Քրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ) Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք

Արցախի հարցը անձեր չեն բացել, եւ անձեր էլ չեն կարող այն փակել. Մետաքսե Հակոբյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրույցակիցը Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ է:

«ԻՆՉ ՔԱՅԼԵՐ ԱՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՒՂԻՂ ՎՏԱՆԳ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը վերջնական փակված է, հակառակ դեպքում՝ կլինի նոր պատերազմ, նոր զոհեր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այն անձն, ով վախեցնում է պատերազմով, իրականում խաթարեց ողջ բանակցային գործընթացը, որն, ըստ էության, խաղաղության օրակարգն էր եւ իր անպատասխանատվության, իր հանցավոր քայլերի հետեւանքով բերեց պատերազմ, ինչի պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, այդ թվում՝ նաեւ երեխաներ, կանայք ու ծերեր: Ու արդյունքում կորցրեցինք մեր հայրենիքը կամ հնարավորություն ստեղծեցինք, որպեսզի թշնամին շրջափակի Արցախն՝ առանց հայերի: Այս ամենն իր վարած կամ չվարած քաղաքականության հետեւանքն է: Նման մարդն, ով բերել է աղետ, նախ չի կարող խոսել խաղաղության մասին, երկրորդ՝, հենց ինքն է մեր բոլորի համար պատերազմի խորհրդանիշ:

Մնացածն, ինչ իր կողմից հնչում են, դրանք մոլորեցնող եւ կեղծ թեզեր են, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Ուրեմն՝ այսպես. Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը չի բացել եւ մեզանից որեւէ մեկը չի բացել: Արցախի հարցն անձեր չեն բացել եւ անձեր էլ չեն կարող այն փակել՝ ով ուզում է լինի՝ վարչապետ, թե հասարակ քաղաքացի: Աստված մի արասցե, այն օրը, երբ Արցախի հարցը կհաջողի փակել, այդ պարագայում Հայաստանի մասին ուղղակի խոսելն անիմաստ կլինի, քանի որ դա կլինի հայաստանյան անվտանգային համակարգի խափանումը եւ, ըստ էության, վերացումը:

Այնպես որ, ինչ քայլեր, որ այսօր անում են ՀՀ իշխանությունները, դա հենց ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Այն ծրագրերն ու տեխնոլոգիաները, որոնք իրենք կիրառեցին Արցախի պարագայում, ինչը եւ բերեց Արցախի կործանմանը, այդ նույն մեթոդներն ու ծրագրերն իրենք հիմա կիրառում են նաեւ Հայաստանի Հանրապետության պարագայում: Ակնհայտ է այն, որ պահանջները, որոնք կան Ադրբեջանից իրենց առջեւ դրված, միանշանակ չեն ավարտվել Արցախի հարցով, որովհետեւ այդ պահանջները դրված են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի կողմից եւ նրանց խոսույթը նույնն է: Հետեւապես, պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխում են մի խումբ մարդիկ, որոնց գլխավորում է Նիկոլ Փաշինյանը եւ որոնք շարունակաբար մոլորեցնում են սեփական ժողովրդին:

«ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ՝ԱՅԴ ՇՈՈՒԻ ՆՊԱՏԱԿԸ Ո՞ՐՆ ԷՐ»

— Տիկին Հակոբյան, Քննչական կոմիտեն օրեր առաջ շուրջ 5 ժամ խուզարկություն իրականացրեց Արցախի ներկայացուցչության շենքում: Կոտրեցին չհրկիզվող պահարանը, փաթեթավորված ինչ-որ թղթեր տարան: Տեղյա՞կ եք՝ ի վերջո, ի՞նչ էին փնտրում, ի՞նչ գտան:

— Իրականում Արցախի ներկայացուցչությունում գտնվող անձանից որեւէ մեկն այդպես էլ չէին հասկացել, թե այդ շոուի նպատակը որն էր: Իհարկե, կարող ենք տարբեր եզրահանգումներ անել՝ քաղաքականից մինչեւ վրեժխնդրություն, բայց իրականում մի կողմից ծիծաղելի է, մյուս կողմից շատ տխուր փաստ, որ Հայաստանում նման որակի իշխանություններ կան:

Ամիսներ առաջ, երբ կոտրել էին ներկայացչության դարպասները եւ մտել ներս, խուզարկություն իրականացրել, այդ «սեյֆի» բանալիները Քննչական կոմիտեն իր հետ տարել էր ու հիմա նորից եկել էին, կրկին խուզարկություն էին անցկացնում: Ընդ որում՝ մարդիկ իրենց հիշեցրել էին, որ եկել ու խուզարկել եք արդեն, «սեյֆի» ողջ պարունակությունը տարել եք ու բանալին էլ ձեր մոտ է, կարող եք հետ բերել ու իզուր փրկարարներ չկանչել, որպեսզի այլ միջոցներչձեռնարկեն՝ այն բացելու համար: Սակայն, իրենց ավելի ցուցադրական շոու էր հարկավոր եւ փրկարաների միջոցով կոտրել են «սեյֆը»՝ պատճառելով վնաս ներկայացչությանը:

Այնուհանդերձ, այն կոտրելով եւ բացելով, ի զարմանս իրենց՝ այնտեղ հայտնաբերել են 90 տարի առաջ տպագրված առաջին «Ազատ Արցախ» թերթը: Այսինքն՝ այդ ողջ ջանասիրությունը, որը գործադրել էին, ընդամենը գտել էին պատմական մեկ թերթ: Կարծում եմ՝ դրանով նրանք ցանկացել են ցույց տալ, որ իրենք կարող են կոտրել, փշրել ու հանրությանը ցույց տալ, որ տեսեք-տեսեք հանցագործների որջ ենք գտել, որտեղ ստիպված ենք կոտրել եւ որոշ գործողություններ իրականացնել: Սակայն, ցանկացած մարդու, քաղաքացու համար, ներկայացչության դուռը բաց է, եւ յուրաքանչյուրը կարող է գալ, առանց զանգը տալու մտնել ներս եւ տեսնել, որ այնտեղ նստած են տարբեր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, մարդիկ, ովքեր անվճար գալիս են եւ ծառայություն են մատուցում Արցախի ժողովրդին: Դրանք կարող են լինել իրավաբանական կամ այլ տեսակի խորհրդատվություններ:

Եթե իրենց համար կա այն գիտակցումը, որ Հայաստանը հայրենիք չէ, մեր համար որեւէ կերպ այն չի կարող տարբեր լինել, քան Արցախը: Այսինքն՝ այնտեղ գտնվողների համար, միանշանակ առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը, լինելիությունը, բարօրությունը, որովհետեւ մենք շատ լավ ենք հասկանում, որ, Աստված մի արասցե, եթե Հայաստանը հայտնվի այն վիճակում, ինչին ցանկանում են հասցնել այս իշխանությունները, եւ այնքան թուլացնեն, որ այլեւս հնարավոր չլինի վերականգնել պետության փառքն ու պատիվը, ապա այդ պարագայում մենք երբեւէ Արցախի մասին խոսել անգամ չենք կարող: Հետեւաբար, մենք պետք է պահենք, գուրգուրենք Հայաստանը, ուժեղացնենք այն, որ կարողանանք նաեւ խոսել Արցախ վերադարձի մասին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Քրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետԱստղագուշակ դեկտեմբերի 20-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված