ՀՐԱՏԱՊ. Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում
ՆերքաղաքականԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում եւ փաստաբանի միջոցով իր խոսքն է ուղղում հանրությանը.
«Մշտապես եղել են տարաբնույթ եւ տարատեսակ սադրանքներ եւ ապօրինություններ, որոնք ս.թ. դեկտեմբերի 4-ից հետո կրել են աննախադեպ բնույթ եւ «հանգուցալուծումը» եղավ այսօր՝ պատժախուց իմ հայտնվելով:
Ի գիտություն հանրությանը՝ ուզում եմ նշել, որ ապօրինությունների, սադրանքների եւ անմարդկային վերաբերմունքի՝ դրանցից բխող հետեւանքների պատասխանատվությունն ամբողջապես եւ լիովին ընկնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վրա:
Հ.Գ. - 44 օրյա պատերազմի ժամանակ սրանից ավելի ծանր պայմաններում ենք ապրել՝ ցեխի մեջ եւ անձրեւի տակ, բայց այն ժամանակ աչքերիս առջեւ եւ սրտերիս մեջ Արցախ ու Հայաստան կար: Իսկ այսօր մատի ու մատանու արանքը մտած չինովնիկների ապօրինությունների եւ Նիկոլի կողմից բռնաբարված խոսքի ազատության եւ ժողովրդավարության հետեւանքով են այս փորձությունները:
Անգամ այս դժվարությունների մեջ կամքս ամուր է, ընթացքս հաստատակամ եւ վստահաբար ասում եմ Ձեզ՝ հաղթանակն անխուսափելի է:
Կեցցե՛ Հայաստանը եւ Արցախը:
Կեցցե՛ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:
Վահագն Չախալյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
12.12.2025»:
