Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱԱ-ԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՎԱՂԸ

Սպորտ

 Հայաստանի Բռնցքամարտի մեծահասակների հավաքականը Դուբայում կայացած IBA Աշխարհի առաջնությունից կվերադառնա վաղը դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ժամը 5։00 - ին։ Մեր ընտրանին պատմական արդյունք գրանցեց, նախ երբևէ 9 մասնակից չէինք ունեցել կիսաեզրափակիչ փուլում։ Մեր կաշվե ձեռնոցի մարտիկները նվաճեցին 5 բրոնզե մեդալ, որը ևս երբևէ չէր գրանցվել։ Շատ կարևոր է նշել, որ մեր մարզիկները կարող էին նվաճել նաև արծաթե ու ոսկե մեդալներ, ցավոք մրցավարները բացահայտ անարդար էին վարվում, հատկապես անարդար վարվեցին մեր անվանի մարզիկներ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ, ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ և ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նրանք բացահայտ հաղթել էին իրենց հակառակորդներին, ցավոք մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակիցներին ու մեր կաշվե ձեռնոցի մարտիկները զրկվեցին բրոնզե մեդալից ու պայքարը շարունակելու հնարավորությունից։ Չեմ կարող չնշել նաև մեր մյուս անվանի մարզիկների ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ և ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԻ մասին, մրցավարները կիսաեզրափակչում ցավոք շատ անարդար գտնվեցին մեր մարզիկների հանդեպ ու նրանց հաղթանակը շնորհեցին մրցակիցներին, հենց այդ պատճառով էլ Բաչկովն ու Չալոյանը պարգևատրումից անմիջապես հետո իրենց պարանոցից հանեցին բրոնզե մեդալները։ Երբեք չի կարելի լինել անարդար որևէ մարզիկի հանդեպ, քանի որ նրանց մոտ հիասթափություն կարող է առաջանալ, նույնիսկ կարող են հեռանալ սպորտից, չի կարելի։ Կոչ եմ անում բոլոր մրցավարներին, երբեք մի վարվեք այդպես ու մի կույր ձևացեք և անարդար մի վարվեք մեր մարզիկների հանդեպ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ