Ո՞ւր է անհետացել մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը
ՆերքաղաքականՎերջին օրերին ո՞ւր է անհետացել մերձիշխանական բլոգեր ՌՈՄԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ հայտնի արցախաֆոբը, որը գրեթե չի հեռանում ադրբեջանական քարոզչական հեռուստաալիքների էկրաններից։ Ահա այս հարցի պատասխանը գտել է ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Կարծում եմ՝ անհանգստանալու պատճառ չկա․ այս «համեստ» եւ Հայաստանին «անսահմանորեն նվիրված» ընկերը հանգստանում է Թաիլանդի Փհուկետ կղզու ամենաթանկ առողջարաններից մեկում՝ հինգաստղանի «Բանդաորա Բիչ Ռեզորթ»-ում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 112 դոլար է։ Իմ ծանոթը բնակվում է հարեւան հյուրանոցում, որտեղ համարների գինը ընդամենը 30 դոլար է, եւ նա ամեն օր տեսնում է Ռոմանին՝ զբոսնելիս ու լողանալիս տաք Անդամանյան ծովում։ Թվում է՝ մենք ձեզ հետ, ընկերներ, սխալ բանով ենք զբաղվում։ Ինչպես ցույց է տալիս Ռոման Բաղդասարյանի օրինակը, Տավուշի եւ Լոռու երեխաների համար փող հավաքելն ու ցեխ շպրտելն արցախցիների վրա շատ ավելի շահավետ բիզնես է», - հեգնում է Լապշինը եւ նշում, որ գրեթե անօթեւանի պես ինքն ապրում է սառը եւ անձրեւոտ Լոնդոնում՝ կեղտոտ ու խղճուկ հոսթելում, ուտիճներով եւ հարկի վրա գտնվող ընդհանուր զուգարանով, որպեսզի միջազգային կառույցի համար զեկույց պատրաստի՝ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների վերաբերյալ։ Մինչդեռ Բաղդասարյանի պես կարող էր երեխաների համար փող հավաքել ու շքեղ հանգիստ ունենալ կղզիում:
