ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 5 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ ԺԱՄԱՆԵՑ ԵՐԵՎԱՆ
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին դիմավորեցին հարազատներ, մարզասերներ, երկրպագուներ։ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ գլխավորությամբ, մեր ընտրանին Դուբայում ավարտված IBA ԱԱ֊ից, հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով, առաջին անգամ Աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ, ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ և ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
