Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունը Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին Ջեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համար Ամենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ Դեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքը Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Թրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարի

Իշխանություններն ամեն կերպ անտանելի պայմաններ եւ ճնշում են գործադրում քաղբանտարկյալների նկատմամբ. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ահազանգել էր, որ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում՝ այն բանի համար, որ իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Այս ամենի մասին առավել մանրամասն «Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացրեց պատգամավորը:

«ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

Արդեն մի քանի օր է, ինչ Վահագն Չախալյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ փաստացի խոշտանգում է իրականացվում, ինչի մասին Դուք եւս բարձրաձայնել էիք: Ի վերջո, ի՞նչ է պատահել եւ ի՞նչ տեղեկություններ ունեք:

— Ես իմ ֆեյսբուքյան էջում կատարել էի գրառում, որտեղ գրել էի, որ ինձ հետ կապ է հաստատել Վահագն Չախալյանի փաստաբանն ու տղան եւ ահազանգել են, որ քրեակատարողական հիմնարկում առաջացել են խնդիրներ, ինչի հետեւանքով Չախալյանին տեղափոխել են պատժախուց: Այդ ողջ ընթացքում ես կապի մեջ եմ եղել ե՛ւ տղայի, ե՛ւ փաստաբանի հետ: Այնուհետ շատ ավելի ուշ, փաստաբանն ինձ հետ կապ է հաստատել եւ ասել, որ առկա խնդիրները ստացել են որոշակի լուծումներ: Անձամբ ես չեմ այցելել Վահագն Չախալյանին, քանի որ շաբաթ-կիրակի օրերին այցելությունների խնդիր կա եւ նրան տեսակցելու արգելքը նոր է բացվել: Առաջիկայում պլանավորում ենք նրան այցելել եւ տեղում ծանոթանալ խնդրի մանրամասներին:

Պարոն Դանիելյան, իսկ խնդիրը որոշակի լուծում է ստացել ի՞նչ է նշանակում, նրան պատժախցից տեղափոխե՞լ են արդեն:

— Ծագած խնդրի որոշակի լուծման մասին ասաց փաստաբանը, որը այդ պահի դրությամբ կարգավորվել էր, սակայն կրկնում եմ՝ ես անձամբ պիտի այցելեմ, որ բոլոր մանրամասներից տեղեկանամ եւ կարողանամ Ձեզ պատասխանել: Մինչեւ իմ աչքերով նրան չտեսնեմ, ավելին ասել չեմ կարող:

Իսկ առհասարակ ի՞նչ կասեք այն մասին, որ քաղբանտարկյալներին ամեն չնչին պատճառով կարող են տանել մեկուսարան, կտտանքների ենթարկել: Սա ինչքա՞ն պետք է շարունակվի:

— Ես այս ամենին շատ վատ եմ վերաբերում եւ այն, ինչ տեղի է ունենում ինձ համար անընդունելի է: Միանշանակ մենք մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որպեսզի կարողանանք պարզել՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Այն, որ իշխանություններն ամեն կերպ անտանելի պայմաններ եւ ճնշում են գործադրում քաղբանտարկյալների նկատմամբ, ավելի քան ակնհայտ է: Իսկ մնացած մանրամասները կարող եմ նկերկայացնել Վահագն Չախալյանին տեսակցելուց հետո:

Այն, որ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում գտնվող քաղբանտարկյալների վիճակը հնարավորինս դառնա անտանելի, անհերքելի է՝ սկսած իրենց առողջական խնդիրներից, վերջացրած այն պայմաններով, որոնք ստեղծվում են նրանց նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում:

Օրեր առաջ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, իմ նախաձեռնմամբ, քննարկում կազմակերպվեց, եւ ես մանրամասն ներկայացրեցի այն իրավիճակը, որը տիրում է ՔԿՀ-ներում՝ քաղբանտարկյալների եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց հետ կապված:

«ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՊԱՏԺԻ ՄԵԽԱՆԻԶՄ»

Կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապայանի առողջական վիճակը եւս վատացել է՝ հենց այդ նույն պայմանների պատճառով: Ի՞նչ կասեք Միքայել սրբազանի հետ կապված խնդրի մասին:

— Այո, նույնը Միքայել սրբազանի մասով է: Նրա առողջության հետ կապված նույնպես կար լրջագույն խնդիրներ: Այսինքն՝ իշխանությունները կրկին պրոբլեմներ էին ստեղծում՝ սրբազանի վիրահատության եւ հետվիրահատական շրջանի հետ կապված: Դա ցույց է տալիս, որ անազատությունը կիրառում են որպես պատժի մեխանիզմ: Այսինքն՝ մարդկանց պահելով անազատության մեջ, վատ պայմաններում, փորձում են նման կերպ ավելի ճնշում գոծադրելով՝ նրանց խեղճացնել:

Վերադառնալով Վահագն Չախալյանի հետ կատարվածին՝ ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ սա կապ ուներ վերջին դատական նիստին դահլիճից նրա հնչեցրած արտահատության հետ, որը ուղղված էր Նիկոլ Փաշինյանին:

— Ենթադրում եմ՝ այո, որովհետեւ Վահագն Չախալյանն այն մարդկանցից է, ով երբեք կոմպրոմիսի չի գնում: Այսինքն՝ երբեք չի տրվում այն ճնշումներին ու հալածանքներին, որը տրվում է իշխանության կողմից: Նա կամային բարձր հատկություններ է դրսեւորում եւ իր տեսակետն արտահայտում է թե՛ դատական նիստերի ընթացքում, եւ թե՛ իր բոլոր դրսեւորումներում: Չախալյանը եւ մնացած բոլոր 18 արդարներն այն մարդիկ են, որոնք իրենց սկզբունքային դիրքորոշումներն ունեն եւ տեղի չեն տալիս բոլոր այն ճնշումներին, հալածանքներին, որոնք կիրառվում են նրանց նկատմամբ: Այո՛, այդ սկզբունքային դիրքորոշումները կարող են պատճառ հանդիսանալ պահման պայմանների եւ այլ պատժիչ մեխանիզմների հետ կապված:

Հիշեցնենք, որ պատժախուց տեղափոխվելուց առաջ՝ Վահագն Չախալյանը փաստաբանի միջոցով հայտարարությամբ էր հանդես եկել եւ ի գիտություն հանրության տեղեկացրել, որ իր կալանքի ընթացքում իրեն պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բաքվի դատարանում շարունակվում է կեղծ դատավարությունըՆոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակինՋեքփոթը Հրե Ձիու տարում. Արևելյան Աստղագուշակ 2026 թվականի համարԱմենահզոր բույսը քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվելՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետՊուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռ«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված