Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ

«Հրապարակ». Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում Փաշինյանն այլեւս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում Նիկոլ Փաշինյանն այլեւս չի կարողանում նոր հաջողություններ գրանցել` 10 եպիսկոպոսներից բացի, այլ հոգեւորական չի միացել Վեհափառի հրաժարականի պահանջին, թեպետ ՔՊ-ից վստահեցնում էին, որ շուտով 2-3 եպիսկոպոս է իրենց միանալու։

Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Արշակ սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգեւորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուն էր գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը․ չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաեւ Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։
Իսկ ցանկում ընդգրկված, չստորագրած 3 եպիսկոպոսներն են՝ Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Նալբանդյանը, Գերմանիայի թեմի՝ Սերովբե Իսախանյանը, Արթիկի թեմի՝ Նարեկ Ավագյանը: Թե նրանց անուններն ինչպես էին հայտնվել տիրադավների ցանկում, մեզ ասացին, որ դավանափոխները վստահեցրել էին, որ նրանք կստորագրեն։

Սակայն, մեր տեղեկություններով, Նարեկ եւ Սերովբե եպիսկոպոսները մերժել են միանալ տիրադավների ցուցակին, թեպետ Նարեկ եպիսկոպոսի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Արմաշ Նալբանդյանը թեպետ տատանվում է, բայց դեռ դիմադրում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ