կբավարարեր վերոնշյալ միջնորդությունը:

Ավելին. նաեւ այն տպավորությունն ունեմ, որ եթե այսօր ողջ լինեին Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը, Սոս Սարգսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Խորեն Աբրահամյանը կամ նրանց նման երեւելի այլ մեծություններ, եւ նրանցից ցանկացածը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանի նման համարձակորեն պաշտպաներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Մայր Աթոռը Նիկոլ հայադավի բացառիկ լկտիությամբ ու սանձարձակությամբ աչքի ընկնող հրապարակային հարձակումներից ու ստոր քայլերից (իսկ որ բոլորն էլ կպաշտպանեին, մազաչափ կասկած չունեմ), ապա վերոնշյալ մարմինները Նիկոլ հայադավի հանցավոր հրամանը, կարգադրությունը, հանձնարարականը կամ ցուցումը կատարելով, նրանցից ցանկացածի նկատմամբ կվարվեին այնպես, ինչպես վարվեցին Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ՝ նրան վերագրելով թմրամիջոցի իրացում, չնայած դրա ողջ անհեթեթությանը եւ շինծու վարույթի պարունակած զարհուրելի կեղծիքին:

Այս տպավորությունս ամրապնդվում է նաեւ վաղուց անվիճարկելի այն իրողությամբ, որ ինչպես Նիկոլը, այնպես էլ նրան ծառայող «իրավապահ» ու դատական մարմինները կարմիր գծեր չունեն: Եվ, հետեւաբար, իրավունք ունե՞ն ակնկալելու, որ իրենց նկատմամբ կարմիր գծեր կլինեն…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համարUcom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն  իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված