Թրամփի ներիայացուցիչների եւ Զելենսկու բանակցությունները կշարունակվեն այսօր
ՄիջազգայինԵրեկ մինչեւ ուշ գիշեր շարունակվան հանդիպումից հետո Թրամփի ներկայացուցիչ Ուիտկոֆը տեղեկացրեց. «Զելենսկու հետ մեր հանդիպման ժամանակ զգալի առաջընթաց գրանցեցինք խաղաղության ծրագրի շուրջ»։
«Նախագահ Զելենսկու, հատուկ դեսպանորդ Ուիտկոֆի, Ջարեդ Քուշների և ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների միջև Բեռլինում կայացած հանդիպումը տևեց ավելի քան հինգ ժամ։
Ներկայացուցիչները խորը քննարկումներ ունեցան խաղաղության ծրագրի, տնտեսական ծրագրերի և այլ հարցերի շուրջ։ Զգալի առաջընթաց է գրանցվել, և վաղը առավոտյան կկայանա հետագա հանդիպում», - ասաց Ուիտկոֆը։
Սպասվում է, որ այսօր բանակցություններին կմիանան Սթարմերը, Մակրոնը եւ Մերցը:
