Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին

Այս մարդն էլ ո՞նց ասի, որ ինքն Ադրբեջանի, Թուրքիայի դեսպանն է Հայաստանում. Զոհրապ Բեկ-Գասպարենց

Մշակութային

Վերջին շրջանի իրադարձությունները թույլ չեն տալիս մտածելու այլ հարցերի շուրջ, բացի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց: Այն պառակտումը, որը ներկայիս իշխանությունը մտցրեց եկեղեցի, անտարբեր չեն թողնում շատ մշակութային գործիչների: Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է անվանի դերասան ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ հետ:

«ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԵՄ ՉԷ, ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ Է»

— Ձեզ հետ զրույցներում բազմիցս անդրադարձել ենք մշակութային գործիչների երբեմն դավադիր լռությանը տեղի ունեցողին: Հիմա այլեւս քաղաքականություն չկա, դիպչել են մեր սրբությանը՝ եկեղեցուն: Ո՞ւր ենք գնում այսպես:

— Ասեմ, որ բոլոր մշակութային գործիչները չեն, որ լռում են: Ում սիրտը, միտքն ու հոգին ցավում է, նա չի կարող լռել: Այս մեծ, համաշխարհային քարտեզագրման մեջ ավելի մեծ խաղացողներ կան, մենք ընդամենը խաղադրամներ ենք եւ սեղանի շուրջ չենք նստած, այլ սեղանից հեռու մի այլ տեղ: Ինչեւէ, եկեք մի պարզ բան հասկանանք՝ այսօր մենք՝ հայերս, ի՞նչ ուժ ունենք: Ունենք երկու հզոր ուժ՝ եկեղեցին եւ սփյուռքը: Եվ, իհարկե, շատ հարցերում եկեղեցին է կապում սփյուռքին Հայաստանի հետ: Ո՞ւմ է հարմար, որպեսզի եկեղեցին փլուզվի, ո՞ւմ է ձեռնտու, որպեսզի երկպառակտում մտնի եկեղեցու մեջ: Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող են հայտնվել նույնիսկ եկեղեցական սպասավորներ, որոնք կարող են այսօր հայտնվել այս պատերազմի մյուս կողմում: Այս պատերազմը կաթողիկոսի դեմ չէ, մեր Հայ Առաքելական եկեղեցու դեմ է: Այն եկեղեցու, որը մեզ բերել, հասցրել է հայկական մշակույթը, գիրը… Ու եթե մենք այսօր կանք՝ Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ է:

Վեհափառին հետապնդելը զուտ ձեւական բնույթ է կրում, եկեղեցին են ցանկանում քանդել, բայց չի՛ ստացվի: Չեն հասկանում, որ եկեղեցին միայն շինություն չէ: Ամեն մարդ իր մեջ եկեղեցի է՝ ամեն հայ մարդ, ով հետեւորդ է Հայ Առաքելական եկեղեցու: Մեր եկեղեցին ուժ է ու դրանում կասկած չկա: Մինչդեռ այսօր փորձում են քանդել, թուլացնել հայի այդ ուժը, սա պարզ թուրքական ծրագիր է: Մենք բազմիցս խոսել եւ դեռ խոսում ենք այն մասին, որ պետք է ազգի արյունն արթնանա: Չգիտեմ՝ ինչի՞ն են սպասում կամ ո՞ւմ են սպասում:

«ԻՆՉ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԲՈԼՈՐԻՍ»

— Պարոն Բեկ-Գասպարենց, ակնհայտ է, որ իշխանությունը շանտաժով եւ վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձում է իր «գործն» առաջ տանել: Մինչեւ ե՞րբ:  

— Չգիտեմ՝ մինչեւ երբ, բայց եկեղեցու կառույցի մեջ խառնվել չի կարելի: Շանտաժն էլ, վախի մթնոլորտն էլ զարմացնում է ինձ, ինչպես նաեւ զարմացնում է այն, որ կան հոգեւոր սպասավորներ, որոնք իշխանության կողմից են: Բայց վստահ եմ՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մեր եկեղեցին եւ Վեհափառը կմնան պինդ, արդար: Լռելու ժամանակ չկա, պետք է գործել, միաբանվել մեր եկեղեցու, մեր հավատքի կողքին: Այն ներկայացումները, որոնք ամեն կիրակի այս իշխանությունները տալիս են, ակնհայտ երեւում է, որ բեմադրություն է: Ես ինքս բեմադրիչ լինելով՝ շատ լավ հասկանում եմ՝ ինչ է այնտեղ կատարվում: Պետք չէ հանճարեղ բեմադրիչ լինել, որպեսզի հասկանալ, թե ինչ բեմադրություն է ներկայացնում Նիկոլը բոլորիս: Հեւեւաբար, զարթոնք է պետք մեր ազգին, քանի որ սա շատ վատ խաղ է հայի, հայկական մշակույթի եւ Հայոց պատմության դեմ ուղղված: Ու մենք խելոք, հնազանդ ենթարկվո՞ւմ ենք այդ ամենին:

— Հետաքրքիր է` ի՞նչ է կատարվում Միացյալ Նահանգներում, արդյոք Սփյուռքը ներդաշնակ է կաթողիկոս մերժող թեմի առաջնորդ ունենալու հետ։ Նկատի ունեմ՝ ԱՄՆ Հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին:

— Ասեմ, որ սփյուռքի ուժը շատ մեծ է, բայց այդ ուժի միջնորդը նաեւ եկեղեցին է: Հավատացեք, այստեղ սփյուռքահայերը հավաքվում են հենց եկեղեցում: Եվ այդ ամեն ուժը ինչ-որ պետք է տրվի եւ արվի, հայրենիքի համար էարվում: Հավատացնում եմ Ձեզ՝ եկեղեցու պառակտումը միայն թուրքին է պետք: Կրկնում եմ՝ այս պատերազմն անձի դեմ չէ, կոնկրետ քանդում են մեր եկեղեցին: Բայց, էլ եմ շեշտում, վստահ եմ ասում՝ չեն կարող: Կամ ո՞վ են իրենք, որ որոշեն Վեհափառը լինի, թե չլինի: Սա արդեն բոլոր սահմաներն անցնում է, ինչը թեեւ կանխատեսելի էր: Տարիներ առաջ ասում էի, որ Արցախն են քանդում, հետո անցնելու են եկեղեցուն: Դա պետք է միայն ու միայն թուրքերին ու թուրքահպատակներին: Ի՞նչ ասեմ, վախեցեք թրքացած հայից, ոչ թե իրական թուրքից:

«ՄՆՈՒՄ Է ԿԱՆԳՆԻ, ՊԱՐԶ ԱՍԻ՝ ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՊԻՈՆ ԵՄ»

— Ի վերջո, ի՞նչ ելք եք տեսնում։ Հասել ենք մի իրավիճակի, երբ կալանքներով չեզոքացվում են կարող ուժերը։ Հետեւապես, ո՞վ պետք է կասեցնի այս գահավիժումը։

— Ելքը մեկն է՝ պետք է միաբանվել եւ համախմբվել Վեհափառի կողքին: Իրո՞ք մարդիկ չեն հասկանում, որ սա վերջն է, թե՞ էլի սրճարաններում ձմերուկ ենք ուտում ու չենք գիտակցում, որ արդեն մեծ պետություններն են որոշում մեր փոխարեն ու ինչպես իրենք որոշում են, այդպես էլ լինում է: Բայց հաշվի առեք, որ մեծ պետություններն ուժեղի կողքին են միշտ կանգնում, իսկ մենք թուլացած ենք ու քանի գնում, ավելի ենք թուլանում: Այս մարդը էլ ո՞նց ասի, որ ինքն Ադրբեջանի, Թուրքիայի դեսպանն է Հայաստանում: Մնում է կանգնի, պարզ ասի՝ հա՛յ ժողովուրդ, ես թուրքական շպիոն եմ, եկել եմ, որպեսզի քանդեմ Հայաստանը, հայ մարդու կենսագրությունը, հայոց հողը:

Որ ասում է Մասիսը հանենք այստեղից-այնտեղից, ուզում եմ հարցնեմ՝ Ուելսի դրոշի «դռակո՞ն» է, որ հանի: Սիմվոլներ է վերացնում, իսկ թուրքերը սիմվոլներ են սիրում: Այսինքն՝ «մի խփեք, էս էլ կանեմ» բակային հոգեվիճակի մեջ է. այդպիսի տղաներ կային, որ պատրաստ էին ամեն ինչի, միայն թե իրենց չխփեին:
Գիտեք, ես նույնիսկ վստահ եմ, որ իր թիմից լիքը մարդիկ կան, որ մտքի մեջ, քնելուց առաջ մտածում են. բանտով վերջացնենք լավ կլինի: Ես վստահ եմ, որ նրանք երազում են գոնե բանտով վերջացնեն:  

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված