Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

«Հետույք» բառն ասելու համար մարդկանց տանում, կալանավորում են. Փաստաբան Մելիքյան

Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն  անդրադարձել է Հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացրած անձանց ազատ արձակելու հանգամանքին։

Նա շեշտել է՝ հարձակվողներին ազատ են արձակել դատարանի դահլիճից, երկուսի նկատմամբ կիրառվել է ընդամենը վարչական հսկողություն։

Փաստաբանը տարակուսել է.

«Հետույք» բառն ասելու համար մարդկանց տանում, կալանավորում են, բայց օրը ցերեկով, մի քանի հոգով, դեմքները փակած, նախապես կազմակերպված հարձակում իրականացնողների նկատմամբ բանտային կալանք չեն կիրառում։ Դա նորմա՞լ է, թե՞ չէ։

Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում, 3-4 տարի առաջ հայտնած կարծիքի համար Միքայել Սրբազանն է կալանավորվում, ընտրական գործընթացի ժամանակ աղմուկի համար կալանավորվում են Վեհափառի եղբայրը, եղբորորդին, բայց  օրը ցերեկով մասկաներով, պետհամարանիշ փոխելով մարդու վրա խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում։ Էդ ո՞նց է լինում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ