Ջուլանիի նախկին թիկնապահը սպանել է ամերիկացի զինվորականների. Թրամփը տարօրինակ վիճակում է
ՄիջազգայինԱյսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել ամերիկացի զինվորականները, կան զոհեր: Ըստ ամերիկյան աղբյուրների, Պալմիրայում զինված ԻԳԻԼ-ականը դարանակալել է ամերիկացի զինծառայողներին։ ԱՄՆ բանակի երկու զինվոր և մեկ քաղաքացիական աշխատակից զոհվել են, ևս երեքը վիրավորվել են։ Զինյալը սպանվել է պատասխան կրակի ժամանակ։
Ու թեեւ մեղադրանքները հասցեագրվում էին ԻԳԻԼ-ի քնած բջիջներին, իսկ Թրափը սպառնում էր դրանք ոչնչացնել, պարզվեց, որ հարձակվողը, որի անունը Աբու Ջաբր Սուֆյան է (լուսանկարում), ով Սիրիայի ներկայիս ահաբեկիչ նախագահ Ջուլանիի թիկնապահն է եղել։
Չնայած, «եղել» տերմինը, որն ԻԳԻԼ-ի փոխարեն օրակարգ բերեցին նույն ամերիկյան աղբյուրները, առնվազն տարօրինակ է: Այսինքն, եթե տվյալ ահաբեկիչն այլեւս Ջուլանիի թիկնապահը չէ, քանի որ, ասենք, դավաճանել է նրա, ապա ինչո՞ւ էր մինչ այս ողջ` գտնվելով Սիրիայում: Իսկ եթե թկնապահը չէր, քանի որ այլ պարտականություններ է կատարում` մնալով Ջուլանիի խմբավորման մեջ, պա սա հետաքրքիր շրջադարձ կլիներ: Այն է` ամերիկացիները Ջուլանիին հանում են ահաբեկիչների ցուցակից, Թրամփը նրան ընդունում է Սպիտակ տանը: Բայց ահա պարզվում է, որ Ջուլանիի ենթակաները մինչեւ հիմա ահաբեկչական հարձակումներ են իրականացնում, ընդ որում` ամերիկացիների դեմ: Ու հիմա ի՞նչ, Սպիտակ տունը նորից Ջուլանիին ահաբեկիչ ճանաչելու խնդրի առա՞ջ է կանգնած: Այն դեպքում, երբ մասնավորապես Վաշինգտոնի, հիմնականում` Անկարայի աջակցությամբ Սիրիայի ղեկավարումն Ասադից անցավ ամենասովորական ահաբեկչի: Այն է, Վաշինգտոնն ու Անկարան ուղղակիորեն նպաստել են, որ ահաբեկիչները խլեն Սիրիայի իշխանությունը, այսինքն` հովանավորել են ահաբեկիչներին: Իսկ դա, չմոռանանք, շատ ծանր հանցանք է:
Բայց նաեւ, եթե հիմա Թրամփը չցանկանա պարզել, թե իրականում ում հրամանով են սպանվել ամերիկացի զինվորականները, ամենակարեւորը` ինչու եւ ինչ խաղի մեջ է Ջուլանին, ապա վաղը-մյուս օրը ԱՄՆ-ն շատ ավելի լուրջ հարվածներ կարող է ստանալ:
Կարճ ասած, ցնցող իրավիճակ է, սպասենք զարգացումներին:
