Հայ բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում 5 բրոնզե մեդալ են նվաճել
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականը Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում հինգ բրոնզե մեդալ է նվաճել։
Մեդալակիրներ են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Գարբոյանի, Բազեյանի և Հովհաննիսյանի համար սրանք առաջին մեդալներն էին աշխարհի առաջնություններում։ Դավիթ Չալոյանը նվաճել է իր երկրորդ մեդալը՝ 2021 թվականի արծաթից հետո, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնությունների հնգակի բրոնզե մեդալակիր։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
